Դին Քեյմեն

ամերիկացի գործարար

Դին Քեյմեն (անգլ.՝ Dean L. Kamen;ապրիլի 5, 1951(1951-04-05)[1][2], Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, DEKA գիտահետազոտական կազմակերպության նախագահ, «Սեգվեյ» գիրոսկոպների վրա ինքնաշարժիչի մտքի հեղիանակը։

Դին Քեյմեն
անգլ.՝ Dean L. Kamen
Ծնվել էապրիլի 5, 1951(1951-04-05)[1][2] (73 տարեկան)
Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Bedford? և North Dumpling Island?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր և գյուտարար
ԱնդամակցությունUSA Science and Engineering Festival?, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և XPRIZE Foundation?
Ալմա մատերWorcester Polytechnic Institute?, Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ և South Side High School?
Գիտական աստիճանDoctor of Engineering (honorary)? (մայիսի 17, 1996) և Doctor of Engineering (honorary)? (2001)
Պարգևներ
ՀայրJack Kamen?
 Dean Kamen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դինը չորս երեխաներից մեկն է, ծնվել է Ջեք և Էվելին Քեյմենների հրեական ընտանիքում, Նյու Յորքի Լոնգ Այլենդ շրջանում։

Նրա հայրը՝ Ջեք Քեյմենը (1920-2008) կոմիքսների նակարազարդող էր։

Դինի մեծ եղբայրը՝ Բարտոնը, մանկաբուժության և դեղաբանության պրոֆեսորը, ղեկավարել է ուռուցքաբանական կլինիկա Նյու Յորքում (Cancer Institute of New Jersey)։

Դինը դեռ դպրոցում մշակել է գունաերաժշտական համակարգը։ Սովորել է Վուսթերի պոլիտեխնիկական ինստիտուտում, սակայն չի ավարտել այն։

Կարիերան սկսել է որպես բժշկական փորձասարքերի գյուտարար․ ավտոմատ ներարկիչ դիաբետով հիվանդների համար, որը կախված է գոտուց և որոշակի ժամանակահատված ներարկումներ է կատարում, սարք դիալիզի համար, որը բժիշկը կարող է վերահսկել հեռախոսով և այլն։

Հիմնադրել է DEKA Research & Development Corp կազմակերպությունը։ Դարձել է աշխարհահռչակ «Սեգվեյ» էլեկտրական ինքնաշարժիչի հայտնագործությամբ։

Ստեղծել է հաշմանդամների համար կատարելագործված բազկաթոռ գիրոսկոպների վրա։

1989 թվականին Դին Քեյմենը հիմնադրել է FIRST կազմակերպությունը, որպեսզի ոգեշնչի աշակերտներին կատարելագործել նոր տեխնոլոգիաների ծրագրավորման և յուրացման ոլորտը։ 1992 թվականից FIRST կազմակերպությունը անկացնում է ռոբոտատեխնիկայի ամենամյա մրցույթ։

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել

compulenta.ru