Դոլնի Վեստոնիցեի Վեներա

Դոլնի Վեստոնիցեի Վեներա (չեխ․՝ Věstonická venuše), կանացի մերկ մարմնի կերամիկական արձանիկ, որը թվագրված է մ.թ.ա. 29000–25000 թվականներով (Գրավետյան մշակույթ)։ Այն հայտնաբերվել է հին քարի դարի Դոլնի Վեստոնիցե հնավայրում՝ (չեխ․՝ Dolní Věstonice), Մորավիայի ավազանում Բռնոյից հարավ, Չեխիայի Դևին լեռան ստորոտում։ Այս արձանիկը և մոտակայքում գտնված մի քանի այլ արձանիկներ խեցեգործության աշխարհի ամենահին հայտնի օրինակներն են[1]։

Դոլնի Վեստոնիցեի Վեներա
Věstonická venuše
կնոջ արձանիկ
տեսակկերամիկա
երկիրՉեխիա
Պրահայի Ազգային թանգարան
բարձրություն11,1 սանտիմետր
լայնություն4,3 սանտիմետր
ստեղծվել էմ.թ.ա. 29000–25000 թվականներ
ներկա վիճակըբավարար

Նկարագրություն խմբագրել

Արձանիկն ունի 111 միլիմետր բարձրություն, իսկ լայնությունը՝ 43 միլիմետր է իր ամենալայն կետում։ Պատրաստված է կավից, որը թրծվել է համեմատաբար ցածր ջերմաստիճանում (500–800 °C)[2]: Արձանիկը նման է Վեներայի մյուս արձանիկների[Ն 1] ընդհանուր ձևաբանությանը՝ բացառապես մեծ կրծքեր, որովայն և կոնքեր, որոնք հավանաբար պտղաբերության խորհրդանիշներ են, համեմատաբար փոքր գլուխ և փոքր մանրամասներ մարմնի մնացած մասերում։ Մի առանձնահատկություն, որն այլևս չի պահպանվել, այն է, որ ենթադրաբար արձանիկը սկզբում զարդարված է եղել չորս փետուրներով։ Այդ մասին են վկայում գլխի վերևի չորս փոքր անցքերը։ Թեև փետուրի տեսակը որոշված չէ, սակայն գտել են, որ անցքերը բացվել են համեմատաբար սուր գործիքով, և այն բավարար էր փետուրների համար[3]։

Երբ սկսվել են կազմակերպված պեղումները, Մորավիայում գտնվող Դոլնի Վեստոնիցե հին քարե դարի բնակավայրը Չեխոսլովակիայի տարածքում էր այն ժամանակ, այժմ գտնվում է Չեխիայում, 1924 թվականից գտնվում է համակարգված հնագիտական հետազոտության տակ, որը նախաձեռնել է Կարել Աբսոլոնը։ Բացի Վեներայի արձանիկից, Դոլնի Վեստոնիցեում հայտնաբերվել են կենդանիների պատկերներ՝ արջ, առյուծ, մամոնտ, ձի, աղվես, ռնգեղջյուր և բու, ինչպես նաև թրծված կավի ավելի քան 2000 գնդիկներ։

Արձանիկը հայտնաբերվել է 1925 թվականի հուլիսի 13-ին մոխրի շերտի մեջ՝ մեջտեղից երկու կես եղած։ Այն գտնվել է կենտրոնական օջախի մեջ[4]։ Ժամանակին այն ցուցադրվել է Բռնոյի Մորավիայի թանգարանում, այժմ այն չի ցուցադրվում։ Այն ցուցադրվել է Պրահայի Ազգային թանգարանում 2006 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 2-ը որպես «Մամոնտների որսորդները» (Lovci mamutů) ցուցահանդեսի մի մաս[5][6][7]։ Այն ներկայացվել է Բռնոյի Մորավիայի թանգարանում՝ «Նախապատմական արվեստը Կենտրոնական Եվրոպայում» ցուցահանդեսում։ Արձանիկը վերադարձվել է պահեստարան 2009 թվականի հունիսի[8]։ Գիտնականները պարբերաբար ուսումնասիրում են արձանիկը։ 2004 թվականին տոմոգրաֆի միջոցով հայտնաբերվել է 7-ից 15 տարեկան երեխայի մատնահետք, որը դրոշվել է արձանիկի մակերեսին՝ երեխան դիպել է արձանիկին նախքան այն թրծելը, որոշ գիտնականներ ենթադրում են, որ դա արձանիկը ստեղծողի մատնահետքն է[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "The Origins of Ceramic Technology at Dolni Věstonice, Czechoslovakia", Science, New Series, 246, No. 4933 (November 24, 1989: pp. 1002–1008). (անգլ.)
  2. Vandiver, Pamela B.; Soffer, Olga; Klima, Bohuslav; Svoboda, Jiři (1989 թ․ նոյեմբերի 24). «The Origins of Ceramic Technology at Dolni Věstonice, Czechoslovakia». Science (journal). Vol. 246, no. 4933. էջեր 1002–1008. JSTOR 1704937.
  3. «Forensic analysis of the Dolni Vestonice figurine». bradshawfoundation.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  4. 4,0 4,1 Králík, Miroslav; Novotný, Vladimír; Oliva, Martin (2002), «Fingerprint on the Venus of Dolní Věstonice I», Anthropologie, Moravské zemské muzeum, 40/2: 107–113, ISSN 0323-1119, Վերցված է 2007-03-24-ին
  5. Mammoth Hunters at the National Museum Արխիվացված Հունիս 11, 2007 Wayback Machine, information at the official website of the Czech Republic
  6. Primal Bohemia Արխիվացված 2006-11-17 archive.today, The Prague Post, October 18, 2006
  7. Lovci mamutů Արխիվացված 2008-04-20 Wayback Machine, information on the web of the National Museum (չեխ.)
  8. Venus of Dolní Věstonice and of Venus of Willendorf shown in Anthropos, Brno Now, June 26, 2009

Նշումներ խմբագրել

  1. 19-րդ դարում առաջ քաշված Վեներա անվանումը մինչ այժմ օգտագործվում է հին քարե դարի շրջանի կանացի արձանիկների համար։

Արտաքին հղումներ խմբագրել