Հռոմեա-սելևկյան պատերազմ

Սելևկան պատերազմ, հայտնի նաև որպես Անտիոքոսի պատերազմ կամ Սիրիական պատերազմ, ռազմական բախում երկու կոալիցիաների միջև, որոնք առաջնորդում էին Սելևկյան տերությունն ու Հռոմեական հանրապետությունը։ Բախումները տեղի են ունեցել ժամանակակից Հունաստանում, Եգեյան ծովում և Փոքր Ասիայում։ Պատերազմը երկու տերությունների միջև մ․թ․ա․ 196 թվականից ընթացող սառը պատերազմի հետևանք էր։ Այս ժամանակաշրջանում հռոմեացիները և սելևկյանները փորձում էին կարգավորել ազդեցության ոլորտները՝ միություններ կնքելով հունական փոքր քաղաք-պետությունների հետ։

Հռոմեա-սելևկյան պատերազմ
Մակեդոնական պատերազմներ

Փոքր Ասիայի քարտեզը պատերազմից հետո
Թվական Մ․թ․ա․ 192–188 թվականներ
Վայր Հունաստան և Փոքր Ասիա
Արդյունք Հռոմի հաղթանակ, Ապամեայի պայմանագիր
Տարածքային
փոփոխություններ
Պերգամոնը բռնակցում է Լիդիան, Փռյուգիան, Մյուսիան, Պիսիդիան և Պամփիլիան։
Հռոդոսը՝ Կարիան և Լիկիան։
Հակառակորդներ
Սելևկյան տերություն
Էտոլյական միություն
Աթամանցիներ
Կապադովկաիյի թագավորություն
Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
Ախեյան միություն
Պերգամոն
Հռոդոս
Հին Մակեդոնիա Մակեդոնիա
Հրամանատարներ
Անտիոքոս III Մեծ
Հաննիբալ
Պոլիքսենիդաս
Լուցիոս Էմիլիոս Ռեգիլոս
Սցիպիոն Ասիատիկոս
Սցիպիոն Աֆրիկանոս
Եվմենոս II
Փիլիպոս V Մակեդոնացի

Պատերազմն ավարտվել է բացահայտ հռոմեական հաղթանակով։ Ապամեայի պատմանագրով Սելևկյանները ստիպված հրաժարվել են Փոքր Ասիայից, որն անցել է Հռոմի դաշնակիցներին։ Որպես պատերազմի արդյունք՝ Հռոմեական հանրապետությունը իր գերիշխանությունն է հաստատել հունական քաղաք-պետությունների և Փոքր Ասիայի վրա՝ դառնալով միջերկրածովյան միակ խոշոր ուժը։

Նախապատմություն խմբագրել

 
Հունաստանը և Եգեյան ծովը Երկրորդ մակեդոնական պատերազմի ժամանակ

Անտիոքոս III Մեծը՝ Սելևկյան թագավորը, առաջին անգամ Հունաստանի հետ միության մեջ է մտել, երբ մ.թ.ա. 203 թվականին դաշինք է կնքել մակեդոնական թագավոր Փիլիպոս V Մակեդոնացու հետ[1]։ Պայմանագրի համաձայն՝ Անտիոքոսն ու Փիլիպպոսը կօգնեն միմյանց նվաճել պտղոմեոսյան երիտասարդ փարավոն Պտղոմեոս V-ի տարածքները[1]։

Մ․թ․ա․ 200 թվականին Հռոմը առաջին անգամ միջամտել է Հունաստանի ներքին գործերին, երբ նրա երկու դաշնակիցները, Պերգամոնը և Հռոդոսը, որոնք պայքարում էին Փիլիպոսի դեմ Կրետեյան պատերազմում, օգնության համար դիմեցին հռոմեացիներին[2]։ Ի պատասխան այդ կոչին՝ հռոմեացիները բանակ են ուղարկել Հունաստան և հարձակվել Մակեդոնիայի վրա։ Երկրորդ մակեդոնական պատերազմը տևել է մինչև մ.թ.ա. 196 թվականը, և այն, ըստ էության, ավարտվել է, երբ հռոմեացիները և նրանց դաշնակիցները, այդ թվում նաև Էտոլյական միությունը, Փիլիպոսին պարտության են մատնել Կինոսկեֆալեի ճակատամարտում։ Պայմանագրի պայմանները Փիլիպոսին ստիպել են վճարել ռազմական տուգանք և դառնալ Հռոմի դաշնակիցը, իսկ Հռոմը օկուպացրել է Հունաստանի որոշ շրջաններ։

Միևնույն ժամանակ Անտիոքոսը Կելեսիրիայում ընթացքող Հինգերորդ սիրիական պատերազմում (մ.թ.ա. 201-195 թվականներ) կռվում էր Պտղոմեոսի զորքների դեմ։ Անտիոքի բանակը ջախջախել է եգիպտական բանակին մ.թ.ա. 201 թվականին տեղի ունեցած Պանիումի ճակատամարտում, իսկ արդեն մ. թ.ա. 198 թվականից Կելեսիրիան անցել է Անտիոքոսի ձեռքը։

