Միխայիլ Ալեքսանդրովիչ Ռոմանով

Միխայիլ Ալեքսանդրովիչ (ռուս.՝ Михаи́л Алекса́ндрович, նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1878[1][2][3], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - հունիսի 13, 1918(1918-06-13)[4] կամ հունիսի 12, 1918(1918-06-12)[5], Պերմ, Խորհրդային Ռուսաստան[6]), ռուս կայսր Ալեքսանդր III-ի և նրա կնոջ Մարիա Ֆեոդորովնայի կրտսեր որդին և հինգերորդ երեխան։ Բոլշևիկների կողմից 1918 թվականի հունիսի 13-ին Պերմում սպանվել է։

Միխայիլ Ալեքսանդրովիչ Ռոմանով
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1878[1][2][3]
Ծննդավայր Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Վախճանի օր հունիսի 13, 1918(1918-06-13)[4] (39 տարեկան) կամ հունիսի 12, 1918(1918-06-12)[5] (39 տարեկան)
Վախճանի վայր Պերմ, Խորհրդային Ռուսաստան[6]
Դինաստիա Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Ալեքսանդր III[1][2][3]
Մայր Մարիա Ֆյոդորովնա[3]
Ամուսին Natalia Brasova?
Զավակներ George Mikhailovich, Count Brasov?[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Իր ընտանիքի անդամներին զարմացրել է ամուսնանալով երկու անգամ ամուսնալուծված Նատալիա Բրասովայի հետ, որից հետո արտաքսվել է Ռուսաստանից ապրելով Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Անգլիայում, սակայն ընտանիքի անդամների խնդրանքով նորից ետ է վերադարձել Ռուսաստան։ Մասնակցել է Առաջին Համաշխարհային Պատերազմին։ 1917 թվականին՝ իր եղբոր՝ կայսր Նիկոլայ II-ի գահընկեցությունից հետո հրաժարվել է դառնալ ժամանակավոր կայսր։

Հեղափոխության ժամանակ բռնվել և ուղարկվել է աքսորի, որտեղ էլ և սպանվել է։

Առաջին տարիները

խմբագրել
 
Միխայիլը (ձախից) ծնողների, եղբայրների և քույրերի հետ

Միխայիլ Ալեքսանդրովիչը ծնվել է 1878 թվականի դեկտեմբերի 4-ին Սանկտ-Պետերբուրգի Անիչկովի Պալատում։ Միխայիլը Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի և նրա կնոջ Հեսսեն-Կասելյան Լուիզայի ու ռուս կայր Ալեքսանդր II-ի և նրա կնոջ Մարիա Ալեքսանդրովնայի թոռն էր։

1881 թվականի մարտի մեկին սպանվեց կայսր Ալեքսանդր II-ը և Միխայիլի հայրը` Ալեքսանդր III-ը դարձավ նոր կայսր։ Դեռ իր պապի կառավարության տարիներին կայսրության ներքին քաղաքական վիճակը մեծ անկում էր ապրել և առաջացել էին բազմաթիվ հեղափոխական կազմակերպություններ, որոնք էլ մեղավոր էին Ալեքսանդր II-ի մահվան հարցում, այդ իսկ պատճառով Միխայիլի հայրը դարձել էր ծայրահեղ զգույշ։ Անվտանգության համար թագավորական ընտանիքը տեղափոխվեց Գաչինայի պալատ։

Միխայիլը մեծացել և շատ մոտ է եղել իր կրտսեր քրոջ Օլգայի հետ։ Կայսրի երեխաները մեծանում և դաստիարակվում էին առանց որևէ ճոխությունների։ Նրանք ունեին սովորական ննջարաններ, քնում էին չոր անկողինների վրա, ամեն առավոտ սառը ցնցուղ էին ընդունում։ Միխայիլը իր կրթությունը ստանում էր հատուկ ուսուցիչներից։ Սովորում էր անգլիական մեթոդով և հիանալի տիրապետում էր ֆրանսերենին և անգլերեն։ Քրոջ` Օլգայի հետ միասին նա հաճախ զբոսնում էր անտառում և Ալեքսանդր III-ը նրանց փայտագործական հմտություններ էր սովորեցնում։ Մտերիմներն ու հարազատները նրան փաղաքշական Միշա էին դիմում։

