Դոթի Ուեստ (անգլ.՝ Dottie West, ծննդյան պահին՝ անգլ.՝ Dorothy Marie Marsh, հոկտեմբերի 11, 1932(1932-10-11)[1], McMinnville, Թենեսի, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 4, 1991(1991-09-04)[1], Նաշվիլ, ԱՄՆ), քանթրի ոճի ամերիկացի երգիչ և երգահան, տասից ավելի երաժշտական դափնեկրերի մրցանակակիր, այդ թվում Գրեմմի` լավագույն կին վոկալ կատարման համար և ևս 6 Գրեմմիի մրցանակ 6 անվանակարգերում[3]։

Դոթի Ուեստ
Բնօրինակ անունանգլ.՝ Dottie West
Ի ծնե անունանգլ.՝ Dorothy Marie Marsh
Նաև հայտնի է որպեսDottie West
Ծնվել էհոկտեմբերի 11, 1932(1932-10-11)[1]
McMinnville, Թենեսի, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 4, 1991(1991-09-04)[1] (58 տարեկան)
Նաշվիլ, ԱՄՆ
ԺանրերՔանթրի
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ, երաժիշտ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլStarday Records?
ԿրթությունTennessee Technological University?
 Dottie West Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 11-ին[4]։ Եղել է 10 երեխաներից ամենամեծը[5][6]։ Ընտանիքն ապրել է աղքատ և հազիվ էր կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Նրա մայրը՝ Պելինան ունեցել է փոքրիկ սրճարան, իսկ Դոթին հաճախ օգնում էր մորը ղեկավարել հաստատությունը։ Հայրը՝ Հոլիս Մարշը հարբեցող էր, ծեծում և սեռական բռնության էր ենթարկում Դոթիին։ Բռնությունը շարունակվել է մինչեւ 17 տարեկան, երբ նա վերջապես զեկուցել է այդ մասին տեղական շերիֆին։ Նա դատարանում ցուցմունք է տվել հոր նկատմամբ, որն էլ դատապարտվեց 40 տարվա ազատազրկման, և, ի վերջո, մահացավ բանտում 1967 թվականին[7]։

Կարճ ժամանակ ապրել է շերիֆի հետ, հետո նա մոր ու եղբայրների հետ տեղափոխվել Մակմինվիլ։ Նա միացել է «The Cookskins» դպրոցական խմբին, որտեղ երգում էր և նվագում կիթառ։

1951 թվականին նա երաժշտական կրթություն է ստացել Թենեսի նահանգի Քուքիվիլ քաղաքի Թենեսիի տեխնոլոգիական համալսարանում, որտեղ էլ 1958 թվականին ծանոթացել է իր առաջին ամուսնու՝ Բիլ Ուեսթ անունով կիթառահարի հետ։ Բիլն ու Դոթին ունեցել են 4 երեխա։

1972 թվականին Դոթին դարձել է թմբկահար Բայրոն Մետկալֆի կինը, որը նրա 12 տարով փոքր էր կնոջից[8]։

1983 թվականին նա երրորդ անգամ ամուսնացաել է ձայնային ինժեներ Ալ Ուինթերսի հետ, որը 23 տարով փոքր էր Դոթիից։ Ուինթերսի սնանկացումից հետո 1990 թվականին նրանք ամուսնալուծվեցին։

1991 թվականին Դոթին ենթարկվել է ավտովթարի և մի քանի օր անց մահացել վիրահատության պահին։

Դոթին մի քանի տասնյակ ն հիթերի հեղինակ է, եղել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ակտիվ կողմնակից[9]։ 1994 թվականին նկարահանված «Մեծ երազներ և կոտրված սրտեր. Դոթի Ուեսթի պատմությունը» ֆիլմը նրա մասին է[10][11][12]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Թվական Մրցանակ Ոլորտ
1963 BMI Awards Songwriters Award — «Is This Me» (w/ Bill West)
1964 BMI Awards Songwriter’s Award — «Here Comes My Baby» (w/ Bill West)
1965 Գրեմմի Գրեմմի` լավագույն կին վոկալ կատարման համար — «Here Comes My Baby»
1966 BMI Awards Awards Songwriter’s Award — «What’s Come Over My Baby» (w/ Bill West)
1973 BMI Awards Songwriter’s Award — «Country Sunshine»
1974 Billboard No. 1 Female Songwriter in the USA
1974 British Country Music Awards No. 1 Female Performer
1974 CLIO Awards Excellence In Advertising — Country Sunshine Coca-Cola Commercial
1978 Country Music Association Awards Vocal Duo of the Year — (w/ Kenny Rogers)
1979 Country Music Association Awards Vocal Duo of the Year — (w/ Kenny Rogers)
1979 Music City News Country Awards Duet of the Year — (w/ Kenny Rogers)
2000 BMI Golden Voice Awards Golden Legacy Award
2000 Billboard Magazine’s 200 Most Played Artists Ranking — No. 44
2002 CMT’s 40 Greatest Women of Country Music Ranking- No. 23

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Oermann, Robert K. (1998). "Dottie West". In The Encyclopedia of Country Music. Paul Kingsbury, Editor. New York: Oxford University Press. p. 578.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոթի Ուեստ» հոդվածին։