Այնուհետև Անտիոքոսը սկսել է պլանավորել դեպի Պտղոմեոսյանների փոքրասիական տարածքներ՝ Կիլիկիա, Լիկիա և Կարիա, ներխուժումը[3]։ Պտղոմեոսի փոքրասիական տարածքների վրա հարձակման ժամանակ Անտիոքոսը նաև նավատորմ է ուղարկել, որը պետք է գրավեր Պտղոմեոսի ծովափնյա քաղաքները և օգնություն ցուցաբերեր Փիլիպոսին[3]։ Հռոդոսը, որը հռոմեական դաշնակից էր և տարածաշրջանում ուներ ամենահզոր ռազմածովային ուժերը, անհանգստանում են և դեսպաններով ուղարկելով Անտիոքոսի մոտ՝ ասում են, որ եթե նրա նավատորմը անցնի Կիլիկիան, ապա նրանք ստիպված կլինեն հանդես գալ նրա դեմ, քանի որ չեն ուզում, որ Փիլիպոսը օգնութուն ստանա[4]։ Անտիոքը անտեսել է այդ սպառնալիքը և շարունակել իր ծովային զինաշարժերը, բայց հռոդոսցիները ոչինչ չեն ձեռնարկել, քանի որ լսել են, որ Փիլիպոսը պարտություն է կրել Կինոսկեֆալեի ճակատամարտում և այլևս իրենից սպառնալիք չի ներկայացնում[4]։

Խաղաղությունը հաստատվել է մ.թ.ա. 195 թվականին, երբ Անտիոքոսի Կլեոպատրա անունով դուստրը ամուսնացել է Պտղոմեոսի հետ։ Այդժամ Անտիոքոսը զերծ էր խնդիրներից և կարող էր պլանավերել դեպի Եվրոպա սպասվող արշավանքը։

Պատերազմի սկիզբ խմբագրել

Հաննիբալը՝ կարթագենացի զորավարը, Պունիկյան երկրորդ պատերազմի ժամանակ պայքարում էր ընդդեմ Հռոմի, ինչից հետո Կարթագենից փախել է Տյուրոս, իսկ այնտեղից էլ նա ապաստան էր փնտրում Անտիոքոսի Եփեսոսի արքունիքում, որտեղ արքան որոշում էր՝ ինչ ռազմագործողություններ ձեռնարկել Հռոմի դեմ[5]։

 
Անտիոքոս III-ի արծաթե մետաղադրամներ

Հունաստանում շարունակվող հռոմեական ազդեցության պատճառով էտոլացիները այդժամ կայազորներ են տեղակայել Քաղկիդայում և Դեմետրիայում, որոնք, ինչպես պնդում էին հռոմեացիները, Հունաստանում Մակեդոնիայի տիրապետության բանալին էին, ինչից հետո նրանք ընդունել են հակահռոմեական կերպարանք[6]։ Մ.թ.ա. 195 թվականին, երբ հռոմեացիները որոշում են ներխուժել Սպարտա, էտոլիացիները, ցանկանալով, որ հռոմեացիները լքեն Հունաստանը, առաջարկում են միավորվել Սպարտայի հետ։ Սակայն Ախեյան միությունը, չցանկանալով, որ Էտոլիայի իշխանությունն ուժեղանա, հրաժարվել է օժանդակել նրանց[7]։ Ժամանակակից պատմաբան Էրիխ Գրյունը ենթադրում է, որ հռոմեացիները կարող էին պատերազմը որպես պատրվակ օգտագործել Հունաստանում մի քանի լեգիոններ տեղադրելու համար, որպեսզի խանգարեն սպարտացիներին և Էտոլիական միությանը միանալ Սելևկյան թագավոր Անտիոքոս III-ին, եթե նա ներխուժի Հունաստան[8]։

Մ.թ.ա. 195 թվականին Սպարտայի նկատմամբ հաղթանակի հասնելով՝ հռոմեական լեգիոնները Ֆլամինինոսի հրամանատարությամբ հաջորդ տարի լքեցին Հունաստանը։ Մ.թ.ա. 192 թվականին թուլացած Սպարտան դիմեց Էտոլիացիներին ռազմական օգնության համար[9]։ Էտոլիացիները պատասխանեցին այդ խնդրանքին՝ ուղարկելով 1000 հեծյալների ջակատ[10]։ Սակայն այն բանից հետո, երբ նրանք հասնում են Սպարտա, այդ զորքը սպանում է Նաբիսին՝ Սպարտայի վերջին անկախ կառավարչին, և փորձում վերահսկողություն ստանալ Սպարտայի նկատմամբ, բայց պարտություն է կրում[10]։