Երբ Միխայիլը 16 տարեկան էր նրա հոր առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Ալեքսանդր III-ը մահացավ 1894 թվականի նոյեմբերի մեկին` 49 տարեկան հասակում և Միխայիլի եղբայրը՝ Նիկոլայ II-ը դարձավ կայսր։

Երիտասարդ տարիները

խմբագրել
 
Միխայիլը (գետնին նստած) իր ծնողների, եղբայրների և քույրերի հետ Լիվադիայի պալատում

Միխայիլը ինչպես նաև թագավորական ընտանիքի մյուս անդամները ընտրեց ռազմական կարիերան։ Նա իր քրոջ Օլգայի և մոր Մարիա Ֆեոդորովնայի հետ ետ վերադարձավ ապրելու Անիչկովի պալատ։ 1898 թվականին նա պաշտոնապես դարձավ չափահաս։ Իր եղբոր Նիկոլայի կառավարության ժամանակ կայսրության հաստատագրված ժառանգորդ էր համարվում Մեծ Իշխան Գեորգի Ալեքսանդրովիչը՝ նրանց մյուս եղբայրը, սակայն նրա 1899 թվականի վաղաժամ մահվանից հետո ժառանգորդ դարձավ Միխայիլը, քանի որ Նիկոլայ II-ը դեռ որդի չուներ, իսկ նրա երեք դստրերից ոչ մեկը չէր կարող դառնալ կայսրուհի` ըստ փոփոխված կանոնի։ 1900 թվականին Նիկոլայի կինը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնան կրկին հղի էր և նա ցանկացավ Միխայիլին զրկել ժառանգությունից, եթե Նիկոլային որևէ բան պատահեր` դառնալով դեռ չծնված երեխայի խնամակալ-կառավարիչ, սակայն նրան այդ իրավունքը չտրվեց։

1901 թվականին Նիկոլայը ունեցավ ևս մեկ դուստր, և Միխայիլը մնաց հաստատագրված ժառանգորդ մինչև 1904 թվականը, երբ վերջապես ծնվեց ցարեվիչ Ալեքսեյը։

Միխայիլը հանգիստ բնավորության տեր անձնավորություն էր։ Նա շատ ժամանակ տարբեր երկրներում ներկայացնում էր ռուսական թագավորական ընտանիքը։

Միխայիլը հանդիսանում էր Ռուսաստանի ամենամեծ շաքարի արտադրության սեփականատերը, ուներ մոտոցիկլետների հավաքածու և մի քանի առանձնատներ։

Սիրավեպերը

խմբագրել

1902 թվականին Միխայիլը հանդիպեց Սաքս-Քոբուրգ և Գոթայի արքայադուստր Բեատրիսին և սիրահարվեց նրան։ Նրանք սկսեցին նամակներով միասին շփվել Բեատրիսի մայրենի անգլերենով, սակայն ռուս ուղղափառ եկեղեցին հրաժարվեց նրանց թույլատրել ամուսնանալ, քանի որ Միխայիլի և Բեատրիսի ծնողները հարազատ քույր և եղբայր էին։ Նիկոլայը նույնպես հրաժարվեց թույլատրել նմանատիպ ամուսնություն։ Չնայած երկկողմանի սիրո, նրանց սիրավեպը ավարտվեց։

