Դոնի հոգևոր ճեմարան (ռուս.՝ Донска́я духо́вная семина́рия), Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի թեմի բարձրագույն ուսումնական հաստատություն, որը պատրաստում է հոգևորականների և դպիրների։ Գտնվում է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում։

Դոնի հոգևոր ճեմարան
Տեսակճեմարան
Հիմնադրված է1868
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Կայքdonseminary.ru
Դոնի հոգևոր ճեմարան (Ռուսաստան)##
Դոնի հոգևոր ճեմարան (Ռուսաստան)
Դոնի հոգևոր ճեմարան, Ռուսաստան
 Don Theological Seminary Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Հոգևոր ճեմարանի շենքը նախահեղափոխական բացիկի վրա
 
Տնային եկեղեցին ճեմարանում

Ճեմարանը բացվել է 1868 թվականի հոկտեմբերի 1-ին Դոնի արքեպիսկոպոս Պլատոնի (Գորոդեցկի) ջանքերով։ Գտնվել է Դոնի թեմի աթոռանիստ քաղաքում՝ Նովոչերկասկում։ 1883 թվականին տեղափոխվել է Ա. Յաշչենկոյի նախագծով ստեղծված գեղեցիկ երկհարկանի շենք Պլատովի պողոտայում (այժմ՝ կապի ուսումնարանի ուսումնական շենք)։

Հեղափոխությունից հետո նոր իշխանությունը որդեգրել էր հոգևոր կրթությունը վերացնելու ուղին։ 1918 թվականին ճեմարանի պարապմունքները դադարեցին։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ կարմիրբանակայինները ճեմարանի առաքյալ Հովհաննես Աստվածաբանի տաճարը վերածել էին զորանոցի, իսկ Նովոչերկասկի հոգևոր ուսումնարանի շենքում 1920 թվականից գործում էր մանկական աշխատանքային գաղութ։

1920 թվականին ճեմարանը ստիպողաբար վերափոխվել է հովվական դասընթացների, իսկ 1921 թվականին վերջնականապես փակվել է։

Մինչև 1947 թվականի հունվար եպիսկոպոս Սերաֆիմը (Շարապով) նախապատրաստել էր անհրաժեշտ ամենը՝ Դոնի Ռոստովում հոգևոր ճեմարան բացելու համար և դիմել էր պատրիարքին՝ առաջարկով միջնորդել բացման թույլտվություն ստանալու համար։ Սակայն 1947 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը մերժել է։

2010 թվականի հոկտեմբերի 6-ին Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի որոշմամբ Ռոստովի միսիոներական հոգևոր ուսումնարանը վերակազմավորվեց Դոնի հոգևոր ճեմարանի։ Նույն թվականի նոյեմբերի 23-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցավ վերածնված ճեմարանի հանդիսավոր բացումը։ Ճեմարանը գտնվում է Դոնի Ռոստովի Պորտովայա փողոցում՝ Սերաֆիմյան տաճարի ուսումնական մասնաշենքում։

Ռեկտորներ խմբագրել

  • վարդապետ Վենիամին (Սմիռնով) (1868-1879)
  • վարդապետ Մեֆոդի (Նիկոլսկի) (1879, նոյեմբերի 12 - 1882) պ/կ
  • վարդապետ Յոանիկի (Կազանցի) (1882-1884)
  • ավագ երեց Միտրոֆան Սիմաշկևիչ (1884-1906)
  • վարդապետ Դավիթ (Կաչախիձե) (1906, օգոստոսի 25 - 1907)
  • ավագ երեց Ալեքսանդր Զամյատին (1907, սեպտեմբերի 13 - 1909, ապրիլի 16)
  • վարդապետ Սևաստիան (Վեստի) (1909-1914)
  • ավագ երեց Դիմիտրի Բոգոյավլենսկի (1914 - մոտ 1917)
  • վարդապետ Բորիս (Ռուկին) (1917-1920)
  • արքեպիսկոպոս Պանտելեիմոն (Դոլգանով) (2010, հոկտեմբերի 6 - 2011, հոկտեմբերի 5)
  • մետրոպոլիտ Մերկուրի (Իվանով) (2011, հոկտեմբերի 5 - 2013, մայիսի 29)
  • ավագ երեց Տիմոֆեյ Ֆետիսով[1] (2013, մայիսի 29-ից)

Տեսուչներ խմբագրել

  • Վասիլի Ալեքսեևիչ Օռլով (1869, մարտ - 1881, հոկտեմբերի 31)

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Դոնի հոգևոր ճեմարան