Ռազմական բախում խմբագրել

 
Տարածաշրջանը պատերազմի նախօրյակին՝ մ․թ․ա․ 192 թվականին

Հենվելով Հունաստանում՝ հատկապես էտոլիական միության քաղաք-պետություններում տիրող հակահռոմեական տրամադրությունների վրա՝ Անտիոքոս III-ը իր զորքերով անցնում է Հելլեսպոնտոսը՝ նախագծելով «ազատագրել» Հունաստանը։ Անտիոքոսը և Էտոլիական միությունը չեն կարողանում ստանալ Փիլիպոս V Մակեդոնացու և Ախեյան միության աջակցությունը։ Հռոմեացիները դեպի Հունաստան զորքեր ուղարկելով պատասխանեցին ներխուժանը, որը պարտության մատնեց Անտիոքոսի բանակին Թերմոպիլեում։

Այդ պարտությունը ջախջախիչ եղավ, և Անտիոքոսը ստիպված եղավ նահանջել Հունաստանից։ Հռոմեացիները Սցիպիոն Ասիացու հրամանատարության ներքո հետևել են նրան Եգեյան ծովում։ Միացյալ հռոմեա-հոդոսյան նավատորմը Էվրիմեդոնի և Միոնեսի ճակատամարտերում ջախջախել է Հաննիբալի հրամանատարությամբ գործող Սելևկյաների նավատորմը։ Փոքր Ասիայու, տեղի ունեցած մի քանի կռիվներից հետո Սելևկյանները Մագնեսիայի մոտ բախվեցին Հռոմի և Պերգամոնի բանակների հետ։ Հռոմեա-պերգամական զորքերը հաղթանակի հասան ճակատամարտում և Անտիոքոս ստիպված էր նահանջել։

Ապամեայի հաշտություն խմբագրել

 
Ապամեայի պայմանագրով կատարված փոփոխությունները՝     Սելևկյան տերություն      Պերգամոն      Հռոդոս

Ճակատամարտը աղետալի էր Սելևկիների համար, և Անտիոքոսը ստիպված էր հաշտություն կնքել հակառակորդի հետ։ Ապամեայի պայմանագրի պայմանների համաձայն՝ Անտիոքոսը պետք է 15 000 տաղանդ (450 տոննա կամ 990 000 ֆունտ) արծաթ վճարեր որպես ռազմական փոխհատուցում, և նա ստիպված էր լքել Տավրոսյան լեռներից արևմուտք և հյուսիս ընկած իր տարածքները։ Հռոդոսը վերահսկողություն է ստացել Կարիայի և Լիկիայի վրա, իսկ Պերգամոնը՝ Հյուսիսային Լիկիան և Անտիոքի բոլոր այլ տարածքները, որոնք գտնվում էին Փոքր Ասիայում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Green, Alexander to Actium: The Historical Evolution of the Hellenistic Age, 304
  2. Livy 31.14
  3. 3,0 3,1 Livy 33.19
  4. 4,0 4,1 Livy 33.20
  5. Livy 34.49
  6. Livy 34.23
  7. Livy 34.24
  8. Gruen, The Hellenistic World and the Coming of Rome, 450
  9. Smith [1]
  10. 10,0 10,1 Livy 35.35

Գրականություն խմբագրել

Անտիկ գրականություն խմբագրել

  • Livy, translated by Henry Bettison, (1976). Rome and the Mediterranean. London: Penguin Classics. 0-14-044318-5.
  • Polybius, translated by Frank W. Walbank, (1979). The Rise of the Roman Empire. New York: Penguin Classics. 0-14-044362-2.

Ժամանակակից գրականություն խմբագրել

  • Ernst Badian, (1959). Rome and Antiochos the Great: A Study in Cold War. CPh 54, Page 81–99.
  • John D. Grainger, (2002). The Roman War of Antiochos the Great. Leiden and Boston.
  • Peter Green, (1990). Alexander to Actium: The Historical Evolution of the Hellenistic Age, (2nd edition). Los Angeles: University of California Press. 0-500-01485-X.
  • Erich Gruen, (1984). The Hellenistic World and the Coming of Rome. Los Angeles: University of California Press. 0-520-05737-6
  • Bezalel Bar-Kochva, (1976). The Seleucid Army. Organization and Tactics in the Great Campaigns. Cambridge.
  • Robert M. Errington, (1989). Rome against Philipp and Antiochos. In: A.E. Astin (Hrsg.). CAH VIII2, S. 244–289.

Ընթերցանության համար խմբագրել

  • Sherwin-White, Adrian N. 1984. Roman foreign policy in the East 168 B.C. to A.D. 1. London: Duckworth.
  • Sullivan, Richard D. 1990. Near Eastern royalty and Rome: 100–30 B.C. Toronto: University of Toronto Press.