Միխայիլը այնուհետև սիրահարվեց իր քրոջ Օլգայի սպասուհուն՝ Ալեքսանդրա Կոսսիկովսկայային, ում անվանում էին նաև Դինա։ Միխայիլը չցանկանալով Դինային պահել որպես սիրուհի և ամուսնության թույլատրության խնդրանքով նամակ գրեց Նիկոլային, սակայն և՛ Նիկոլայը, և՛ Մարիա Ֆեոդորովնան կտրուկ հրաժարվեցին այդ մտքից։ Ըստ նրանց` թագավորական ընտանիքի ներկայացուցիչը պետք է ամուսնանար արժանի անձնավորության հետ։ Նիկոլայը սպառնաց Միխայիլին նրան զրկել զինվորական բոլոր պարտականություններից, եթե սիրային կապը շարունակվեր։ Մարիա Ֆեոդորովնան Դինային զրկեց իր սպասուհու պարտականություններից, իսկ Միխայիլին իր հետ տարավ Դանիա։

 
Նատալիա Բրասովան

Դանիայից վերադառնալուց հետո լուրեր տարածվեցին Միխայիլի և անգլիական արքայադուստր Պատրիսիայի ամուսնության մասին, սակայն այդ փաստը շուտով հերքվեց։ Միխայիլի մայրը՝ Մարիա Ֆեոդրովոնան, շատ կուզենար, որպեսզի լուրը ճիշտ լիներ, այդ իսկ պատճառով նա իր ծանոթներին երբեմն տեղեկացնում էր, որ արքայադստեր հետ իր որդու հնարավոր ամուսնությունը իրական էր, և հանդիսավոր արարողությունների ժամանակ Միխայիլին և Պատրիսիային պաշտոնական համարում էին նշանված։

Սակայն Միխայիլը դեմ էր այդ միությանը և շարունակում էր սիրել իր Դինային, ում հետ Ռուսաստանից փախչելու գաղտնի պլան էր մշակել։ Նիկոլայը տեղյակ լինելով իր եղբոր բնավորության մասին հատուկ սպաներ էր վարձել` զույգին մշտական հետևելու նպատակով։ Փախչելու պլանը տապալվեց, երբ Դինային թույլ չտվեցին Ռուսաստանից դուրս գալ։ Սիրահարները ստիպված պաշտոնապես բաժանվեցին` հասկանալով, որ նրանց միությունը անհնար էր։

Հետագա տարիներին Դինան՝ Միխայիլին իր իրական սեր համարելով, այդպես էլ չամուսնացավ։

Նատալիա Բրասովա

խմբագրել

1907 թվականին Միխայիլը ծանոթացավ բանակի սպաներից մեկի կնոջ՝ Նատալիա Վուլֆերտի հետ։ Շուտով Միխայիլը և Նատալիան դարձան մտերիմ ընկերներ, իսկ 1909 թվականից սկսած՝ սիրեկաններ։ Նատալիան Մոսկվայում իր ամուսնուց առանձին էր ապրում։ Նիկոլայը ամեն գնով փորձում էր Միխայիլին հեռու պահել այդ կնոջից, սակայն Միխայիլը նույնիսկ շատ հեռու գտնվելու դեպքում երկար ճանապարհորդություն էր կատարում Նատալիային տեսնելու նպատակով։ 1910 թվականի ծնվեց նրանց միակ որդի Գեորգին՝ ում անվանել էին Միխայիլի մահացած եղբոր պատվին։ Նատալիան դեռ պաշտոնապես բաժանված չէր իր երկրորդ ամուսնուց, այդ իսկ պատճառով Միխայիլը ամեն գնով ցանկանում էր, որպեսզի ծնված երեխան ճանաչվեր իրենը։ Նա երեխային տվեց Բրասով ազգանունը` Բրասովոյում գտնվող իր կալվածքի անունով։ Հետագայում Նատալիան նույնպես վերցրեց այդ ազգանունը։

Միխայիլը և Նատալիան մշտական գտնվում էին Նիկոլայի գաղտնի "Օխրանայի" հսկողության տակ։

