Դոնդյուշանի (մոլդ.՝ Dondușeni, Дондушень), քաղաք Մոլդովայում, հանդիսանում է Դոնդյուշանի շրջանի կենտրոնը։

Բնակավայր
Դոնդյուշանի
ռումիներեն՝ Dondușeni
ԵրկիրՄոլդովա Մոլդովա
Առաջին հիշատակումհունիսի 27, 1897[1]
Մակերես2,55 կմ²
ԲԾՄ218 մետր
Բնակչություն7101 մարդ (2014)[2]
Հեռախոսային կոդ251
Փոստային դասիչMD-5100, MD-5101 և MD-5102
Ավտոմոբիլային կոդDN
Պաշտոնական կայքprimariadonduseni.md(ռում.)
Դոնդյուշանի (Մոլդովա)##
Դոնդյուշանի (Մոլդովա)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Բելցի—Օկնիցա եկաթուղային գծի վրա։

Տեղանուններ խմբագրել

Կա տեսակետ, որ քաղաքի անվանումը վերցված է Դոնդոշ կամ Դոնդեշ ազգանուններից։ Սակայն տեղի բնակչության մեջ կա լեգենդ, որ նախկինում այստեղ բնակության է եկել Դոնդա անունով կին, որի անունով էլ կոչվել է քաղաքը։

Համաձայն ամենատարածված վարկածի բնակավայրի «Դոնդյուշանի» անվանումը ենթադրաբար գալիս է այստեղի չինացի բնակիչներից մեկի անունից, որին անվանում էին պարոն Շեն («Դոմուլ Շեն» մոլդովերենից թարգմանաբար նշանակում է՝ «պարոն Շեն»)։

Պատմություն խմբագրել

Քաղաքի մասին առաջին հիշատակությունները արվել են XVI դարում[3]։

1812—1917 թվականներին Դոնդյուշանին մտել է Բեսարաբյան գավառի կազմի մեջ։

1882 թվականին Դոնդյուշանիում կառուցվել է կայարան, 1883 թվականին երկաթգիծ։

1902—1905 թվականներին կառուցվել են պոմպակայան և ջրաշտարակ։ 1905 թվականին ներկայիս Անկախության փողոցում սկսվում է առաջին բնակելի տների կառուցումը։ 1910 թվականին կազմակերպվեց առաջին տոնավաճառը։ 1915-ին բացվեցին առաջին արհեստագործական և առևտրային հաստատությունները։ Քաղաքում հիմնվում է խեցեգործական արտադրություն ինչը կապված է մոտակա գյուղերում խեցեգործության զարգացման հետ։

1918 թվականի հունվարի 26-ին Դոնդյուշանի եկած ռումինացի զինվորականները առգրավեցին 160 տոննա ալյուր[4]։ 1918 թվականի մարտի 27-ին բնակավայրը մտավ Ռումինիայի կազմի մեջ։

1920—1930 թվականներին Դոնդյուշանիում գործում էին տարբեր տեսակի առանձին սիոնիստական կուսակցություններ և կազմակերպություններ[5]։

1940 թվականին Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կողմից Մոլդովաան օկուպացվեց և քաղաքը մտավ նոր կազմավորվող ՄԽՍՀ-ի կազմի մեջ։ 1941 թվականին ռումինական օկուպանտների ղեկավարության կողմից հրամայվեց Տիրասպոլ աքսորել տեղի հրեաներին[5]։

1950-ական թվականներին սկսվեց բնակավայրի արագ զարգացումըа[6]: 1958 թվականին բնակավայրը դարձավ քաղատիպ ավան։ 1963 թվականին Դոնդյուշանին դառնում է վարչական կենտրոն ։

ՄԽՍՀ-ի ժամանակաշրջանում Դոնդյուշանիում կար շաքարի ու հացի գործարաններ և մսի արտադրամաս։

Երկվորյակ քաղաքներ խմբագրել

Հայտնի բնիկներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nicu V. Localitățile Moldovei în documente și cărți vechi: îndreptar bibliografic. Volumul 1: A-L (ռումիներեն)Chișinău: Universitas, 1991. — P. 314. — 508 p. — ISBN 5-362-00841-2
  2. 2014 Moldovan census — 2017.
  3. Дондюшаны // Советская Молдавия: краткая энциклопедия / Вартичан И. К. — Кишинёв: Главная редакция Молдавской советской энциклопедии, 1982. — С. 176. — 709 с.
  4. Лунгу В. Н. Политика террора и грабежа в Бессарабии. — Кишинёв: Картя Молдовеняскэ, 1979. — С. 68. — 216 с. — 2500 экз.
  5. 5,0 5,1 «Дондюшанская гордость». dorledor.info. 2013 թ․ հունիսի 9. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. «История». donduseni.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. Породнились ещё два города Республики Молдова и Румынии