Դիվերտիկուլոզ
Դիվերտիկուլոզ, վիճակ, որի ժամանակ աղիքի պատում առաջանում են բազմաթիվ արտափքումներ (դիվերտիկուլներ), որոնք բորբոքված չեն։ Դիվերտիկուլներն աղու լորձաթաղանթի և ենթալորձաթաղանթի արտափքումներն են աղու մկանային շերտի թույլ դիմադրության տեղերում[1]։ Դրանք հիվանդների մոտ հիմնականում չեն առաջացնում ախտանիշներ[2]։ Դիվերտիկուլային հիվանդությունն առաջանում է, երբ դիվերտիկուլները բորբոքվում են։ Այդ ժամանակ այդ վիճակն անվանում ենք դիվերտիկուլոզ[3]։
Ենթակատեգորիա | աղիքային հիվանդություն, դիվերտիկուլ | |
---|---|---|
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Դիվերտիկուլները հիմնականում առաջանում են սիգմայաձև հաստ աղիքում, որտեղ կա բարձր ճնշում։ Հաստ աղիքի ձախ մասն ավելի հաճախ է ախտահարվում Միացյալ Նահանգներում, մինչդեռ աջ մասն ավելի հաճախ ախտահարվում է Ասիայի երկրներում։ Ախտորոշումն իրականացվում է կոլոնոսկոպիայի և համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով[4]։ Դիվերտիկուլները տարածված չեն մինչև 40 տարեկանըը, բայց դրանից հետո նրանց տարածվածությունը աճում է[5]։ Հաճախականությունը ցածր է Աֆրիկայում[4], և դրա պատճառը բջջանյութով հարուստ մթերքի օգտագործումն է՝ ի տարբերություն շատ արևմտյան երկրների[6]։
Նշաններ և ախտանշաններ
խմբագրելԴիվերտիկուլոզ ունեցող շատ մարդիկ գանգատվում են հետևյալ աշտանշաններից՝ փքվածության զգացում, անկանոն կղազատում։ Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյոք այդ գանգատները բնորոշ են ամբողջությամբ դիվերտիկուլոզին, թե համակցված են գրգրված աղու համախտանիշի հետ[7]։
Դիվերտիկուլային հիվանդությունը կարող է բարձրացնել հաստ աղու քաղցկեղի առաջացման ռիսկը[8]։
Արյունահոսություն
խմբագրելԴիվերտիկուլային հիվանդությունը կարող է ուղեկցվել անցավ ռեկտալ արյունահոսության առաջացմամբ (վառ կարմիր գույնի արյան առկայություն)։ Դիվերտիկուլային հիվանդությունը ստամոքսաղիքային արյունահոսությունների ամենահաճախ հանդիպող պատճառներից է[9]։ Դեպքերի 80%-ի ժամանակ այս արյունահոսություններն անվտանգ են և չեն պահանջում հստակ բուժական միջամտություն[10]։
Դիվերտիկուլիտ
խմբագրելԴիվերտիկուլների ինֆեկցումը բերում է դիվերտիկուլիտի առաջացման։ 2013 թվականի հետազոտությունները պարզել են, որ դա պատահում է դեպքերի 4%-ի ժամանակ[11]։ Սա հակասում է այն մտքին, որ դիվերտիկուլներ ունեցող մարկանց 10-25% դեպքերում առաջանում է դիվերտիկուլիտ։ Աղիքում առկա դիվերտիկուլները հաճախ կարող են արյունահոսել, թափածակվել, բերել աղիքային անանցանելիության առաջացման, կարող են առաջացնել նաև պերիտոնիտ, աբսցես, հետորովայնամզային ֆիբրոզ,, սեպսիս, և խուղակներ։ Հազվադեպ կարող է բերել էնտերոլիտների (կղանքային քարեր) առաջացման։ Դիվերտիկուլներում կղանքի կուտակումը կարող է բերել ինֆեկցման։