Ամուսնությունը

խմբագրել
 
Միխայիլ Ալեքսանդրովիչն ու Նատալիա Բրասովան

Միխայիլին և Նատալիային հետևում էր "Օխրանան": Երբ նրանք գտնվում էին Բեռլինում, Միխայիլը հայտարարեց որ պատրաստվում էր մեկնել Կանն։ Նա հրամայեց իր պահակախմբին Կանն գնալ գնացքով, իսկ ինքը Նատալիայի հետ մեկնեց մեքենայով՝ այդպիսով Օխրանային ստիպելով գետևել պահակախմբին։ Նրանք այդ քայլին դիմեցին, որպեսզի կարողանային գաղտնի ամուսնանալ։ 1912 թվականի հոկտեմբերի 16-ին նրանք դարձան ամուսին և կին։ Մի քանի օր հետո նրանք մեկնեցին Կանն։ Երկու շաբաթ անց Միխայիլը նամակով իր մորն ու եղբորը տեղեկացրեց ամուսնության մասին։ Նրանք երկուսն էլ սարսափահար եղան այդ նորությունից այն համարելով "բոլոր կողմերից վատ": Նիկոլայը վիրավորված էր, քանի որ Միխայիլը խոսք էր տվել երբեք չամուսնանալ Նատալիայի հետ։ Նիկոլայը նաև անհանգստանում էր իր որդու ծանր վիճակի համար։ Ցարեվիչը կարող էր ամեն րոպե մահանալ հեմոֆիլիայից, իսկ Միխայիլը արդեն չէր կարող նրան փոխարինել կառավարչի հարցում։ Սակայն Միխայիլը իր նամակում տեղեկացնում էր, որ դա գլխավոր պատճառներից մեկն էր ինչի համար նա ամուսնացել էր Նատալիայի հետ, քանի որ չէր ցանկանում դառնալ կայսր և չէր ուզենա նորից սիրած կնոջ կորցնել թագավորական ընտանիքի ներկայացուցիչ լինելու պատճառով։

Նիկոլայը Միխայիլին և Նատալիային զրկեց Ռուսաստան վերադառնալու իրավունքից և իր հսկողության տակ վերցրեց Միխայիլի կալվածքներն ու բանկային հաշիվները։ Թագավորական ընտանիքի անդամները զարմացած էին Նիկոլայի նմանատիպ խիստ վարքի վրա, սակայն նրանցից ոչ մեկը չէր հավանում Նատալիային, ով զրկված էր "իշխանուհի" կոչվելու տիտղոսից։ 1913 թվականին Միխայիլին ու Նատալիային այցելեցին Միխայիլի քույր Քսենիան և նրա զարմիկ Մեծ Իշխան Էնդրյուն։ Քսենիան կարողացավ եղբորը՝ Նիկոլային համոզել ետ ընդունել Միխայիլին և Նատալիային սակայն Նիկոլայը ընդունեց միայն Միխայիլին։ Չնայած այն փաստին, որ Միխայիլի ֆինանսական հնարավորությունները սեղմված էին, զույգը առաջվա պես շռայլ էր ապրում, սակայն որոշ ժամանակ անց դժվարություն այնուամենայնիվ զգացվեց։ Միխայիլը կնոջ հետ ապրում էր Լոնդոնից 20 կոլմետր հեռու առանձնատանը։

Առաջին Համաշխարհային Պատերազմը

խմբագրել
 
Միխայիլ Ալեքսանդրովիչը Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ

Պատերազմի սկսելուց հետո Միխայիլը Նիկոլային նամակով տեղեկացրեց, որ վերադառնալու էր Ռուսաստան։ Բոլորը մտածում էին, որ պատերազմը կարճ կտևեր այդ պատճառով Միխայիլն ու Նատալիան՝ լքելով Անգլիան, համոզված էին, որ շուտով նորից վերադառնալու էին։ Նրանք Սանկտ-Պետերբուրգում ապրում էին առանձին վիլլայում, քանի որ Նատալիան իրավունք չուներ բնակվելու պալատներից որևէ մեկում։

