Դմիտրի Տոլստոյ
Դմիտրի Անդրեևիչ Տոլստոյ, (մարտի 13, 1823, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 7, 1889, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), կոմս, ռուսական պետական գործիչ։
Դմիտրի Տոլստոյ | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1823 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 7, 1889 (66 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Ռյազանի մարզ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ցարսկոյե սելո լիցեյ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պետական գործիչ և պատմաբան |
Ամուսին | Sofia Dmitrievna Tolstaya (nee Bibikova)? |
Զբաղեցրած պաշտոններ | Q57638186? և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Q108861385? |
Dmitry Tolstoy Վիքիպահեստում |
1853-ից՝ ծովային մինիստրության գրասենյակի դիրեկտոր։ 1865–80-ին՝ Սինոդի գլխավոր դատախազ, 1866-ից միաժամանակ՝ ժողովրդական լուսավորության մինիստր։ 1871-ին անց է կացրել գիմնազիական ռեֆորմ, որն ապահովում Էր դասական կրթության գերակշռությունը։ 1882–89-ին՝ ներքին գործերի մինիստր ոստիկանների պետ։ 1880-ական թթ․ քաղակական ռեակցիայի սյուներից էր, կողմնակից էր «ուժեղ իշխանության»։ Տոլստոի նախաձեռնությամբ 1882-ին ընդունված «Ժամանակավոր կանոնները» (վերաբերում էին գրաքննությանը) ավելի սահմանափակեցին մամուլի գրատպության ազատությունը։ Տոլստոյ Պետական խորհրդի անդամ Էր, 1882-ից՝ Պետերբուրգի ԳԱ պրեզիդենտը։ Գրել է «Ռուսաստանի ֆինանսական հիմնարկների պատմությունը պետության հիմնադրման ժամանակից մինչև կայսրուհի Եկատերինա II-ի մահը» (1848), «Հռոմեական կաթոլիկությունը Ռուսաստանում» (1876) աշխատությունները, «Եկատերինյան Ժամանակի մարդիկ» (1882) կենսագրական բառարանը են։
Տոլստոի օրոք ժողովրդական լուսավորության ասպարեզում սկսված վճռական ռեակցիան ավելի ծանր դրսևորումներ ունեցավ կայսրության ազգ․ ծայրամասերում, այդ թվում և Անդրկովկասում։ Հայ դպրոցի դեմ ծավալված արշավանքն ավարտվեց հայկ․ դպրոցների փակումով․ 1885-ին դրանց թիվը հասավ 300-ի։
Գրականություն խմբագրել
- Երկանյան Վ․, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870–1905), Ե․, 1970։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Толстой Дмитрий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Տոլստոյ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 44)։ |