Դմիտրի Տրենին
Դմիտրի Վիտալևիչ Տրենին (ռուս.՝ Дмитрий Витальевич Тренин, սեպտեմբերի 11, 1955[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային և ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու։ 2008-2022 թվականներին եղել է Քարնեգի մոսկովյան կենտրոնի տնօրեն[3]։ Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ է։ Լինելով ռուսական ռազմական հետախուզության գնդապետ՝ 21 տարի ծառայել է խորհրդային և ռուսական ցամաքային զորքերում, մինչև 1994 թվականին կմիանար Քարնեգի կենտրոնին[4][5]։
Դմիտրի Տրենին ռուս.՝ Дмитрий Тренин[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1955[2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտ (1977)[1] և ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտ (1984)[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքագետ և միջազգային ֆորումի մասնակից |
![]() |
Հայտնի «Ուժերի նոր բալանս» գրքի հեղինակն է, որը 2022 թվականին Newmag հրատարակչության կողմից հրատարակվել է նաև հայերեն[6]։
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում։ 1977 թվականին Մոսկվայում ավարտել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտը։ 1972-1993 թվականներին Տրենինը ծառայել է խորհրդային և ռուսական զինված ուժերում։ Նա զինվորական պաշտոններ է զբաղեցրել ինչպես Խորհրդային միության տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ներառյալ Հռոմում ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջում առաջին ոչ ՆԱՏՕ-ական ավագ հետազոտողի պաշտոնը[7]։
1978-1983 թվականներին եղել է Գերմանիայում խորհրդային զորախմբի (Պոտսդամ) արտաքին հարաբերությունների բաժնի կապի սպա, իսկ 1983-1993 թվականներին՝ ԽՍՀՄ ՊՆ ռազմական ինստիտուտի ավագ դասախոս։ 1984 թվականին պատմական գիտությունների դոկտոր Յուրի Դավիդովի գիտական ղեկավարությամբ ԽՍՀՄ ԳԱԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի կոչում։ Նրա գիտական աշխատության թեման եղել է «Արևմտյան Բեռլինի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը (70-80-ական թվականներ)»[8]։
1985-1991 թվականներին Տրենինը եղել է Ժնևում միջուկային և տիեզերական զինատեսակների հարցերով խորհրդա-ամերիկյան բանակցություններում խորհրդային պատվիրակության անդամ։ 1993-1997 թվականներին աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող, իսկ արդեն 1993-1994 թվականներին Բրյուսելի ազատ համալսարանում աշխատել է որպես հրավիրյալ դասախոս։
2008-2022 թվականներին գլխավորել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնը[9]։ 2011 թվականից անդամակցում է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդին, որը 2011 թվականին ստեղծվել է Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով[10]։
Քարնեգիի մոսկովյան կենտրոն Խմբագրել
2008 թվականի դեկտեմբերի 22-ին Տրենինը դարձել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի առաջին ռուսաստանցի տնօրենը[11]։ Տրենինը նաև գլխավորել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի հետազոտական խորհուրդն ու արտաքին ու անվտանգային քաղաքականության ծրագիրը։ 2022 թվականից նա չի աշխատում այդ կառույցում, որն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հեռացել է Ռուսաստանից[5]։
Տրենինը Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Լոնդոն, Մեծ Բրիտանիա), Միջազգային հարաբերությունների խորհրդի (Մոսկվա, ՌԴ)[12], Միջազգային հետազոտությունների ռուսական ասոցիացիայի (Մոսկվա) և Ռազմական գիտությունների շվեդական թագավորական ակադեմիայի անդամ է։ Բացի այդ, նա նաև Մոսկվայի քաղաքագիտության դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է[13]։ Անդամակցում է նաև Եվրոպական առաջնորդության ցանցին[14]։