Պատերազմի ժամանակ Միխայիլին տրվեց կովկասյան ջոկատի հրամանատարի պարտականությունը։ Ջոկատում հիմնականում տարբեր իսլամադավան ազգերի ծառայողներ էին՝ չեչեններ, թաթարներ, դաղստանցիներ և այլն։ Նրանք իրենց միշտ լավ էին դրսևորում, անվախ էին և շատ լավ կռվում էին։ Միխայիլը, ի տարբերություն իր եղբոր Նիկոլայի, տաղանդավոր հրամանատար էր։ Իր ջոկատի հաղթնակների պատվին նրան տրվեց Սուրբ Գեորգիի բարձրագույն աստիճան։

1915 թվականի վերջին պարզ եղավ, որ պատերազմը դեռ երկար էր տևելու։ Միխայիլը իր նամակներում գրում էր, որ ամաչում և շատ վատ է զգում, երբ տեսնում է, թե ինչքան մարդ է տառապում պատերազմի արդյունքում, այն դեպքում երբ նրա պարտականությունը ժողովորդին պահպանելն է։

1915 թվականի հուլիսին Միխայիլը հիվանդացավ դիֆթերիայով, սակայն արագ ապաքինվեց։ Նույն ժամանակաշրջանում Նիկոլայը դարձավ ռուսական զորքերի գլխավոր հրամանատար, քանի որ իրավիճակը գնալով վատանում էր։ Նա լավ հրամանատար չէր և միշտ սխալ որոշումներ էր կայացնում, իսկ Միխայիլը իր հերթին շատ միամիտ էր և վստահում էր բոլորին։ Ըստ տարբեր վկայությունների, եթե կինը՝ Նատալիան իր կողքին չլիներ և նրան ճիշտ ուղղու վրա չպահեր, նա երեխայի պես կկատարեր բոլորի ասածները։

Քաղաքական լարվածություններ

խմբագրել
 
Միխայիլը, Նատալիան և նրանց որդին

Կայսրությունում իրավիճակը գնալով վատանում էր։ Պատերազմի ժամանակ ստեղծված խնդիրները, հոգեբանական լարվածությունը և անհամար զոհերը ժողովրդին ստիպեցին հավատը կորցնել կառավարող ցարի նկատմամբ։ Միխայիլը մեծ իշխաններ Ալեքսանդրը, Գեորգին, Դմիտրին և Մեծ Իշխանուհի Էղիզաբեթը զգուշացնում էին Նիկալային և նրա կնոջը Ալեքսանդրա Ֆեոդորովնային գալիք վտանգների մասին, սակայն նրանք դրանց կարևորություն չէին տալիս։ Իրավիճակը նաև խիստ լարված էր հոգևորական Ռասպուտինի նկատմամբ, քանի որ նա արդեն չարաշահում էր Ալեքսադրա Ֆեոդորովնայի վստահությունը։ 1916 թվականի դեմկտեմբերին մի խումբ ազնվականներ կազմակերպեցին և սպանեցին Ռասպուտինին։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ի երեկոյան մահափորձ կատարվեց Ալեքսանդրա Ֆեոդորովնայի վրա։ Թագավորական ընտանիքի անդամները բոլորը ցանկանում էին Ալեքսանդրային զրկել կարևոր որոշումներ կայացնելու և Նիկոլային այդ որոշումները թելադրելու իրավունքից։

1917 թվականի հունվարին Միխայիլը վերադարձավ հրամանատարի պարտականություններին։ Գեներալ Ալեքսեյ Բրուզիլովը Միխայիլին խնդրեց կապվել Նիկոլայի հետ և նրան ստիպել բարեփոխումներ կատարել ստեղծված անելանելի իրավիճակից դուրս գալու համար, սակայն Միխայիլը նրան պատասխանեց, որ Նիկոլայը երբեք իր տված խորհրդին չէր հետևի։ Ըստ Բրուզիլովի վկայության Միխայիլը շատ պարտաճանաչ, խոհեմ անձնավորություն և հիանալի հրամանատար էր։

