Դմիտրի Բագրատիոն
Իշխան Դմիտրի Բագրատիոն (ռուս.՝ Дмитрий Петрович Багратион, հունիսի 13, 1863 - հոկտեմբերի 21, 1919, Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), ռուս գեներալ։
Դմիտրի Բագրատիոն | |
---|---|
հունիսի 13, 1863 - հոկտեմբերի 21, 1919 (56 տարեկան) | |
Մահվան վայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի |
Զորատեսակ | Հեծելազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Հրամանատարն էր | Վայրի բաժանում |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԸնդհանուր կրթությունը ստացել է Պոլոցկի ռազմական գիմնազիայում։ 1882 թվականին Նիկոլաևի հեծելազորային ուսումնարանն ավարտելուց հետո կորնետի աստիճանով ծառայության է անցել Վլադիմիրի 10-րդ ուլանական գնդում։ Ավարտել է Սպայական հեծելազորային դպրոցը։ 1897 թվականից եղել է Սպայական հեծելազորային դպրոցի մշտական կազմում որպես ձիավարության ուսուցիչ (23.8.1897 թվականից), սպաների պատրաստման դասընթացների վարիչի օգնական (12.11.1898 թվականից), սպայական բաժնի պետ (23.4.1902 թվականից), դպրոցի տնօրենի օգնական։ 1903 թվականի մայիսի 6-ին ստացել է գնդապետի կոչում, 1906-1914 թվականներին միաժամանակ` «Ռուսական հեծելազորի տեղեկագիր» ամսագրի խմբագիր, 1913 թվականի մայիսի 25-ից` պետական Ձիաբուծության Խորհրդի Գլխավոր վարչության անդամ։ Քաջածանոթ է եղել գեներալ Ալեքսեյ Բրուսիլովի հետ և օգտվել է նրա հովանավորությունից։ 1909 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում[1]։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո 23.8.1914 թվականին նշանակվել է Կովկասյան տեղաբնակների հեծելազորային դիվիզիայի 1-ին բրիգադի հրամանատար։ 1915 թվականի սեպտեմբերի 23-29-ը, ժամանակավորապես փոխարինելով դիվիզիայի հրամանատարին, իրականացրել է փայլուն հակագրոհ, գերի վերցրել 450 հոգու, 5 գնդացիր և այլն, որի համար պարգևատրվել է Գեորգիևյան զենքով (8.11.1916): 1916 թվականի փետրվարի 26-ին դիվիզիայի հրամանատարի պաշտոնում փոխարինել է մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչին, 1916 թվականի հուլիսի 12-ին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո «հին ռեժիմին նվիրվածության» մեղադրանքով Բագրատիոնը Գուչկովի կարգադրությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից և 1917 թվականի ապրիլի 19-ից հաշվառվել Կիևյան ռազմական օկրուգի շտաբի պաշտոնյաների ռեզերվում։ Գերագույն գլխավոր հրամանատար նշանակված Բրուսիլովի շնորհիվ, 1917 թվականի հունիսի 30-ին Բագրատիոնը նորից նշանակվոել է իր դիվիզիայի հրամանատար։ Այն բանից հետո, երբ դիվիզիայի բազայի վրա սկսվում է Կովկասյան տեղաբնակների հեծելազորային կորպուսի ծավալումը, Բագրատիոնը 1917 թվականի օգոստոսի 28-ին նշանակվում է դրա հրամանատար։ 1917 թվականի սեպտեմբերի 2-ին նա փոխարինվում է գեներալ Պ. Ա. Պոլովիցկու կողմից` հաշվառվելով Պետրոգրադի ռազմական օկրուգի շտաբի պաշտոնյաների ռեզերվում։ 1918 թվականի դեկտեմբերին ընդունվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի և 1919 թվականից դառնում Բարձրագույն հեծելազորային դպրոցի տնօրեն և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ձիագլխաքանակի մատակարարման Հատուկ կենտրոնական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար։ 1919 թվականի մարտից գտնվել է Գլխավոր շտաբի ենթակայության ներքո, ընդգրկվել հեծելազորային կանոնադրության մշակման հանձնաժողովում։ Մահացել է 1919 թվականի հոկտեմբերի 21-ին, թաղված է Նիկոլսկի գերեզմանատանը[2]։
Եղբայրը` Ալեքսանդր Պետրովիչը (1862-1920), եղել է ռուս գեներալ։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԻշխան Դմիտրի Պետրովիչի Սպայական հեծելազորային դպրոցի տնօրենի օգնական եղած ժամանակ նրա ենթակայության ներքո ծառայել է Նորին գերազանցություն արքայազն Մյուրատ Նապոլեոն Ախիլովիչը[3]։ Հաշվի առնելով նրա նախապապի և անուղղակի նախապապ Դմիտրի Պետրովիչի հակամարտությունը Նապոլեոնյան ժամանակ՝ այդպիսի համագործակցությունը ստեղծում է անեկդոտային իրավիճակ։
Պարգևներ
խմբագրել- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1906)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1912)
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1913)
- Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան (1915)
- Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1916)
- Գեորգիևյան զենք (8.11.1916)
Գրականություն
խմբագրել- Багратион, Дмитрий Петрович, князь // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. - СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911-1915.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Список генералам по старшинству. Составлен по 15-е апреля 1914 года. - Петроград, 1914. - С. 589.
- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Багратион Дмитрий Петрович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Согласно известным «Общим спискам офицеров РИА» за 1909 год он служил в Школе под началом князя
Արտաքին հղումներ
խմբագրել- Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. - М.: АСТ; Астрель, 2003. - 896 с. - 5000 экз. - ISBN 5-17-019670-9 (ACT); ISBN 5-271-06895-1 (Астрель).
- Половцов П. А. Дни затмения. Изд-во «Возрождение». - Париж, 1927.; Переиздание. ГПИБ, 1999. - ISBN 5-85209-054-9.