Բազիլիկա Դոլոչոպի (վրաց.՝ დოლოჭოპის ბაზილიკა), վաղ քրիստոնեական եկեղեցի, որն այժմ ավերված է։ Գտնվում է Վրաստանում՝ Կախեթի մարզում՝ պատմական Նեկրեսի բնակավայրում։ Եկեղեցին 5-րդ դարի մեծ եռահարկ բազիլիկ է, որը կառուցվել է նախկինում ավերված եկեղեցու տեղում, որի թվագրությունը կատարվել է ռադիոածխածնային անալիզով և թվագրվում է Ք. ա. 387 թվական։ Այն համարվում է Վրաստանի ամենահին քրիստոնեական կառույցը։ Հայտնաբերվել է 2012 թվականին։ Բազիլիկը մտնում է Վրաստանի ազգային նշանակության անշարժ մշակութային հուշարձանների ցանկի մեջ[1]։

Դոլոչոպի
վրաց.՝ დოლოჭოპის ბაზილიკა
Հիմնական տվյալներ
Տեսակchurch ruin? և հնագիտական հուշարձան
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՂվարելի շրջան և Կախեթի մարզ
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Քարտեզ
Քարտեզ
 Dolochopi basilica Վիքիպահեստում

Տեղագրություն խմբագրել

Դոլոչոպիի բազիլիկան, որն այդպես է անվանվել վաղուց լքված գյուղի պատվին, գտնվում է Ղվարել քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում՝ Դուրուջի գետի աջ ափին։ Եկեղեցուց մոտ 3,5 կմ դեպի արևմուտք գտնվում է Նեկրեսյան վանքը, իսկ ևս 1 կմ դեպի արևմուտք՝ Չաբուկաուրիի հնագիտական պեղումները, որոնցում պահպանվել են վաղ քրիստոնեական մեծ բազիլիկայի ավերակները, որը շատ առումներով նման է Դոլոչոպիին[2]։

Դոլոչոպիի ավերակները հայտնաբերվել են 2010 թվականի հնագիտական հետախուզության ընթացքում և պեղել է Նոդար Բախտաձեի գլխավորած Վրաստանի ազգային թանգարանի արշավախումբը 2012 և 2015 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[3]։

 

Նկարագրություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է խճից և մանրախիճից[4]։ Դոլոչոպին Վրաստանում, և Կովկասում և արևելաքրիստոնեական աշխարհի հարևան տարածաշրջաններում խոշորագույններից մեկն է։ Եկեղեցին ծածկված էր փայտե տանիքով՝ երկաթյա մեխերով և անտեֆիկոսներով։

Եկեղեցին թվագրվում է, ըստ ճարտարապետական և հնագիտական առանձնահատկությունների, 5 դարի կեսեր։ Այն կառուցվել է ավելի վաղ եկեղեցու վրա, 25 մետր երկարությամբ և մոտ 15 մետր լայնությամբ։ Այս վաղ շերտից ստացված նմուշը թվագրվում է մ. թ. ա. 387 թվական՝ ռադիոածխածնային անալիզի տվյալներով։ Ամենայն հավանականությամբ, այն ավերվել է երկրաշարժի հետևանքով։ 5-րդ դարի բազիլիկան նույնպես վնասվել է ավելի ուշ երկրաշարժի հետևանքով։ Եկեղեցու հյուսիս-արևելյան անկյունը հարմարեցվել է 8-րդ կամ 9-րդ դարում թաղման մատուռի տակ, որը գործել է առնվազն մինչև 12-13-րդ դարեր[5]։

Չաբուկաուրիի և Դոլոչոպիի հայտնաբերումը կասկածի տակ են դրել նախկին ենթադրությունը, որ Արևելյան Վրաստանի առաջին եկեղեցիները տիպիկ փոքր նեղ կառույցներ էին, որոնք կառուցված էին սահմանափակ թվով մարդկանց տեղավորման համար[6]։ Ճարտարապետության տեսանկյունից Դոլոչոպի եկեղեցին եղել է տեղի եռակի բազիլիկայի նախորդը, որը բնորոշ է Վրաստանին[7]։ Եկեղեցու և տանիքի ընդհանուր ճարտարապետության, ինչպես նաև տեղում հայտնաբերված լուսավորող սարքերի ասպեկտներն ունեն արևելաեվրոպական բնորոշ գծեր, մինչդեռ ապսիդայի որոշ դետալներ և դրամագիտական գտածոները տեղում ցույց են տալիս Սասանյան ազդեցությունը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «List of Immovable Cultural Monuments» (PDF) (վրացերեն). National Agency for Cultural Heritage Preservation of Georgia. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. Bakhtadze, Mamiashvili, 2015, էջ 110
  3. Loosley Leeming, 2018, էջեր 49—50
  4. Bakhtadze, Mamiashvili, 2015, էջ 111
  5. Bakhtadze, Mamiashvili, 2015, էջեր 111–114
  6. Bakhtadze, Mamiashvili, 2015, էջեր 118–119
  7. Loosley Leeming, 2018, էջեր 118–120
  8. Loosley Emma. «Dzveli Gavazi». Architecture and Asceticism. University of Exeter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.

Գրականություն խմբագրել