Դիվերտիկուլիտի կլինիկական պատկերը ներառում է որովայնային ցավ, ցավոտություն որովայնի ձախ ստորին քառորդում, սրտխառնոց, փսխում, փորկապություն կամ լուծ, տենդ կամ լեյկոցիտոզ[12]։ Հիվանդների մեծ մասը տեղյակ չի լինում, որ իր մոտ առկա է դիվերտիկուլոզ։ Երբ հիվանդների մոտ սկսվում են գանգատները, այդ ժամանակ շատ կարևոր է դիմել խորհրդատվության, որ բացառեն քաղցկեղը կամ այլ վտանգավոր խնդիրները[13][14][15][16];
Հատվածային կոլիտ ասոցացված դիվերտիկուլոզի հետ
խմբագրելՀատվածային կոլիտը դիվերտիկուլոզի հետ ասոցացված վիճակ է, որի ժամանակ առաջանում է բորբոքային պրոցես դիվերտիկուլների միջև ընկած տարածքում։ Այն կարող է բերել որովայնային ցավի, ռեկտալ արյունահոսության և քրոնիկական փորլուծության առաջացման։
Պատճառներ
խմբագրելԴիետա
խմբագրելԱմերիկայի Առողջության ազգային ինստիտուտը նշում է, որ թեև բջջանյութի քիչ քանակը կարող է բերել դիվերտիկուլոզի առաջացման, բայց դա դեռ ապացուցված չէ[17]։
Գենետիկա
խմբագրելԳենետիկ գործոնները նույնպես նպաստում են դիվերտիկուլոզի ռիսկի մեծացմանը, ինչը բացատրվել է երկվորյակների օրինակով[1]։ Դիվերտիկուլոզի ժառանգման հավանականությունը 40% է[1]։
Աղիքային շարժունակություն
խմբագրելՄեկ այլ տեսության համաձայն՝ աղիքի պատում գլիալ բջիջների դեգեներացիան կարող է բերել աղիքի շարժունակության նվազման, որն էլ իր հերթին բերում է ճնշման մեծացմանը ու դիվերտիկուլների առաջացմանը[1]։
Ռիսկի գործոններ
խմբագրել- Տարիքը
- Փորկապությունը
- Սննդակարգ, որտեղ բացակայում է բջջանյութը
- Շարակցական հյուսվածքի հիվանդությունները (Մարֆանի համախտանիշ, Էհլեր-Դանլոյի սինդրոմ), որոնք բերում են աղիքի պատի թուլացմանը
- Ժառանգական նախատրամադրվածությունը[18]
- Քաշի կտրուկ կորուստը
- Մսի երկարատև օգտագործումը[19][20][21]
Ախտաֆիզիոլոգիա
խմբագրելԴիվերտիկուլների առաջացման հստակ մեխանիզմը պարզաբանված չէ[1]։ Բազմաթիվ տեսություններ են քննարկվել, օրինակ՝ սննդակարգը, միկրոբիոմի փոփոխությունը, բորբոքումը։ Դիվերտիկուլները առաջանում են աղիքի պատի թույլ հատվածներում, որտեղ բարձրանում է ճնշումը[1]։ Աղիքի պատի ամրությունը նվազում է տարիքին զուգընթաց[1]։
Ախտորոշում
խմբագրելԴիվերտիկուլոզը սահմանվում է աղիքի պատում բազմաթիվ արտափքումների առաջացմանը[22]։ Այն մարդիկ, որոնք չունեն գանգատներ, նրանց մոտ դիվերտիկուլները հայտնաբերվում են պատահական հետազոտության արդյունքում։
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հիվանդի անամնեզին, և շատ կարևոր է այլ պաթոլոգիաներից տարբերակիչ ախտորոշման իրականացումը (օրինակ՝ կոլոռեկտալ քաղցկեղ)։
Պատկերում
խմբագրել- Բարիումով հոգնան իր պատկերի որակով զիջում է կոլոնոսկոպիային և սովորաբար կատարվում է միայն այն դեպքում, երբ հիվանդը ունի չափազանց ոլորված սիգմայաձև հաստ աղիք, որտեղ կոլոնոսկոպիան դժվար է կամ վտանգավոր։
- Կոլոնոսկոպիան ցույց կտա դիվերտիկուլը և կբացառի չարորակ ուռուցքը: Կոլոնոսկոպիան պետք է կատարվի սուր էպիզոդից 4-6 շաբաթ անց:
- Կոնտրաստային ՀՏ-ն նախընտրելի հետազոտություն է դիվերտիկուլիտի սուր դրվագներում և որտեղ առկա են բարդություններ:
- ՄՌՏ-ն ապահովում է որովայնի փափուկ հյուսվածքների հստակ պատկերը, սակայն դրա ծախսերը հաճախ գերազանցում են օգուտները, երբ համեմատվում են կոնտրաստային ՀՏ-ի կամ կոլոնոսկոպիայի հետ:
- Որովայնի ռենտգենը կարող է ցույց տալ հաստացած պատի, փորկապության, բարակ աղիների խցանման կամ որովայնի խոռոչում ազատ օդի հայտնաբերման նշաններ՝ պերֆորացիայի դեպքում: Պարզ ռենտգենյան ճառագայթները բավարար չեն դիվերտիկուլյար հիվանդությունն ախտորոշելու համար:
Կարևոր է նշել, որ և՛ բարիումային հոգնան, և՛ կոլոնոսկոպիան հակացուցված են դիվերտիկուլիտի սուր դրվագների ժամանակ, քանի որ բարիումը կարող է դուրս գալ որովայնի խոռոչ, իսկ կոլոնոսկոպիան կարող է առաջացնել աղիների պատի պերֆորացիա:
Մենեջմենթ
խմբագրելԴիվերտիկուլոզով շատ մարդիկ ունեն նվազ ախտանիշներ և չի պահանջում որևէ հատուկ բուժում: Պետք է խուսափել հաստ աղիքի խթանիչներից: Խորհուրդ չի տրվում բուժում, ինչպես հաստ աղիքի որոշ մաքրող միջոցներ, որոնք առաջացնում են կոշտ կղանք, փորկապություն և լարվածություն:
Դիետա
խմբագրելԲջջանյութով հարուստ սննդակարգը նպատակահարմար է փորկապությունը կանխելու համար: Ապացուցված է, որ ցորենի թեփը նվազեցնում է հաստ աղիքի ճնշումը։
ԱՄՆ-ի շաքարային դիաբետի և մարսողության ու երիկամների հիվանդությունների ազգային ինստիտուտը (NIDDK) ասում է, որ այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ընկույզը, արևածաղկի, դդմի, չամանի և քունջութի սերմերը համարվում են խնդրահարույց սննդամթերքներ այս հիվանդությունն ունեցող մարդկանց համար, սակայն այս վարկածն ապացուցողական հիմքեր չունի[23][24][25][26]։
Մեկ այլ վարկած պնդում է, որ ընկույզը և պոպկորնը բացասաբար չեն անդրադառնում այս հիվանդների մոտ[27][28]։
Բարդություններ
խմբագրելԲարդացած դիվերտիկուլոզը պահանջում է բարդությունների բուժում: Այս բարդությունները հաճախ խմբավորվում են դիվերտիկուլիտի մեկ ախտորոշման ներքո և պահանջում են վարակի, արյունահոսության և պերֆորացիայի առաջացման դեմ հատուկ բժշկական օգնություն, որը կարող է ներառել ինտենսիվ հակաբիոտիկ բուժումը, ներերակային հեղուկների օգտագործումը և վիրահատությունը: Բարդություններն ավելի հաճախ հանդիպում են այն հիվանդների մոտ, որոնք ընդունում են ասպիրին: Քանի որ դիվերտիկուլոզը առավել հաճախ հանդիպում է տարեց բնակչության մոտ, հետևաբար նման բարդությունները լուրջ խնդիր են ներկայացնում։
Համաճարակաբանություն
խմբագրելՀիվանդության հաճախականությունը աճում է տարիքի աճին զուգընթաց։ Այս հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է Ավստրալիայում, Կանադայում, և ավելի քիչ տարածված է Ասիայում և Աֆրիկայում[5][29]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Feuerstein, JD; Falchuk, KR (August 2016). «Diverticulosis and Diverticulitis». Mayo Clinic Proceedings (Review). 91 (8): 1094–1104. doi:10.1016/j.mayocp.2016.03.012. PMID 27156370.
