Դոմինիկ Հաշեկ (չեխDominik Hašek, հունվարի 29, 1965), չեխ նախկին հոկեյիստ, դարպասապահ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում 16 մրցաշրջան անցկացրել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Չիկագո Բլեքհոքս» «Բաֆալո Սեյբրզ» «Օտտավա Սենատորզ» և «Դետրոյթ Ռեդ Ուինգս» ակումբներում։ Հանդես է եկել նաև ռուսական «Սպարտակում», ինչպես նաև բազմաթիվ այլ չեխական ակումբներում։ Հոկեյի ազգային լիգայում ելույթներ ունենալու տարիներին համարվել է առաջնության լավագույն դարպասապահներից մեկը։

Հաշեկը «Դետրոյթ Ռեդ Ուինգսի» կազմում 2006-07 մրցաշրջանում
Ծնվել էԴոմինիկ Հաշեկ
Dominik Hašek
հունվարի 29, 1965 (59 տարեկան)
Չեխոսլովակիա Պարդուբիցե, Չեխոսլովակիա
ՄականունԳերիշխող
(Dominator)
ԱզգությունՉեխիա Չեխ
Հասակ1,85 մ
Քաշ75 կգ
ԴիրքԴարպասապահ
ԲռնվածքՁախ
Նախկին ակումբներELH
ՉեխիաՀԱ Պարդուբիցե
ՉեխիաՀԱ Դուկլա Յիհլավա
ՉեխիաՀԱ Յիհլավա
NHL
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բլեքհոքս
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲաֆալո Սեյբրզ
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕտտավա Սենատորզ
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Ռեդ Ուինգս
KHL
ՌուսաստանՀԱ Սպարտակ Մոսկվա
Ազգային հավաքականՉեխիա Չեխիա
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
NHL դրաֆթ1983 / 199-րդ ընտր.
Դրաֆթի ակումբԴետրոյթ Ռեդ Ուինգս
Ակտիվ շրջան1980–2011

1990-ականների և վաղ 2000-ականների ընթացքում Հաշեկն արժանացել է 6 Վեզինայի գավաթի, որը շնորհվում է մրցաշրջանի լավագույն արդյունքն ունեցող դարպասապահին։

«Ռեդ Ուինգսի» կազմում 2002 թվականին նվաճել է Սթենլիի գավաթը՝ դառնալով տվյալ մրցանակին արժանացած եվրոպացի առաջին մեկնարկային հոկեյիստը։

Ակումբային կարիերայից զատ, հանդես է եկել նաև Չեխիայի Հանրապետության տափօղակով հոկեյի ազգային հավաքականում՝ նվաճելով ոսկե մեդալ 1998 թվականի Նագանոյի և բրոնզե մեդալ 2006 թվականի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում։

Բազմաթիվ առիթներով կանադացի նշանավոր հոկեյիստ Ուեյն Գրեցկին Հաշեկին նկարագրել է որպես «լավագայն հոկեյիստը խաղում»[1]։

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

Գավաթներ խմբագրել

  • Ջորջ Վեզինայի գավաթ՝ 6 (1994, 1995, 1997, 1998, 1999, 2001)
  • Ուիլյամ Մ. Ջենինգսի գավաթ՝ 2 (1994, 2001)
  • Լեստեր Բ. Փիրոսոնի գավաթ՝ 2 (1997, 1998)
  • Հարթի հիշատակի գավաթ՝ 2 (1997, 1998)[2]

Առաջնություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուիգի, Լարի (1988 թ․ մարտի 23). «Կրքոտ թե՞ անկիրք». «Սպորտինգ նյուզ».(անգլ.)
  2. 2,0 2,1 «Հոկեյի երկրպագուներ»(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Հաշեկ» հոդվածին։