Դոն Սիվեն (չինարեն՝ 董希文, փինյին՝ Dǒng Xīwén, 1914[1][2][3][…], Shaoxing Xian - հունվարի 8, 1973(1973-01-08) կամ 1973[4]), չինացի յուղանկարիչ, ծնվել է Ճը Ծիան նահանգի Շաո Սին քաղաքում։ 1952-1953 թվականներին Դոնգ Սիվենը ստեղծեց իր ամենահայտնի յուղանկարը[5] «Պետության հիմնադրման արարողությունը»։ Նա հաջորդաբար սովորել է Սուչժուի կերպարվեստի ակադեմիայում և Հանչժոուի կերպարվեստի ազգային ակադեմիայում և սովորել Յան Վենլիանգի, Ֆանգ գանմինի և Չժու Շիծիի մոտ՝ Չինաստանի առաջին սերնդի հայտնի յուղանկարիչներ։

Դոն Սիվեն
Ծնվել է1914[1][2][3][…]
ԾննդավայրShaoxing Xian
Վախճանվել էհունվարի 8, 1973(1973-01-08) կամ 1973[4]
Քաղաքացիություն Չինաստանի Հանրապետություն և  Չինաստան
ԿրթությունChina Academy of Art? և Hangzhou No. 2 High School?
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Ուշագրավ աշխատանքներThe Founding Ceremony of the Nation?
Տիբեթցիների նկատմամբ գեներալ Հան Յի Չաոյի հաղթանակի հիշատակի որմնանկարի մանրամասները։ Դուն Հուան Մո Գաո քարանձավ 156, Ուշ Թան դինաստիա.

Կյանք խմբագրել

 
Զբոսաշրջիկները նկարում են Դոն Սիվենի «Պետության հիմնադրման արարողությունը»։ Համարվում է, որ այն օրիգինալ տարբերակն է։

Դոն Սիվենը ավարտել է Հան չժոուի Հուի լիան ավագ դպրոցը։ 1932 թվականին նա ընդունվեց Ճը Ծիանի համալսարանի քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ։ 1933 և 1934 թվականներին Դոն Սիվենը հաջորդաբար սովորել է Սուչժուի կերպարվեստի ակադեմիայում և Հանչժոուի կերպարվեստի ազգային ակադեմիայում և սովորել Յան Վենլիանգի, Ֆանգ գանմինի և Չժու Շիծիի մոտ՝ Չինաստանի առաջին սերնդի հայտնի յուղանկարիչներ։ 1939 թվականին Արվեստների ազգային ակադեմիան ավարտելուց հետո նա կես տարի սովորել է Վիետնամի Հանոյի Փարիզի գեղարվեստի ակադեմիայում։ 1942-1946 թվականներին նա եղել է Դունհուանի արվեստի հետազոտական ինստիտուտի գիտաշխատող՝ պատճենելով որմնանկարներ։ 1946 թվականին նա սկսել է դասավանդել Պեի Փինի արվեստի ազգային քոլեջում։ Այդ ժամանակահատվածում նա համակրում էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավորած ուսանողական քաղաքական շարժմանը և մասնակցում էր Պեկինի ազատագրումը ողջունող գործողություններին։ 1949 թվականի հուլիսին նա մասնակցում էր Տիանանմեն հրապարակում Մաո Ցզե Դունի յուղաներկով դիմանկարի պատկերման գործընթացին և նույն թվականի դեկտեմբերին անդամագրվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը։ Նա հաջորդաբար աշխատել է կերպարվեստի կենտրոնական ակադեմիայում որպես պրոֆեսոր, ժողովրդի հերոսների հուշարձանի ռելիեֆային ձեռագրի ղեկավար և երկրորդ ՉԺՔԽՀ (Չինաստանի ժողովրդի քաղաքական խորհրդատվական համաժողով) ազգային կոմիտեի անդամ։ 1962 թվականին կերպարվեստի կենտրոնական ակադեմիայում հիմնադրվեցին Վու Սուորեն, Լուո Գոնլիուի և Դոն Սիվենի ստուդիաները։ 1969 թվականին նա ենթարկվեց քաղաքական հետապնդումների և ենթարվեց պաշտոնիջեցման։ 1973 թվականի հունվարի 8-ին Դոն Սիվեն մահացավ քաղցկեղից։

Հմտանում է գեղանկարչության մեջ։ Նրա յուղանկարները համատեղում է Արևմտյան Վերածննդի դարաշրջանից ի վեր իրատեսական ավանդույթը չինական ավանդական նկարչության դեկորատիվ համի հետ (ներառյալ Դունհուանգի որմնանկարների վառ գույները), ինչը համահունչ է հասարակական գեղագիտական ճաշակին։ 1949 թվականից հետո նրա աշխատանքները հակված են քաղաքականացնել արվեստը։ «Պետության հիմնադրման արարողությունը» ոչ միայն դարձավ մշակութային հեղափոխության հետագա «կարմիր լույսի» նկարչական ձևի աղբյուրը, այլև Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքական պայքարը Դոնգ Սիվենին ստիպեց երկու անգամ վերանայել այն՝ ջնջելով Գաո Գանի՝ Կենտրոնական ժողովրդական կառավարության նախկին փոխնախագահը և պետության նախկին նախագահը՝ Լյու Շաոցին նկարները։ 1972 թվականին նրա ուսանող Ծին Շանինը պատճենեց Լին ԲոՑուի` Քաղբյուրոյի նախկին անդամի օրինակը։ 1979 թվականին այն վերարտադրվել է՝ նկարի նախնական տեսքն արտացոլելու համար։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Յուղանկարները։ «苗女赶场» (1943 թվական), «哈萨克牧羊女» (1947 թվական), «迎接解放» (1949 թվական), «开国大典» (1953 թվական), «春到西藏» (1954 թվական), «密云春水» (1964 թվական)։
  • Հավաքված աշխատանքները։ «长征路线写生集», «董希文画集», «董希文素描集»։
  • Ստեղծագործական քննադատություն։ «从中国绘画的表现方法谈到油画中国风», «素描基本练习对于彩墨画教学的关系», «绘画的色彩问题»։

Աշակերտ խմբագրել

  • Գաո Ցուան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00052758
  2. 2,0 2,1 Dong, Xiwen // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00052758
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 https://chineseposters.net/artists/dongxiwen.php
  5. «Dong Xiwen». frieze.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.