Դմիտրի Չերիշև

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Նիկոլաևիչ Չերիշև (ռուս.՝ Дмитрий Николаевич Черышев, մայիսի 11, 1969(1969-05-11)[1][2], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 10 պաշտոնական (խփել է 1 գոլ) և 1 ոչ պաշտոնական հանդիպման (Ռուսաստան — ՖԻՖԱ հավաքական, 0:2)։ Իր խաղային կարիերան ավարտել է Իսպանիայում, որտեղ երկար ժամանակ ապրել և զբաղվել է մարզչական գործունեությամբ։ 2008-2009 թվականներին մարզել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմը, այդ ակումբի պատանեկան թիմում խաղացել է նրա ավագ որդին՝ Դենիսը։

Football pictogram.svg
Դմիտրի Չերիշև
Dmitri Cheryshev 2011.jpg
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1969(1969-05-11)[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 169 սանտիմետր
Դիրք Հարձակվող

ԿենսագրությունԽմբագրել

Նիժնի Նովգորոդի «Տորպեդո» մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Դպրոցն ավարտելուց հետո հանդես է եկել ԽՍՀՄ երկրորդ լիգայի «Խիմիկ» թիմում իր մանկության ընկեր, հետագայում ֆուտբոլային մրցավար Իգոր Եգորովի հետ։ 1989 թվականին ընկերները բանակ են զորակոչել (նրանք ծառայել են Կանտեմիրովյան դիվիզիայում)[3]։ Չերնիշևի՝ բանակից վերադառնալուց հետո Վալերի Օվչիննիկովը նրան հրավիրվել է Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ», որտեղ երկու տարի հանդես է եկել ԽՍՀՄ առաջին լիգայում, ինչպես նաև Ռուսաստանի առաջին առաջնության Բարձրագույն լիգայում (1992)։

1992/93 միջմրցաշրջանում բարձր արագությամբ աչքի ընկած հարձակվողին հրավիրվել է Մոսկվայի «Դինամո» ակումբ։ Առաջին մրցաշրջանում Չերիշևը առաջնության 22 խաղում խփել է յոթ գոլ։ Չորս տարի հանդես գալով «Դինամոյում»՝ Չերիշևը երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության մրցանակակիր և Ռուսաստանի գավաթակիր, հրավիրվել է Ռուսաստանի հավաքական[4]։

1996 թվականի առաջնությունում խփելով 17 գոլ՝ Չերնիշևը երրորդ տեղն է զբաղեցրել ռմբարկուների ցուցակում՝ Ալեքսանդր Մասլովից և Օլեգ Վերետեննիկովից հետո։  Այս մրցաշրջանը Չերիշևի համար դարձել է վերջինը Ռուսաստանում։ 1996 թվականի նոյեմբերին նա տեղափոխվել է իսպանական Պրիմերայի «Սպորտինգ» (Խիխոն) ֆուտբոլային ակումբ, որտեղ արդեն խաղում էին ռուսաստանցիներ Յուրի Նիկիֆորովն ու Իգոր Լեդյախովը։ «Սպորտինգում» Չերիշևը հանդես է եկել մինչև 2001 թվականը, ինչից հետո տեղափոխվել է իսպանական երկրորդ դիվիզիոնի «Բուրգոս» ակումբ։ 2003 թվականին Դմիտրի Չերիշևը Իսպանիայի չորրորդ դիվիզիոնի «Արանհուես» ակումբում ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան որպես խաղացող մարզիչ։ Այն բանից հետո, երբ նրա որդուն հրավիրել են «Ռեալ Մադրիդ» ակումբի ֆուտբոլային դպրոց, Դմիտրին տեղափոխվել է Իսպանիայի մայրաքաղաք, որտեղ ընդունվել է մարզչական դասընթացների։ Երկուսուկես տարի անց Չերիշևը ստացել է Pro կարգի դիպլոմ և 2006 թվականին հրավիրվել է զբաղեցնելու մարզչական պաշտոն «Ռեալի» մանկական թիմում։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակվել է «Սիբիր» ակումբի մարզական տնօրեն (Նովոսիբիրսկ)[5]։

2011 թվականի հունիսի 16-ին Չերիշևը հաստատվել է «Վոլգայի» (Նիժնի Նովգորոդ) գլխավոր մարզչի պաշտոնում, որը հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում[6]։ Նրա գլխավորությամբ «Վոլգան» կարողացել է պահպանել տեղը Պրեմիեր լիգայում և դուրս գալ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Մրցաշրջանի ավարտից հետո Չերիշևը հեռացել է ակումբից։ 2013 թվականի հուլիսի 1-ին գլխավորել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» թիմի երիտասարդական կազմը[7]։ 2014 թվականի մայիսի 24-ին հեռացել է պաշտոնից[8]։

2014 թվականի հոկտեմբերի 27-ին գլխավորել է ղազախական «Իրտիշ» (Պավլոդար) ակումբը[9]։ 2015 թվականի մայիսի 8-ին Պավլոդարի ակումբը պաշտոնապես հայտարարել էր Դմիտրի Չերիշևի հրաժարականի մասին[10]։ 2015 թվականի հուլիսի 28-ին Չերիշևն ընդգրկվել է իսպանական «Սևիլիայի» մարզչական շտաբում[11]։ 2016 թվականի հունիսից[12] մինչև 2017 թվականի հունվար[13] գլխավորել է Սարանսկի «Մորդովիան»։ 2018 թվականի հուլիսի 11-ին գլխավորել է «Նիժնի Նովգորոդը»[14], 2019 թվականի հոկտեմբերի 15-ին պաշտոնանկ է արվել[15][16]։

ՁեռքբերումներԽմբագրել

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 1994
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 1993
  • Ռուսաստանի գավաթակիր – 1994/1995
  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (3) – № 1 (1996), № 2 (1994), № 3 (1992)
  • Զբաղեցրել է երկրորդ տեղը երկրորդ հարձակվողների ցանկում՝ ըստ «Սպորտ Էքսպրեսի» – 1996 (միջին միավորը՝ 6,30)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Игорь Егоров о знакомстве с Дмитрием Черышевым. Блог Игоря Егорова о футболе, 18 июня 2007.
  4. Ultras Action (2018-06-18)։ «Сан-Марино 0-7 Россия. Отборочный матч чемпионата Европы-1996. Гол Дмитрия Черышева»։ Վերցված է 2018-11-25 
  5. «Контракт с Дмитрием Черышевым подписан»։ Официальный сайт ФК «Сибирь»։ 13.12.2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-16-ին։ Վերցված է 13 декабря 2010 
  6. «Черышев утверждён на посту главного тренера «Волги»»։ Чемпионат.com։ 16.06.2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-28-ին։ Վերցված է 16 июня 2011 
  7. Черышев возглавил молодёжный состав «Зенита», Радимов — «Зенит-2»
  8. Дмитрий Черышев покидает молодёжную команду «Зенита»
  9. Дмитрий Черышев возглавил «Иртыш»
  10. «Черышев отправлен в отставку»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-05-09 
  11. Дмитрий Черышев вошёл в тренерский штаб «Севильи»
  12. Черышев возглавил «Мордовию»
  13. «В руководящем составе ФК «Мордовия» произошли изменения»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին։ Վերցված է 2020-10-16 
  14. «Дмитрий Черышев назначен тренером ФК «Нижний Новгород»»։ Վերցված է 2018-07-20 
  15. ««Нижний Новгород» отправил Черышева в отставку и выбрал нового тренера»։ 2019-10-15։ Վերցված է 2019-10-17 
  16. «Дмитрий Черышев отправлен в отставку с поста главного тренера ФК «Нижний Новгород»»։ 2019-10-16։ Վերցված է 2019-10-17 

Արտաքին հղումներԽմբագրել

«Наш человек в „Реале“», «Спорт-Экспресс Футбол», 22 декабря 2006
«Сын в десять раз сильнее меня», «Спорт-Экспресс», 10 апреля 2008
[1], [2] «Наш человек в „Реале“», «Спорт-Экспресс», 17.01.2011