Ավազաբլրի հերետիկոսները

(Վերահղված է Դյունի հերետիկոսներըից)

«Ավազաբլրի հերետիկոսները» (անգլ.՝ Heretics of Dune), Ֆրենկ Հերբերտի գիտաֆանտաստիկ վեպը։ «Ավազաբլրի ժամանակագրությունը» վիպաշարի 5-րդ գիրքն է, հանդիսանում է «Ավազաբլուր» (1965), «Ավազաբլրի մեսիան» (1969), «Ավազաբլրի երեխաները» (1976) և «Ավազաբլրի աստված-կայսրը» (1981) վեպերի շարունակությունը։ 1984 թվականին «The New York Times»-ի՝ հաստ կազմով գիտաֆանտաստիկ բեսթսելլերների վարկանիշային ցանկում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը[1]։

Ավազաբլրի հերետիկոսները
անգլ.՝ Heretics of Dune
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակՖրենկ Հերբերտ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներAlma Mavis Taraza?
ՀրատարակչությունG. P. Putnam's Sons
Հրատարակվել է1984
ՇարքԱվազաբլրի ժամանակագրությունը
ՆախորդԱվազաբլրի աստված-կայսրը
ՀաջորդԱվազաբլրի կապիտուլը

Գրքի իրադարձությունները տեղի են ունենում աստված-կայսր Լետո Ատրեյդես 2-րդի մահից 1500 տարի անց։ Այս տեսանկյունից գիրքը վիպաշարում առաջինն է, որն առանձնանում է իր յուրահատուկ պատմությամբ, բացարձակապես նոր կերպարներով և նախկինում ստեղծված Ավազաբլրի տիեզերքի փոփոխված պայմաններով։ Վեպում առանցքային դեր է խաղում Բենե Հեսսերիտների կազմակերպությունը, որը փորձում է նախկին կայսրության մնացորդները փրկել առեղծվածային և դաժան հարձակումից[2]։

Հակիրճ ակնարկ խմբագրել

Անցել է մեկուկես հազարամյակ 3508 տարի գահակալած աստված-կայսր Լետո Ատրեյդես 2-րդի կառավարման ժամանակաշրջանից, որն ավարտվել է նրա սպանությամբ։ Մարդկությունը ամուր կառչել է Ոսկե Ուղուց` Լետոյի կազմած պլանից, որը նախատեսված էր մարդկությանը փրկել կործանումից։ Միլիարդավոր մարդիկ, երջանկություն փնտրելով, լքել են Հին կայսրության աշխարհները։ Այս ժամանակաշրջանը մտել է պատմության մեջ Սփռում անվամբ։ Այժմ ոչ ոք չգիտի Տիեզերքի սահմանները, ոչ ոք չգիտի, թե ինչ է թաքցնում իր մեջ անեզր Տիեզերքը։

Մեկուկես հազարամյակ անց հեռացածներից շատերը սկսեցին վերադառնալ` նվաճելու ձգտմամբ։ Միայն Բենե Հեսսերիտներն են որոշ չափով գիտակցում Ոսկե Ուղին և կանգնում երկընտրանքի առաջ. պահել ավանդական դարձած գաղտնի մանիպուլյատորների դերը՝ աննկատ կերպով թուլացնելով լարվածությունը և ղեկավարելով մարդկության առաջընթացը՝ միաժամանակ պայքարելով սեփական գոյության համա՞ր, թե՞ կանգնել Ոսկե Ուղու վրա և մարդկությանն առաջնորդել դեպի նոր ապագա, որտեղ մարդիկ ազատված կլինեն կործանման սպառնալիքից։

Հաշվի առնելով, որ աստված-կայսեր կամքին հետագա ենթարկումը՝ արտահայտված իր մարմնավորումը հանդիսացող Որդ Ռակիսի միջոցով, վնասում է մարդկության զարգացմանը, Բենե Հեսսերիտները հրահրում են Ռակիսի և բոլոր Որդերի ոչնչացումը։ Այդ պահից սկսած՝ մարդկության առաջընթացը պետք է ընթանա առանց աստված-կայսեր կամքի ազդեցության։ Բայց մի Որդ պահված է այլ մոլորակում՝ մելանժի արտադրությունը վերականգնելու նպատակով[3]։

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Տարազա - Բենե Հեսսերիտների գերագույն մայրը
  • Դարվի Օդրադե - Բենե Հեսսերիտների սուրբ Մայրը
  • Մայլս Տեգ - մեծագույն ռազմական ռազմագետ, մենտատ
  • Դունկան Այդահոյի 12-րդ գհոլան
  • Շիանա Բրաֆ - աղջիկ` Ռակիս մոլորակից
  • Լուցիլլա - Բենե Հեսսերիտների սուրբ Մայրը
  • Շվանդյու - Բենե Հեսսերիտների սուրբ Մայրը
  • Տուեք - քրմապետ
  • Վաֆ - Բենե Տլեյլաքսի վարպետը

Գրքի հրատարակում խմբագրել

Չեխիայում գիրքը հրատարակվել է 3 անգամ՝ 1997, 2002 և 2007 թվականներին․
  • Фрэнк Герберт. Еретики Дюны. — Прага: Svoboda, 1997. — ISBN 80-205-0539-3.
  • Фрэнк Герберт. Еретики Дюны. — Прага: Baronet, 2002. — ISBN 80-7214-451-0.
  • Фрэнк Герберт. Еретики Дюны. — Прага: Baronet, 2007. — ISBN 978-80-7214-977-3.
Իտալիայում վեպը հրատարակվել է 4 անգամ․
  • Фрэнк Герберт. Еретики Дюны. — 1984.
  • Фрэнк Герберт. Еретики Дюны. — Editrice Nord, 1984. — Т. антология Cosmo Oro, N 66. — 542 с. — ISBN 88-429-0363-9.
  • Фрэнк Герберт. Еретики Дюны. — Sperling & Kupfer, 2000. — Т. антология Sperling Serial N 5. — 424 с. — ISBN 88-86845-89-8.
  • Фрэнк Герберт. Еретики Дюны / редактор Fanucci Editore. — TIF Extra, 2012. — 604 с. — ISBN 978-88-347-1849-0.
Ռումինիայում գիրքը հրատարակվել է 5 անգամ
  • 1995 - Ereticii Dunei, Ed. Nemira, Colecția "Nautilus" nr. 75, traducere Ion Doru Brana
  • 2003 - Ereticii Dunei, Ed. Nemira, Colecția "Nautilus" nr. 181, traducere Ion Doru Brana, 512 pag., ISBN 973-569-598-7
  • 2005 - Ereticii Dunei, Ed. Nemira, Colecția "Nautilus", traducere Ion Doru Brana, 688 pag., ISBN 978-973-569-751-8
  • 2012 - Ereticii Dunei (cartonată), Ed. Nemira, Colecția "Nautilus", traducere Ion Doru Brana, 680 pag., ISBN 978-606-579-416-0
  • 2013 - Ereticii Dunei, Ed. Nemira, Colecția "Nautilus", traducere Ion Doru Brana, 680 pag., ISBN 978-606-579-699-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McDowell, Edwin (1985 թ․ հունվարի 18). «Publishing: Top Sellers Among Books of 1984». The New York Times. NYTimes.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  2. Frank Herbert, Herejes de Dune. Ediciones Debolsillo: Barcelona, 2003. ISBN 978-84-9759-731-9
  3. Darwi Odrade : {{citation}}: Empty citation (օգնություն); Franck Herbert, Les Hérétiques de Dune, édition Pocket, page 490.

Արտաքին հղումներ խմբագրել