Դոմենիկո Մարոլի (իտալ.՝ Domenico Maroli, (1612[1][2][3], Մեսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[4] - մայիսի 23, 1676(1676-05-23)[5][2], Մեսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), իտալացի նկարիչ, նկարել է բարոկկո ոճով, հիմնականում ստեղծագործել է Վենետիկում և Սիցիլիայում։

Դոմենիկո Մարոլի
Ծնվել է1612[1][2][3]
ԾննդավայրՄեսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն[4]
Վախճանվել էմայիսի 23, 1676(1676-05-23)[5][2]
Մահվան վայրՄեսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
 Domenico Marolì Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Էվկլիդեսը կրում է կանացի հագուստ, որպեսզի լսի Սոկրատեսին Աթենքում դասախոսելիս, մոտ. 1650

Սկսել է պարապել իր հայրենի Մեսսինայում, Սիցիլիայի մարզում, պարապել սկսել է 22 տարեկանից, Անտոնիո Բարբալոնգայի մոտ։ 1642 թվականին նա ճանապարհահորդել է դեպի Վենետիկ։ Ընկերացել է նկարիչ և արվեստի վաճառական Մարկո Բոսկինիի հետ, որը նկարագրել է Մարոլիին որպես հովվերգական առարկաների նկարիչ, երկրորդ Յակոպո Բասսանո[6]։ Ավելի ուշ, 1650-ականներին նա վերադարձել է Մեսսինա` Բոլոնիայի ճանապարհով։ Նրա որոշ նկարներ հաստատված են, որոշները ոչնչացվել են երկրաշարժի ավերածություններից։ Նրա պատկերած կրոնական թեմաներից են «Լոթը և իր դուստրերը» և «Ալկանտարայի սուրբ Պետրոսի զմայլանքը»[7] աշխատանքները։ Նրա ընդարձակ հետաքրքիր և ժանրային պատմական կտավը, որը վերնագրված է «Էվկիդեսը կրում է կանացի հագուստ, որպեսզի լսի Սոկրատեսին Աթենքում դասախոսելիս», վերագրվել է Մարոլիի Վետետիկում ապրելու ժամանակաշրջանին[8]։ Իրեն վերագրված աշխատանքներից է քամուց քշված մերկ աղջիկների նկար, որը ոմանց կողմից դատապարտվել է սանձարձակ լինելու համար[9]։

Նրա մասին ասվել է, որ նա ներգրավված է եղել 1674-1676 թվականների հեղափոխություններին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Domenico Marolì
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2020.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. Biografia degli Artisti, Francesco de Boni, page 617.
  7. Both religious paintings in the Museo Regionale of Messina
  8. «Euclid painting attribution». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  9. Treccani Encyclopedia entry.
  10. Boni, F page 617.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Մարոլի» հոդվածին։