Դոդո (ֆուտբոլիստ)

բրազիլական Ֆուտբոլիստ

Խոսե Ռոդոլֆո Պիրես Ռիբեյրո (պորտ.՝ José Rodolfo Pires Ribeiro առավել հայտնի է Դոդո (անգլ.՝ Dodo) անունով, փետրվարի 6, 1992(1992-02-06)[1][2][3], Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան, Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին ֆուտբոլիստ։

Դոդո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 6, 1992(1992-02-06)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Պատանեկան կարիերա
2003-2007 Բրազիլիա Կրուզեյրո
2007-2009 Բրազիլիա Կորինթիանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2012 Բրազիլիա Կորինթիանս 4 (0)
2011  Բրազիլիա Բաիա 14 (1)
2012-2014 Իտալիա Ռոմա 30 (0)
2014-2015 Իտալիա Ինտերնացիոնալե 20 (0)
2016  Իտալիա Սամպդորիա 17 (0)
2016— Իտալիա Սամպդորիա 7 (0)
2018  Բրազիլիա Սանթոս 42 (1)
2019  Բրազիլիա Կրուզեյրո 22 (0)
Ազգային հավաքական
2010—2011 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17) 7 (1)
2011 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20) 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12.05.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24.3.2019

Կենսագրություն խմբագրել

Դոդոն 11 տարեկանից մինչև 15 տարեկանը խաղացել է «Կրուզեյրո» դպրոցում, ապա տեղափոխվել է «Կորինթիանս»[4][5]։ Թիմի հիմնական կազմում դեբյուտը կատարել է 2009 թվականին։ 2010 թվականի դեկտեմբերին վարձավճարով տեղափոխվել է «Բաիա»[6]։

2012 թվականի հուլիսի 2-ին պայմանագիր է կնքել «Ռոմա» ակումբի հետ և բրազիլական Սերիա Ա-ից տեղափոխվել իտալական Սերիա Ա։ Դեբյուտը նշել է հոկտեմբերի 28-ին «Ուդինեզեի» դեմ խաղում (2:3)։ Սկսել է խաղալ հիմնական կազմում, սակայն հետո նրան փոխարինել է իր հայրենակից Մարկինյոսը[7]։ Դեբյուտային մրցաշրջանում անցկացրել է 11 խաղ։

2014 թվականի ամռանը տեղափոխվել է «Ինտերնացիոնալե»։ 2016 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Սամպդորիա» մինչև մրցաշրջանի ավարտը[8]։

2019 թվականի հունվարի 24-ին Դոդոն վարձավճարով տեղափոխվել է «Կրուզեյրո»։ Պաշտպանին թիմ հրավիրել է Մանո Մենեզեսը, որը եղել էր «Կորինթիանսի» մարզիչը 2009 թվականին[5]։

2009 թվականին Դոդոն Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականին օգնել է հաղթել Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությունում։ 2014 թվականին հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական (Արգենտինայի և Ճապոնիայի դեմ ընկերական խաղերից առաջ)[9], սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնության չեմպիոն (1) – 2009
  •  /  Սուպերկլասիկո դե լաս Ամերիկասի հաղթող (1) – 2014 (չի խաղացել)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «18 - Dodô» (պորտուգալերեն). «Կրուզեյրո» ակումբի պաշտոնական կայք. 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  5. 5,0 5,1 «Dodô comemora volta ao Cruzeiro, reencontra Mano e diz que projeto ambicioso foi decisivo para escolha» (պորտուգալերեն). Globo. 2019 թ․ հունվարի 24. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  6. «Corinthians empresta Boquita e Dodô ao Bahia» (պորտուգալերեն). Agência Estado. 2010 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  7. «Roma vs. Udinese - 28 October 2012» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  8. «Bentornato Dodô: dall'Inter arriva il difensore brasiliano» (իտալերեն). «Սամպդորիա». 2016 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  9. «ECCO TUTTI I NERAZZURRI IN NAZIONALE» [HERE ARE ALL THE NERAZZURRI IN NATIONAL TEAMS] (Italian). Inter Milan. 2014 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել