Դմիտրի Կուրակով (ռուս.՝ Дмитрий Викторович Кураков, սեպտեմբերի 13, 1961(1961-09-13), Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Դմիտրի Կուրակով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 13, 1961(1961-09-13) (63 տարեկան)
Ծննդավայր Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Կենսագրություն

խմբագրել

1984 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին և անգլերենին։

1984 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Աշխատել է ԽՍՀՄ և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների՝ Զիմբաբվեի, ԿԱՀ-ի, Թունիսի, Սենեգալի տարբեր դիվանագիտական պաշտոններում, զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ նախարարության կենտրոնական համակարգում[1]։

  • 2002 թվականից մինչև 2002 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի քարտուղարության պետ։
  • 2005-ից մինչև 2010 թվականն Ալեքսանդրիայում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
  • 2011 թվականից մինչև 2013 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
  • 2013 թվականի հունիսի 25-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 17-ը Գաբոնում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 2020 թվականի օգոստոսի 17-ից Գամբիայում և Սենեգալում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Դիվանագիտական աստիճան

խմբագրել
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի հունիսի 1)
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2016 թվականի փետրվարի 10)[6]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Кураков Дмитрий Викторович - Генеральное консульство России в Александрии
  2. «Указ Президента Российской Федерации от 25.06.2013 № 575 «О назначении Куракова Д. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Габонской Республике»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 17.08.2020 № 513 «О Куракове Д.В.»
  4. Указ Президента Российской Федерации от 17.08.2020 № 515 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Сенегал»
  5. Указ Президента Российской Федерации от 17.08.2020 № 516 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Гамбии по совместительству»
  6. Указ Президента Российской Федерации от 10.02.2016 № 55 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ

խմբագրել