Դոլորս Լամարկա ի Մորել (իսպ.՝ Dolors Lamarca y Morell, հոկտեմբերի 19, 1943(1943-10-19), Գրանոլյերս, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), կատալոնացի գրադարանավարուհի, բանասեր։ Ղեկավարել է Կատալոնիայի կառավարության գրադարանային ծառայությունը և գրականագիտական ժառանգությունը և Կատալոնիայի ազգային գրադարանը։

Դոլորս Լամարկա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1943(1943-10-19) (80 տարեկան)
ԾննդավայրԳրանոլյերս, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԲարսելոնայի համալսարան
Մասնագիտությունգրադարանավար և բանասեր
ԱշխատավայրԲարսելոնայի համալսարան
ԱմուսինAntoni Comas i Pujol?
Զբաղեցրած պաշտոններԿատալոնիայի ազգային գրադարանի տնօրեն
ԱնդամությունCuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos?
 Dolors Lamarca i Morell Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լամարկան ավարտել է Բարսելոնայի համալսարանի դասական բանասիրության բաժինը և Գրադարանային դպրոցի գրադարանագիտության բաժինը։ 1974 թվականի նոյեմբերի 5-ին աշխատանքի է անցել Բարսելոնայի համալսարանի արխիվարիուսների, գրադարանավարների և հնէաբանների (Գրադարանային բաժին) ֆակուլտետում։ 1980 թվականի օգոստոսի 1-ից 1983 թվականի մարտի 2-ը ղեկավարել է Կատալոնիայի կառավարության գրադարանային ծառայությունը և գրականագիտական ժառանգությունը։ Գործունեության ընթացքում հիմնադրել է կատալոնյան գրադարանային համակարգի ներկայիս հենքերը, Կատալոնիայի մատենագիտական ինստիտուտի միջոցով հարմարեցրել նորմատիվ գրացուցակները, բացել է նոր գրրադարաններ՝ հանրության համար ավելի շատ ծառայություններ ապահովելու համար։ 1984-2000 թվականներին եղել է Բարսելոնայի համալսարանի գրադարանի տնօրենը, ղեկավարելով գրադարանների ցանցը՝ կատարել կառուցողական փոփոխություններ, արդիականացրել գրադարանային կառույցներն ու շինությունները, ինչպես նաև անցել համակարգչայնացման[1]։

2004 թվականի փետրվարի 12-ից 2012 թվականի հունիս եղել է Կատալոնիայի ազգային գրադարանի տնօրենը[2][3]։ Ղեկավարման տարիներին ստեղծել է երեք միլիոն բազմազան փաստաթղթերի ֆոնդ։ Ձեռնարկել է թվայնացման գործընթաց, ինչը Կատալոնիայի ազգային գրադարանին հնարավորություն է տվել ժառանգությունը տարածել գլոբալ մակարդակով։ Ղեկավարման տարիներին կատարել է բազմաթիվ գնումներ, բարելավել ներքին գործընթացները։

Ընտրյալ երկեր խմբագրել

  • Albéniz, Isaac; Granados, Enric; Lamarca, Dolors (2010). Azulejos (in Spanish). Barcelona: Biblioteca de Catalunya : Museu de la Música. ISBN 9790901314849.
  • Lamarca, Dolors; Serra Aranda, Eugènia (2007). "Deu pinzellades de la història recent de la Biblioteca de Catalunya (1993-2007)" (PDF) (in Spanish) (46). Item. Revista de biblioteconomia i documentació. Ejemplar: 35–51. Retrieved 24 March 2016.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Amb criteri propi. Dolors Lamarca, directora de la Biblioteca Nacional de Catalunya» (PDF) (Spanish). Item. Revista de biblioteconomia i documentació. Ejemplar núm. 48. 2008: 102–106. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. M.S (2011 թ․ նոյեմբերի 24). «Cultura cessa Dolors Lamarca al capdavant de la Biblioteca de Catalunya» (Spanish). Vilaweb. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Anglada, Lluís (2012 թ․ հոկտեմբերի 22). Bdig (biblioteques digitals i cooperació) (ed.). «En la Jubilació de Dolors Lamarca» (Spanish). Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոլորս Լամարկա» հոդվածին։