Դյաուս Պիտա (վեդայական սանսկրիտ։ սանսկրիտ՝ द्यौष्पितृ Dyáuṣpitṛ́, բառացի՝ Հայր Աստված), Ռիգվեդայական երկնային հոր աստվածություն։ Նրա կողակիցն է Պրիֆին (անգլ.՝ Prithvi)՝ երկրի աստվածուհին, և նրանք միասին Ռիգվեդայում կազմում են ծնողների արխետիպը։

Դյաուս Պիտա, այլ անուն՝ Ակաշա
Տեսակհինդու աստվածություններ և աստված
ԴիցաբանությունՀինդուիզմ
Սեռարական
Անվանված էՀայր Աստված
Այլ մշակույթներումՀունական՝ Զևս․ Հռոմեական՝ Յուպիտեր
ԿողակիցՊրիֆի
ԶավակներՍուրյա, Ուշաս, և այլն
Օմ, խորհրդանշան հինդուիզմում

Անուն խմբագրել

Դյաուս Պիտան սերում է հնդիրանական *dyā́wš բառից, որն էլ՝ նախահնդեվրոպական ցերեկային երկնային աստված՝ Dyēus բառից, ցեղակից է և համընկնում է հունական Զևսին (Zeus Patēr ), Իլիրյան Dei-pátrous, կամ հռոմեական Յուպիտերին։ Այն ավելի վաղ առաջացել է Djous patēr-ից, որն էլ իր հերթին սերում է հնդեվրոպական *Dyḗus ph₂tḗr (ցերեկային երկնքի հայր)[1]։

Dyauṣ գոյականը (առանց pitā́՝ հայր բառի հետ գործածության) վերաբերում է ցերեկային երկնքին և շատ հաճախ է օգտագործվում Ռիգվեդայում որպես մի որոշակի էության նկարագրություն։ Վեդայական գրերում երկինքը նկարագրվում է եռաստիճան բարձրացման տեսքով. դրանք են՝ Ավամա, Մադհյամա և Ուտտամա կամ Տրտիյա[2]։

Դեր խմբագրել

Դյաուս Պիտան հանդիպում է հինդուիզմի Պրիֆի Մատային (անգլ.՝ Prithvi 'Mother Earth') նվիրված հին վեդայական տեքստերում[3]։

Ռիգվեդայում այն հանդիպում է 1.89.4, 1.90.7, 1.164.33, 1.191.6, 4.1.10. և 4.17.4 հիմներում[4]։ Նրան նաև տարբեր աստվածային անուններով են դիմում․ օրինակ՝ Dyavaprithvi (բարդ բառ է, կազմված երկինք և երկիր արմատներից)։ Նրա դուստրը Ուշասն է, անձնավորում է արշալույսը[5]։ Աստվածները, հատկապես Սուրյան, ներկայացվում է որպես Դյաուսի և Պրիֆիի զավակ։ Նրանց բաժանումը Ինդրայի կողմից նշվում է որպես աշխարհաստեղծման, արարման ամենակարևոր միֆերից մեկը։ Դյաուսը հայտնի է նաև իր սեփական դստերը բռնաբարեու համար, որը Ռիգվեդայում ակնհայտորեն նշվում է[6]։ Դյաուսի հայրական կերպարը նկարագրվում է Ռիգվեդայի 1.164.33 հիմնում։

  dyaurme pitā janitā nābhiratra bandhurme mātā pṛthivīmahīyam uttānayoścamvoryonirantaratrā pitā duhitur gharbhamādhāt
- [Արև.] «Հայրս, իմ նախնին, Երկինքն է. ահա իմ պորտը։ Մայրս՝ այս մեծ Երկիրը, իմ կապն է։ Իմ արգանդը այս երկուսի՝ Երկնքի և երկրի միջև է։ Այստեղ հայրս արարեց իր դստեր՝ Լուսաբացի երեխային՝ Արևին։
 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. West, 2007, էջ 171
  2. Rigveda, 5.60.6.
  3. Leeming, David; Fee, Christopher (2016). The Goddess: Myths of the Great Mother (անգլերեն). Reaktion Books. ISBN 978-1-78023-538-7.
  4. Sanskrit: Rigveda, Wikisource; translation: Ralph T. H. Griffith Rigveda, Wikisource
  5. Roshen Dalal (2014). Hinduism: An Alphabetical Guide. Penguin Books. ISBN 9788184752779. Entry: "Dyaus"
  6. Jamison, Stephanie (2014). The Rigveda –– The Earliest Religious Poetry of India. Oxford University Press. էջեր 50–51.