Դմիտրի Ֆուրմանով
Դմիտրի Անդրեևիչ Ֆուրմանով (ռուս.՝ Дмитрий Андреевич Фурманов, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1891, Ֆուրմանով, Nerekhtsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 15, 1926[2][1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2][1]), ռուս խորհրդային գրող։
Դմիտրի Ֆուրմանով ռուս.՝ Дмитрий Андреевич Фурманов | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1891 |
Ծննդավայր | Ֆուրմանով, Nerekhtsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 15, 1926[2][1][3] (34 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2][1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, հեղափոխական, սցենարիստ և ռազմական գործիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Խորհրդային Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1915) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Աննա Ստեշենկո |
Դմիտրի Ֆուրմանով Վիքիքաղվածքում | |
Dmitry Furmanov Վիքիպահեստում |
Կենսագրություն և գործունեություն
խմբագրել1912-14 թթ. սովորել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ կամավոր մեկնել է ռազմաճակատ․ 1915 թ.-ին սանիտարական ջոկատի կազմում մասնակցել է Սարիղամիշում, Ալեքսանդրապոլում, Երևանում տեղի ունեցած կռիվներին։ 1917-18 թթ.՝ էսէռ մաքսիմալիստ, այնուհետև՝ անարխիստ։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է հեղափոխական շտաբի նախագահ, 1919-21 թթ.-ին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում Չապաևյան դիվիզիայի կոմիսար, Թուրքեստանյան ռազմաճակատի քաղվարչության պետ և այլն։ Ֆուրմանովը գլխավորել է Կուրանում վրանգելյան դեսանտի վերացումը։ 1921 թվականից ապրել է Մոսկվայում։ 1924 թ.-ին ավարտել է առաջին պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։ 1924-25 թվականներին եղել է պրոլետգրողների մոսկովյան ասոցիացիայի քարտուղարը։
Քաղաքացիական պատերազմի տարիներին հանդես է եկել հիմնականում իբրև հրապարակագիր։ Կուրանում վրանգելականների պարտության մասին է առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կարմիր դեսանտ» վիպակը (1922, հայերեն հրատարակչություն՝ 1936)։ Ֆուրմանովին համընդհանուր ճանաչում են բերել «Չապաև» (1923, հայ հրտ. 1951) և «Խռովություն» (1925, հայ․ հրտ․ 1934) վեպերը, որոնցում, մեկնակետ ընդունելով իր տեսածն ու ապրածը, փորձել է հասնել գաղափարագեղագիտական մեծ ընդհանրացումների։ «Չապաև»-ը համարվել է 1920-ական թվականների խորհրդային արձակի լավագույն գործերից։ «Խռովություն»-ում շոշափված է «պրոլետարական հումանիզմի» թեման, խորհրդային գաղափարախոսության դիրքերից ցույց է տրված կոմունիստների «գաղափարաբարոյական բարձր նկարագիրը»։
Ֆուրմանովի երկերը թարգմանվել են Խորհրդային Միության հանրապետությունների և այլ լեզուներով, բեմականացվել են, էկրանավորվել․ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Գ․ Ն․ և Մ․ Դ․ Վասիլևների «Չապաև» կինոնկարը[փա՞ստ]։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Դ. Ֆուրմանովի երկերը հայերեն
խմբագրել- Երեք մահապատիժ (հատված «Չապաև» վեպից), Ե., Պետհրատ, 1930, 16 էջ։ Ռուս. թարգմ.՝ Գրաբիոս։
- Կարմիր դեսանտ (պատմվածք), Ռոստով-Դոն, Ազով-Սևծովյան երկրհրատ, 1936, 39 էջ։ Ռուս. թարգմ.՝ Շվարդ։
Երկեր
խմբագրելСобр․ соч․, т․ 1-4, Մոսկվա․, 1960—61․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Фурманов Дмитрий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 594—598. — ISBN 5-94848-307-X
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ֆուրմանով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ֆուրմանով» հոդվածին։ |