- ↑ «Diverticular Disease». www.niddk.nih.gov. September 2013. Վերցված է 12 June 2016-ին.
- ↑ Tursi A, Papa A, Danese S (September 2015). «Review article: the pathophysiology and medical management of diverticulosis and diverticular disease of the colon». Alimentary Pharmacology & Therapeutics. 42 (6): 664–84. doi:10.1111/apt.13322. PMID 26202723. S2CID 24568867.
- ↑ 4,0 4,1 Tursi, A (March 2016). «Diverticulosis today: unfashionable and still under-researched». Therapeutic Advances in Gastroenterology. 9 (2): 213–28. doi:10.1177/1756283X15621228. PMC 4749857. PMID 26929783.
- ↑ 5,0 5,1 Comparato G, Pilotto A, Franzè A, Franceschi M, Di Mario F (2007). «Diverticular disease in the elderly». Digestive Diseases. 25 (2): 151–9. doi:10.1159/000099480. PMID 17468551.
- ↑ Painter NS, Burkitt DP (May 1971). «Diverticular disease of the colon: a deficiency disease of Western civilization». British Medical Journal. 2 (5759): 450–4. doi:10.1136/bmj.2.5759.450. PMC 1796198. PMID 4930390.
- ↑ «Clinical manifestations and diagnosis of colonic diverticular disease». Literature review.
- ↑ Stefánsson T, Ekbom A, Sparèn P, Påhlman L (Aug 2004). «Association between sigmoid diverticulitis and left-sided colon cancer: a nested, population-based, case control study». Scand J Gastroenterol. 39 (8): 743–7. doi:10.1080/00365520410003272. PMID 15513359. S2CID 21100705.
- ↑ Acute lower gastrointestinal bleeding in 1,112 patients admitted to an urban emergency medical center. Gayer C1, Chino A, Lucas C, Tokioka S, Yamasaki T, Edelman DA, Sugawa C. http://www.surgjournal.com/article/S0039-6060(09)00481-4/pdf
- ↑ Barnert J, Messmann H (2008). «Management of lower gastrointestinal tract bleeding». Best Practice & Research. Clinical Gastroenterology. 22 (2): 295–312. doi:10.1016/j.bpg.2007.10.024. PMID 18346685.
- ↑ Peery, Anne F.; Sandler, Robert S. (2013). «Diverticular Disease: Reconsidering Conventional Wisdom». Clinical Gastroenterology and Hepatology. 11 (12): 1532–1537. doi:10.1016/j.cgh.2013.04.048. PMC 3785555. PMID 23669306.
- ↑ Tursi A, Papagrigoriadis S (September 2009). «Review article: the current and evolving treatment of colonic diverticular disease». Alimentary Pharmacology & Therapeutics. 30 (6): 532–46. doi:10.1111/j.1365-2036.2009.04072.x. PMID 19549266. S2CID 22765199.
- ↑ Shepherd NA (1992) Diverticular disease. In Oxford Textbook of Pathology, pp. 1256–1258 [J O'D McGee, PG Isaacson, and NA Wright, editors]. Oxford: Oxford University Press.
- ↑ Christensen J (1991) Gross and microscopic anatomy of the large intestine. In The Large Intestine Physiology, Pathophysiology and Disease, pp. 13-35 [SF Phillips, JH Pemberton and RG Shorter, editors]. New York: Raven Press.