1917 թվականների հունվար -փետրվար ամիսներին իրավիճակը էլ ավելի սրվեց։ Կազմակերպվում էին բողոքի նիստեր և երթեր, որոնցում մասնակցում էին նաև զինվորները։

Հեղափոխություն

խմբագրել

1917 թվականի փետրվարին Միխայիլը Պետրոգրադից ցանկացավ վերադառնալ Գաչինայի պալատ, սակայն հեղափոխականները ամբողջովին գրավել էին փողոցները և նա ստիպված եղավ գնալ Ձմեռային պալատ։ Մարտի մեկին ընդհանուր որոշում կայացվեց Նիկոլայ II-ին գահընկեց անել։ Նա առանց երկար մտածելու ստորագրեց այդ որոշումը և իր պարտականությունները հանձնեց Միխայիլին։ Լուրը միանգամիծ տարածվեց և մարդիկ սկսեցին հայտարարել նոր կայսրի մասին։ Այդ ժամանակ Միխայիլը քնած էր։ Առավոտյան նա զարմանքով հայտնաբերեց, որ գիշերվա ընթացքում դարձել էր կայսր։ Մի քանի ժամից նրան այցելեցին տարբեր քաղաքան գործիչներ։ Ներկայացվեց նաև կայսրի պարտականություններին անցնելու փաստաթուղթը։ Միխայիլը որոշեց միանգամից չանցնել կառվարելուն և որոշում ընդունեց ստեղծել "ժամանակավոր միապետություն", կառավարությունը ամբողջովին հանձնեց Դումային և նոր կայսրին ընտրելու իրավունքը հանձնեց ժողովրդին։ Ըստ նրա երկրում ապրողները պետք է կամավոր ընտրեին իրենց կառավարչին։ Քաղաքական գործիչները այդ քայլը հերոսական համարեցին, իսկ Նիկոլայը՝ վիրավորական։

Սակայն «ժամանակավոր միապետության» որոշումով Միխայիլը վերջ դրեց ցարական կառավարությանը, քանի որ երկրի կառավարությունը անցավ Սովետական Միության ձեռքը։

Տնային կալանք

խմբագրել

1917 թվականի օգոստոսի 21-ին Միխայիլի տունը պաշարեցին և նա հայտնվեց տնային կալանքում։ Սեպտեմբերի մեկին Ռուսաստանը հռչակվեց որպես հանրապետություն։ Միխայիլը իր օրագրում գրեց՝ «Այսօր մենք զարթնեցինք և իմացանք, որ Ռուսաստանը դարձել է հանրապետություն։ Կառավարման ձևը կապ չունի, եթե երկրում գոյություն ունի կարգ ու կանոն»։

Երկու շաբաթ անց Միխայիլը ազատվեց տնային կալանքից։ Նա հատուկ պլան էր մշակում իր ընկեր Պյոտոր Պոլոտսովի օգնությամբ կնոջ և որդու հետ Ֆինլանդիա փախչելու համար։ Փախուստից առաջ նրանք սկսեցին հավաքել իրենց ամենաթանկ իրերը, սակայն բոլշևիկները իմացան նրանց պլանի մասին և Միխայիլը կրկին հայտնվեց տնային կալանքում։ Միխայիլի բնակարանները, անշարժ գույքը, ավտոմեքենաները և թանկարժեք իրերը հանյտնվեցին բոլշևիկների ձեռքում։