Հայացքներ Խմբագրել
Տրենինն աջակցում է Ռուսաստանին՝ «Արևմուտքի հետ իր պայքարում»։ Նա նաև քննադատել է այն մարդկանց, որոնք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո լքել էին Ռուսաստանը[15]։
Քննադատություն Խմբագրել
Վերլուծելով Տրենինի ռուս-ուկրաինական ճգնաժամի և ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ թեզերը՝ ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին Տրենինին անվանել է «Կրեմլի էլիտար քարոզիչ, որը թիրախավորել է արևմտյան փորձագիտական լսարանը»[16][17]։
Ամերիկացի լրագրող Ջեյմս Քիրչիքի կարծիքով, որը Տրենինի գլխավորած Քարնեգի մոսկովյան կենտրոնում հետազոտել է 2012 թվականին Վլադիմիր Պուտինի վերընտրությունը, Տրենինը մեծապես սկսել էր ընդունել պուտինամետ դիրքորոշում։ Դա հանգեցրեց ուղեղային կենտրոնի Հասարակական և տարածաշրջանային ծրագրի ղեկավար Նիկոլայ Պետրովի, կենտրոնի պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Մարիա Լիպմանի և ռուս քաղաքագետ Լիլիա Շևցովայի հրաժարականներին։ Նրանք բոլորը քննադատում էին Պուտինի վարած քաղաքականությունը[18]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://carnegie.ru/experts/489
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.kommersant.ru/doc/4838981
- ↑ «Экс-глава Московского центра Карнеги раскритиковал уехавших из России»։ РБК (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-24-ին։ Վերցված է 2022-06-25
- ↑ Who is Dimitri Simes And Why Is He Trying To Sink Mayflower? Investigation by Yuri Felshtinsky GordonUA.com
- ↑ 5,0 5,1 «Dmitri Trenin»։ Carnegie Endowment for International Peace (անգլերեն)։ Վերցված է 2022-07-04
- ↑ info@f-s.am FutureSystems։ «Ուժերի նոր բալանս»։ Newmag Publishing House (հայերեն)։ Վերցված է 2022-11-26
- ↑ WikiStrat Consulting։ «Dr. Dmitri Trenin | Wikistrat»։ Վերցված է 7 May 2014
- ↑ Тренин, Дмитрий Витальевич. Политика США в отношении Западного Берлина (70-е — 80-е гг.) : дисс. … канд. ист. наук : 07.00.05. — Москва, 1983. — 212 c.
- ↑ «Биография Д. Тренина на сайте Московского центра Карнеги»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-06-ին։ Վերցված է 2014-12-27
- ↑ «РСМД: Дмитрий Витальевич Тренин»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-22-ին։ Վերցված է 2022-02-22
- ↑ Carnegie Endowment for International Peace։ «Dmitri Trenin Appointed Director, Carnegie Moscow Center»։ Carnegie Endowment for International Peace։ Վերցված է 1 May 2014
- ↑ Russian International Affairs Council։ «RIAC :: Members»։ Վերցված է 7 May 2014
- ↑ Московская школа гражданского просвещения։ «Московская школа гражданского просвещения :: Эксперты»։ Արխիվացված է օրիգինալից 20 February 2014-ին։ Վերցված է 7 May 2014
- ↑ «Senior Network»։ www.europeanleadershipnetwork.org (en-GB)։ Վերցված է 2020-09-21
- ↑ «Экс-директор Московского центра Карнеги не поддержал уехавших из России граждан» [The ex-director of the Carnegie Moscow Center did not support the citizens who left Russia]։ Bfm.ru (ռուսերեն)։ Վերցված է 2022-07-04
- ↑ Одним броском костей… - Ekho Moskvy, 11 February 2022
- ↑ Андрей Пионтковский: The Beginning of the End - Radio Free Europe/Radio Liberty, 8 August 2017
- ↑ Kirchick James (2015-07-27)։ «How a U.S. Think Tank Fell for Putin»։ The Daily Beast (անգլերեն)
Արտաքին հղումներ Խմբագրել
- Dmitri Trenin on Twitter
- Dmitri Trenin on Facebook
- Dmitri Trenin in The Guardian