- ↑ West, AB (2008). «The pathology of diverticulitis». J Clin Gastroenterol. 42 (10): 1137–8. doi:10.1097/MCG.0b013e3181862a9f. PMID 18936652.
- ↑ Drummond, H (1916). «Sacculi of the large intestine with special reference to their relation to the blood vessels of the bowel wall». British Journal of Surgery. 4 (15): 407–413. doi:10.1002/bjs.1800041505. S2CID 72222598.
- ↑ «Understanding Diverticulosis and Diverticulitis - NIH MedicinePlus». Nlm.nih.gov. 27 August 2012. Վերցված է 4 October 2013-ին.
- ↑ «Diverticulosis and Diverticulitis». American College of Gastroenterology. Արխիվացված է օրիգինալից 28 April 2019-ին. Վերցված է 27 January 2012-ին.
- ↑ Humes D, Smith JK, Spiller RC (14 March 2011). «Colonic diverticular disease: medical treatments for acute diverticulitis». BMJ Clinical Evidence. 2011. PMC 3275154. PMID 21401970. «A prospective cohort study reported that consuming a vegetarian diet and a high intake of dietary fibre were associated with a lower risk of admission to hospital or death from diverticular disease. High meat intake is also a risk factor for developing diverticular disease.»
- ↑ Grossi, Enzo; Pace, Fabio (12 May 2016). Human Nutrition from the Gastroenterologist's Perspective (անգլերեն). Springer. էջ 104. ISBN 9783319303611. «It has been hypothesized that the increased consumption of animal proteins increases the risk of diverticular disease by altering the metabolism of bacteria in the colon or increasing the intake of fat.»
- ↑ DiMarino, Anthony J.; Benjamin, Stanley B. (2002). Gastrointestinal Disease: An Endoscopic Approach (անգլերեն). SLACK Incorporated. էջ 863. ISBN 9781556425110.
- ↑ Pemberton, John H (16 June 2016). «Colonic diverticulosis and diverticular disease: Epidemiology, risk factors, and pathogenesis». UpToDate. Վերցված է 13 March 2017-ին.
- ↑ Aldoori, WH; Giovannucci, EL; Rimm, EB; Wing, AL; և այլք: (1994). «A prospective study of diet and the risk of symptomatic diverticular disease in men». The American Journal of Clinical Nutrition. 60 (5): 757–64. doi:10.1093/ajcn/60.5.757. PMID 7942584.
- ↑ Gear, JS; Ware, A; Fursdon, P; Mann, JI; և այլք: (1979). «Symptomless diverticular disease and intake of dietary fibre». Lancet. 1 (8115): 511–4. doi:10.1016/S0140-6736(79)90942-5. PMID 85104. S2CID 37933413.
- ↑ Marlett, JA; McBurney, MI; Slavin, JL; American Dietetic, Association (2002). «Position of the American Dietetic Association: health implications of dietary fiber». Journal of the American Dietetic Association. 102 (7): 993–1000. doi:10.1016/S0002-8223(02)90228-2. PMID 12146567.
- ↑ Eglash, A; Lane, CH; Schneider, DM (2006). «Clinical inquiries. What is the most beneficial diet for patients with diverticulosis?». The Journal of Family Practice. 55 (9): 813–5. PMID 16948968.
- ↑ Strate, LL; Liu, YL; Syngal, S; Aldoori, WH; և այլք: (2008). «Nut, Corn, and Popcorn Consumption and the Incidence of Diverticular Disease». JAMA. 300 (8): 907–914. doi:10.1001/jama.300.8.907. PMC 2643269. PMID 18728264.
- ↑ «Eating Nuts, Popcorn Not Linked With Higher Risk of Diverticulosis». Newswise. 21 August 2008. Վերցված է 26 August 2008-ին.
- ↑ Hobson KG, Roberts PL (August 2004). «Etiology and pathophysiology of diverticular disease». Clinics in Colon and Rectal Surgery. 17 (3): 147–53. doi:10.1055/s-2004-832695. PMC 2780060. PMID 20011269.