Շրջանային դատարանի շենք (Տագանրոգ)

Շրջանային դատարանի շենք (ռուս.՝ Здание окружного суда), հինավուրց եռահարկ շենք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում։ Տագանրոգի ճարտարապետության հուշարձան է։ Ներկա պահին շենքում գտնվում է Տագանրոգի մետաղագործական քոլեջը։

Շրջանային դատարանի շենք
Տեսակտեսարժան վայր և պատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1860
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Շրջանային դատարանի շենքը XX դարի սկզբին

Շրջանային դատարանի շենքը (Ջուրիչի տունը) գտնվում է Դոբրոլյուբովի նրբանցքի (№№ 9-11) և Պետրոսի փողոցի անկյունում։ XIX դարի երկրորդ կեսի ճարտարապետության հուշարձան է։ 1860-ական թվականներին ապագա քաղաքագլուխ վաճառական Ն. Ջուրիչը իր միջոցներով սկսել է եռահարկ առանձնատան շինարարությունը Տագանրոգի Պետրովյան փողոց, 12 հասցեում։ Կորցնելով հետաքրքրությունը տան հանդեպ՝ նա կիսակառույց վիճակում այն վաճառել է Շրջանային դատարանին։ Ժամանակին սա առաջին եռահարկ շենքն է եղել Տագանրոգում։

Շրջանային դատարանը բացվել է այս շենքում 1869 թվականի ապրիլի 30-ին։ Դատավորները զբաղվում էին Դոնի շրջանի բնակիչների քաղաքացիական և քրեական գործերով։ Դատարանի կազմում ընդգրկված էին նախագահը, քննիչներն ու երդվյալ ատենակալները, որոնք ընտրվում էին բարի համբավ ունեցող տեղացիներից՝ վիճակահանությամբ Քաղաքային դումայի նիստերին։

1882 թվականին դատարանը թողեց շենքը և տեղափոխվեց Տագանրոգի կենտրոնական փողոց՝ Պետրովսկայա։

1920 թվականին այս շենքում գործել է Աշխատանքի պալատը, ապա այն զբաղեցրել է աշխատանքի բորսան, 1936-1938 թվականներին՝ նախապատրաստական ուսումնարանը։ 1939-1941 թվականներին այստեղ աշխատել է ուսուցչական ինստիտուտը։ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո և մինչ օրս այստեղ գտնվում է մետաղագործական տեխնիկումը (այժմ՝ քոլեջ)։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Շրջանային դատարանի շենքը XX դարի սկզբին

Շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Ա. Զագոսկինը։ Շենքն ունի հարուստ դեկորացված ճակատ։ Տագանրոգի բնակիչները երբեմն այն կոչում են «Ձմեռային պալատի մանրապատկեր»։ Նրբանցքին նայող շենքի գլխավոր ճակատը զարդարում են սյուները և որմնասյուները։ Շենքի վերևի մասում ներկառուցված էր ժամացույց, այժմ Տագանրոգի մետաղագործական քոլեջի խորհրդանշանն է։

Շենքը մինչ օրս պահպանել է տարրեր, որոնք հիշեցնում են դատարանի գործունեության մասին։ Շենքի մի մասը, որտեղ այժմ գտնվում են արհեստանոցներ, ունի հաստ պատեր և նեղ անցումներ։ Հին սանդուղքը զարդարված է թուջե ձուլվածքով։ Պահպանվել են նեղ սենյակները, որոնք նախկինում պատրաստվել էին հատկապես վտանգավոր կալանավորների համար։ Ներկա դասարաններից շատերը XIX դարում բանտախցեր էին։ Ժամանակակից արհեստանոցների և դասարանների դռների վրա պահպանվել են նեղ պատուհանիկներ, որոնք նախատեսված էին կալանավորներին հետևելու համար։

Ներկա վիճակ

խմբագրել

Ներկա պահին շենքում գործում է Տագանրոգի մետաղագործական քոլեջը (ՏՄՔ)։

Գրականություն

խմբագրել
  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0

Աղբյուրներ

խմբագրել