Նոյեմբերին տնային կալանքը ևս մեկ անգամ հանվեց Միխայիլի վրայից։

Սպանություն

խմբագրել
 
Միխայիլը լավագույն ընկերոջ՝ Բրայան Ջոնսոնի հետ Պերմում

1918 թվականի մարտի 11-ին Միախայիլը իր մտերիմ ընկերոջ և քարտուղար Բրայան Ջոնսոնի հետ ուղարկվեց Պերմ։ Առանց պատուհանների և առանց ջեռուցման գնացքով ճանապարհորդությունը տևեց 8 օր։ Պերմում Միխայիլին ձերբակալեցին։ Նրա կինը՝ Նատալիան, մեծ ճնշում գործադրեց Պետրոգրադի կոմիսարների վրա, և ապրիլին Միխայիլին ազատեցին բանտից։ Նա տեղափոխվեց Պերմի լավագույն հյուրանոցը։ Միխայիլի ազատության համար անհանգստանալով Նատալիան դանիացի դիպլոմատների օգնությամբ փախուստի պլան մշակեց։ Մայիսին նա մեկ շաբաթով այցելեց Միխայիլին, սակայն ստիպված եղավ նրան լքել, քանի որ քաղաքական իրավիճակը էլ ավելի էր սրվում։ Նրանք վստահ չէին, որ կրկին իրար կ հանդիպեին։ Միխայիլը տառապում էր ստամոքսի խրոնիկական խնդիրներով։ Լավագույն ընկեր Ջոնսոնը նրա կողքին էր գտնվում։

Պերմի ոստիկանությունը Միխայիլին սպանելու գաղտնի պլան էր մշակում։ 1918 թվականի հունիսի 12-ին պլանը պատրաստ էր իրագործման Գավրիլ Միասնիկովի գլխավորությամբ։ Միասնիկովը իր պես ցարական Ռուսաստանի նախկին բանտարկյալներից կազմված չորս հոգանի խումբ հավաքեց։ Նա այդ մարդկանց ուղարկեց Միխայիլի հետևից, սակայն հիվանդության պատճառով նա հրաժարվեց դուրս գալ իր հյուրանոցային համարից։ Երկար բանակցություններից հետո սակայն նա ստիպված եղավ հագնվել և Ջոնսոնի հետ հետևել Միասնիկովի մարդկանց։ Նրանց ստիպեցին ձի հեծնել և երկար ճանապարհ գնալ։ Միխայիլի հարցին, թե որտեղ էին նրանք գնում տղամարդիկ ստեցին` ասելով, որ գնում էին հեռու երկաթգծի կանգառ` գնացք նստելու։ Ճանապարհը գրեթե մեկ օր տևեց, և արդեն հունիսի 13-ին նրանք հասան անտառանման մի տեղ։ Այդ ամայի վայրում կրակեցին Միխայիլի և Ջոնսոնի վրա։ Ջոնսոնը միանգամից մահացավ, իսկ Միխայիլը որոշ ժամանակ վիրավոր ընկած էր և մահացավ գլխի կրակոցից։ Հստակ չէ, թե ով է նրան սպանել, քանի որ բոլոր չորս տղամարդիկ հաստատում էին, որ դա արել էին հենց իրենք։ Սպանությունից հետո մարդասպանները որպես ապացույց վերցրին Միխայիլի և Ջոնսոնի շորերը, ինչպես նաև որևէ արժեքավոր իր։ Այնուհետև մարմինները թաղեցին անհատ վայրում։ Պերմի ոստիկանությունը սուտ պատմություն հորինեց` ասելով, որ այդ սպանություններում մեղավոր տղամարդիկ գտնվել և ձերբակալվել են։

Միխայիլը դարձավ Բոլշևիկների կողմից սպանված առաջին Ռոմանովը։ Ջոնսոնի և Միխայիլը մարմինները այդպես էլ չեն գտնվել։

Սպանության մասին լուրը տարածվեց սակայն Միխայիլի մայրը՝ նախկին կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան մինչև իր կյանքի վերջը հույս էր պահպանում իր որդու կենդանության համար։

Միխայիլը կինը՝ Նատալիան կարողացավ փախչել Ռուսաստանից և մահացավ Ֆրանսիայում ծայրահեղ աղքատության մեջ։ Նրանց որդի Գեորգին 21 տարեկան հասակում ավտովթարի ենթարկվեց և մահացավ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ալեքսանդրովիչ Ռոմանով» հոդվածին։