Բազիլիկա Դոլոչոպի (վրաց․ დოლოჭოპის ბაზილიკა), վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցի, որը հիմա գտնվում է ավերված վիճակում Վրաստանի արևելյան շրջանում՝ Կախեթիայում, պատմական Նեկրեսիի տարածքում։ Դա V դարի եռակի մեծ բազիլիկա է, նախկինում ավերված եկեղեցու տեղում կառուցված է, որը ճառագայթային ածխածնի վերլուծությամբ թվագրվում է մեր թվարկության 387 թվականին, ինչը նրան դարձնում է Վրաստանի ամենահին հայտնի քրիստոնեական վայրերից մեկը։ Նա հայտնաբերվել է 2012 թվականին։ Բազիլիկան ներառված է Վրաստանի ազգային նշանակություն ունեցող հուշարձանների ցուցակում[1]։

Գտնվելու վայրը խմբագրել

Դոլոչոպի բազիլիկան, որն այդպես է անվանվել ի պատիվ վաղուց լքված գյուղի, գտնվում է Կվարելի քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասերում գտնվող ավերակների մեջ, Դուրուջի գետի աջ ափին։ Նեկրեսսկի վանքը գտնվում է մոտ 3,5 կիլոմետր դեպի արևմուտք, և ևս 1 կիլոմետր դեպի արևմուտք գտնվում է Չաբուկաուրիի հնագիտական վայրը, որտեղ պահպանվել են վաղ քրիստոնեական շրջանի բազիլիկայի ավերակները, որոնք մեծ մասամբ նման է Դոլոչոպիին։

2010 թվականին Դոլոչոպիի ավերակները հայտնաբերվեցին հնագետների կողմից, և պեղվել են Նոդար Բախտաձեի գլխավորությամբ Վրաստանի ազգային թանգարանի արշավախմբի կողմից 2012-ից 2015 թվականներին։ Պարզվում է, որ այն ամուր եկեղեցի է, որը տեղակայված է անտիկ շրջանի երբեմնի ծաղկուն բնակավայրի կենտրոնում։ Գրավոր աղբյուրներից անհայտ բնակչությունը անկում ապրեց մի շարք երկրաշարժերից և օտարերկրյա արշավանքներից հետո, ուշ միջնադարում ընկնելով մոռացության և բնության կողմից ձուլման մեջ։ Խիտ սաղարթների պատճառով այս բնակավայրի չափսը անհայտ է։

Նկարագրություն խմբագրել

Եկեղեցին կառուցված էր փլատակներից և մանրախճից։ Այն մեծ եռակի բազիլիկա էր, որի չափսերը 36×18,5 մետր էին կենտրոնական եռանավ հատվածում, բայց հյուսիսում և հարավում ավելացված էին հավելյալ մուտքեր, արդյունքում շենքը հասել էր 44,27 մետրի։ Այն Դոլոչոպիին դարձրեց Վրաստանի ամենամեծ բազիլիկան, և Կովկասի և արևելյան քրիստոնեական աշխարհի ամենախոշոր կառույցներից մեկը։ Նաոսի բաժանումը երեք նավերի միջև իրականացվում էր հինգ զույգ խաչաձև սյուներով։ Կենտրոնական նավը ավարտվում էր դեպի արևելք գտնվող սրբարանի պայտանման աբսիդով։ Աբսիդն  ապահովված էր չորս աստիճանների սինտրոնով` նստարանով, որոնք նախատեսված էին հոգևորականների համար, որոնք բացի Չաբուկաուրիից, Վրաստանում այլ տեղ չէին հայտնաբերվել։ Նրա տակ, ապսիդայի կենտրոնում, գտնվում էր գերեզմանների համար նախատեսված մեծ տարածք։ Պատկերասրահի ամենաարևելյան մասը զբաղեցնում էր բապտիստը։ Եկեղեցու տանիքը փայտից էր և թրծած կավե սալիկներից, որոնք ամրացված էին երկաթյա մեխերով։

Բազիլիկն ըստ ճարտարապետական և հնագիտական առանձնահատկությունների, թվագրված է V դարի կեսերին։ Այն կառուցված է ավելիվաղ կառուցված եկեղեցու տեղում, որի երկարությունը 25 մետր էր, իսկ լայնությունը մոտավորապես 15 մետր։ Այս ամենավաղ շերտից ստացված նմուշը, թվագրված է ռադիոածխածնային մշակման հիման վրա մեր թվարկությունից առաջ 387թվականին։ Հավանաբար, այն և Չաբուկաուրիի եկեղեցին ավերվել են երկրաշարժի հետևանքով։ Վերադրված բազիլիկան V դարում վնասվեց ավելի ուշ տեղի ունեցած երկրաշարժից։ Նավը և եկեղեցու անմիջական տարածքները շարունակում էին օգտագործել որպես գերեզմանոց։ Եկեղեցու հյուսիսարևելյան անկյունը հարմարեցվել էր VIII կամ IX դարում սգո մատուռի համար, որը շարունակում էր գործել մինչև XII-XIII դարերը։

Չաբուկաուրիի և Դոլոչոպիի բացահայտումները կասկածի տակ են դրել նախորդ ենթադրությունը, որ արևելյան Վրաստանի առաջին եկեղեցիները ոչ մեծ նեղ շինություններ են եղել, որոնք կառուցվել էին, որպեսզի այնտեղ տեղավորվեին սահմանափակ քանակությամբ մարդիկ։ Ճարտարագիտական տեսանկյունից Դոլոչոպի եկեղեցին եռակի բազիլիկայի տեղական նախատիպն էր, որը Վրաստանին բնորոշ էր։ Եկեղեցու և տանիքի ընդհանուր ճարտարապետության ասպեկտները, ինչպես նաև հայտնաբերմ,ան վայրերում լուսավորող սարքերը ունեն բնորոշ արևելյան հռոմեական հատկություններ, մինչդեռ աբսիդի գտնվելու վայրի որոշ տվյալներ և դրամագիտական գտածոները տեղանքի վրա վկայում են Սասանի ազդեցության մասին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «List of Immovable Cultural Monuments» (PDF) (վրացերեն). National Agency for Cultural Heritage Preservation of Georgia. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. Loosley Emma. «Dzveli Gavazi». Architecture and Asceticism. University of Exeter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • დოლოჭოპის ბაზილიკის არქეოლოგიური კვლევა ნაქალაქარ ნეკრესში.
  • Architecture and Asceticism: Cultural Interaction between Syria and Georgia in Late Antiquity, ISBN 978-90-04-37531-4։