Դոմոկոս (հուն․՝ Δομοκός), փոքր քաղաք Հունաստանում։ Կենտրոնական Հունաստան պերիֆերիայի նույնանուն համայնքի վարչական կենտրոնը։ Գտնվում է ծովի մակարդակից 560 մետր բարձրության վրա, Լամիա քաղաքից 36 կմ հյուսիս-արևմուտք։ Մակերեսը 26,403 կմ² է։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչության թիվը 1531 մարդ է։

Բնակավայր
Դոմոկոս
ԵրկիրՀունաստան Հունաստան
Բնակչություն1814 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2232
Փոստային դասիչ350 10
Պաշտոնական կայքdomokos.gr
Դոմոկոս (Հունաստան)##
Դոմոկոս (Հունաստան)

Քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվում է երկաթուղային կայանը։

Դոմոկոսին մոտ գտնվում է առանձնապես խիստ ռեժիմի բանտը։

Պատմություն խմբագրել

Դոմոկոսը գտնվում է Ֆավմակի հին քաղաքի տեղում (Տավմակի՝ հին հունարեն՝ Θαυμακοί)։ Ըստ Ստրաբոնի՝ այն ենթակա է եղել Աքիլլեսին[1]։ Հին քաղաքը անունը ստացել է ճամփորդի առջև բացվող հրաշալի տեսարանից[2]։ Քաղաքը գտնվում էր դժվարհասանելի վայրում, փռված էր հովիտների վրա[3] և հսկում էր նրանով անցնող ճանապարհները, որոնք միացնում էին Թեսալիան և Հարավային Հունաստանը։ Ակրոպոլիսը գտնվում էր ծովի մակարդակից 616 մ բարձրության վրա և պաշտպանված էր ամուր պատով։ Ակրոպոլիսն ու քաղաքը շրջապատված էին երկրորդ պատով։ Ամրությունը թվագրվում էր մ․թ․ա 4-3-րդ դարերով։ Մ․թ․ա․ 230 թվականին քաղաքը դարձել է Էտոլիական միության անդամ և սկսել է անկում ապրել։ Մ․թ․ա․ մոտ 199 թվականին Ֆիլիպ V Մակեդոնացին չի կարողացել նվաճել քաղաքը[3]։ Մ․թ․ա․ 191 թվականին Հռոմեա-սելևկյան պատերազմի ընթացքում քաղաքը նվաճել են հռոմեացիները, որոնց գլխովորում էր Մանիուս Ացիլիուսը[4]։ Մ․թ․ա․ 189 թվականին քաղաքը հռչակվել է ազատ։

Քրիստոնեության տարիներին Ֆիվմակին եղել է եկեղեցական կաֆեդրա։ Միջին դարերում ակրոպոլիսի ավերակների վրա կառուցել են ֆրանկական ամրոց, որի փլատակները պահպանվել են մինչ օրս։ Կիկլոպյան ամրոցը պահպանվել է արևմտյան մասում[5]։

Եղել է Եվրոսինե կայսրուհուն՝ Ալեքսեյ III-ի կնոջը, պատկանող քաղաքներից մեկը։ Խաչակրաց չորրորդ արշավանքի արդյունքում 1204 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից հետո քաղաքը հայտնվել է Բոնիֆացիա Մոնֆերատցու իշխանության ներքո։ 1393 թվականի վերջին Ֆարսալայի հետ օկուպացվել է թուրք սուլթան Բայազիդ I-ի զորքերի կողմից[5]։

1881 թվականի Կոստանդնուպոլսի կոնվենցիայով օգոստոսի 6-ին քաղաքը հանձնվել է Հունաստանին։

Բնակչություն խմբագրել

Տաարի բնակչություն, մարդ
1991 1951[6]
2001 1595[6]
2011 1531[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Страбон. География. IX; с. 434
  2. Тит Ливий. История Рима от основания города. XXXII, 4
  3. 3,0 3,1 Тит Ливий. История Рима от основания города. XXXII, 4
  4. Тит Ливий. История Рима от основания города. XXXVI, 4
  5. 5,0 5,1 «Σύντομο Ιστορικό Δομοκού» (հունարեն). Δήμος Δομοκού. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  6. 6,0 6,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  7. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմոկոս» հոդվածին։