Դյուցազնուհին (մուլտֆիլմ)
«Դյուցազնուհին», ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը թողարկվել է 2016 թվականի հունվարի 1-ին։ Մուլտֆիլմը նկարահանվել է Երևանում Touch FX Animation Studio անիմացիոն ստուդիայում[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | ֆենտեզի, արկած, ընտանեկան ֆիլմ |
Ռեժիսոր | Օլգա Լոպատո |
Սցենարիստ | Դմիտրի Սոբոլև |
Հնչյունավորում | Տիմուր Բատրուտդինով, Ալյոնա Բաբենկո, Միխայիլ Պորեչենկով, Աննա Խիլկևիչ, Միրոսլավա Կարպովիչ, Ալեքսեյ Չումակով, Բորիս Շերբակով, Գարիկ Խառլամով և Արմեն Ջիգարխանյան |
Պրոդյուսեր | Գևորգ Ներսիսյան Արմեն Մանասարյան Վահե Սարգսյան Արթուր Գյուլմյան |
Երաժշտություն | Իլյա Զուդին |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Touch FX Animation Studio Парадиз |
Տևողություն | 79 րոպե |
Թվական | հունվարի 1, 2016 |
Բյուջե | 2 700 000 $ |
Շահույթ | 790 174 $ |
Սյուժե
խմբագրելՎիտյազ Բորիպոլկը հաղթում է Կոշչեյին և մոգերից մեկը կանխատեսում է, որ Բորիպոլկի երրորդ որդին մեծ հերոս կդառնա։ Բայց Բորիպոլկի երրորդ երեխան աղջիկ է լինում՝ Ռոսան, որի հետ շատերը սկսում են չար կատաներ անել՝ մոգերի գուշակության պատճառով։ Աղջիկը ամեն գնով փորձում է արդարացնել գուշակությունը և հերոս դառնալ։ Եվ երբ զորագունդը չի կարողանում հաղթել Գորինիչ վիշապին, Ռոսան տղա է ձևանում և գնում՝ թշնամուն հաղթելու[1]։
Դերերի հնչյունավորում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Աննա Խիլկևիչ | Ռոսա |
Ալեքսեյ Չումակով | Գորինիչ օձի միջին գլուխ |
Գարիկ Խառլամով | Գորինիչ օձի աջ գլուխ |
Տիմուր Բատրուտդինով | Գորինիչ օձի ձախ գլուխ |
Միխայիլ Պորեչենկով | Բորիպոլկ |
Ալյոնա Բաբենկո | Ռոգնեդա |
Դմիտրի Ֆիլիմոնով | վոյեվոդա |
Բորիս Շչերբակով | իշխան |
Միրոսլավա Կարպովիչ | իշխանուհի |
Արմեն Ջիգարխանյան | Պիխտո պապիկ |
Վասիլիսա Էլդարովա | մանուկ Ռոսա |
Քննադատություն
խմբագրելՄուլտֆիլմը հիմնականում ստացել է բացասական արձագանքներ։ film.ru կայքում Բորիս Իվանովի դիտարկման մեջ նշված է, որ ստեղծագործությունում թերություններ կան՝ կապված բարոյականության և տրամաբանության հետ, ինչպես նաև ոչ լիարժեք բացված թեմաների։ Մուլտֆիլմի սաունդթրեքը դրական է գնահատվել[1]։ Ivi.ru կայքում Անդրեյ Կուրիլյովը մուլտֆիլմին տվել է երեք աստղ՝ բացասաբար անդրադարձ կատարելով և պահանջել, որ հեռուստադիտողները ոչ մի դեպքում չդիտեն մուլտֆիլմը, չնայած նրան, որ շատ հեռուստադիտողներ այնումանեայնիվ դիտել էին[2]։ ChopSuey օգտանունով հանդիսատեսը մուլտֆիլմը քննադատել է ֆեմինիզմի համար՝ այն նվաստացնում է բոլոր տղամարդ կերպարներին, կա իմաստի բացակայություն, սարսափելի գրաֆիկա, և ավարտը Գեղեցկուհին և Հրեշը մուլտֆիլմի կրկնությունն է։ Վերջինս, ինչպես և Բորիս Իվանովը film.ru-ում գովաբանում է երաժշտական կոմպոզիցիան[1][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Рецензия на мультфильм «Богатырша». Кино на Фильм.ру». www.film.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Рецензия на мультфильм Богатырша от Андрей MrFlyX Курылёв
- ↑ Отзыв ChopSuey о фильме «Богатырша»