Դինորֆիններ
Դինորֆիններ (անգլ.՝ dynorphins, Dyn), ներսածին մորֆինանման նյութերի (ներսածին օպիատներ) դաս, առաջանում են պրոդինորֆինից[1]։ Վերջինիս տրոհման արդյունքում առաջանում են բազմաթիվ ակտիվ նյութեր՝ դինորֆին A, դինորֆին B, α/β-նեոէնդորֆին։ Պրոդինորֆին պարունակող նեյրոնի ապաբևեռացումը խթանում է պրոդինորֆինի տրոհման համար պատասխանատու PC2-կոնվերտազին, որը տեղի է ունենում սինապսային վերջույթների սինապսային բշտերում[2]։ Հաճախ պրեդինորֆինն ամբողջությամբ չի տոհվում, որի արդյունքում առաջանում է այսպես կոչված «խոշոր դինորֆին» (անգլ.՝ big dynorphin), կազմված 32 ամինաթթվային մնացորդներից, որը ներառում է դինորֆին A և դինորֆին B[3][4]։
Դինորֆին A-ն, դինորֆին B-ն և խոշոր դինորֆինը ներառում են մեծ քանակությամբ ամինաթթվային մնացորդներ, մասնավորապես լիզին, արգինին։ Լայնորեն տարածված են կենտրոնական նյարդային համակարգում, սակայն առավել շատ հանդիպում են հիպոթալամուսում, վարոլյան կամրջում, երկարավուն ուղեղում, միջին ուղեղում և ողնուղեղում։ Դինորֆինները պահեստավորվում են խոշոր (80—120 նմ) բշտիկներում, որոնք տարբերվում են սովորոկան սինապսային բշտերից նրանով, որ առաջինների էկզոցիտոզի համար հարկավոր է հզոր և երկարատև գրգռիչ։
Բացահայտում
խմբագրելԴինորֆիների ֆունկցիաներն առաջին անգամ բացահայտվեցին Գոլդշտեյնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում էին օփիոիդային պեպտիդները։ Նրանք խոզի հիպոֆիզում հայտնաբերեցին օփիոիդային պեպտիդ, ոը դժվար էր անջատվում։ Արհեստական սիթեզից հետո նրանք նկատեցին, որ այս նյութը բավականին հզոր օփիոիդային պեպտիդ է և անվանեցին դինորֆին (հուն․՝ δύνᾰμις` «ուժ»)[5]։
Ազդման մեխանիզմ
խմբագրելԴինորֆիններն ակտիվացնում են κ-օփիոիդային ընկալիչները։ Տարբերակվել են κ-ընկալիչների երկու տեսակ՝ Κ1 և Κ2։ Դինորֆինները որոշ չափվ ազդում են նաև μ-օփիոիդային ընկալիչների վրա, δ-օփիոիդային ընկալիչների և գլյուտամատի NMDA-ընկալիչների վրա։ Տարբեր դինորֆիներ տարբեր ընտրողական հատկություններ ունեն վերոհիշյալ ընկալիչների նկատմամբ[6][7]։
Հատկություններ
խմբագրելԴինորֆինների հիմնական ֆունկցիան ցավի զգացողության թուլացումն է։ Նրանց քանակը բարձրանում է սթրեսի, ցավի, հուզմունքի, արտակարգ իրավիճակներում[8][9][10]։ Սրանով է մասամբ բացատրվում սթրեսի ժամանակ ախորժակի կայուն բարձրացումը[11]։ Դինորֆիններն ազդում են նաև ախորժակի վրա՝ բարձրացնելով այն[12][13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Day R, Lazure C, Basak A, Boudreault A, Limperis P, Dong W, Lindberg I (January 1998). "Prodynorphin processing by proprotein convertase 2. Cleavage at single basic residues and enhanced processing in the presence of carboxypeptidase activity". J. Biol. Chem. 273 (2): 829–36. doi:10.1074/jbc.273.2.829. PMID 9422738
- ↑ Yakovleva T, Bazov I, Cebers G, Marinova Z, Hara Y, Ahmed A, Vlaskovska M, Johansson B, Hochgeschwender U, Singh IN, Bruce-Keller AJ, Hurd YL, Kaneko T, Terenius L, Ekström TJ, Hauser KF, Pickel VM, Bakalkin G (October 2006). "Prodynorphin storage and processing in axon terminals and dendrites". FASEB J. 20 (12): 2124–6. doi:10.1096/fj.06-6174fje. PMID 16966485
- ↑ Marinova Z, Vukojevic V, Surcheva S, Yakovleva T, Cebers G, Pasikova N, Usynin I, Hugonin L, Fang W, Hallberg M, Hirschberg D, Bergman T, Langel U, Hauser KF, Pramanik A, Aldrich JV, Gräslund A, Terenius L, Bakalkin G (July 2005). "Translocation of dynorphin neuropeptides across the plasma membrane. A putative mechanism of signal transmission". J. Biol. Chem. 280 (28): 26360–70. doi:10.1074/jbc.M412494200. PMID 15894804
- ↑ Merg F, Filliol D, Usynin I, Bazov I, Bark N, Hurd YL, Yakovleva T, Kieffer BL, Bakalkin G (April 2006). "Big dynorphin as a putative endogenous ligand for the kappa-opioid receptor". J. Neurochem. 97 (1): 292–301. doi:10.1111/j.1471-4159.2006.03732.x. PMID 16515546
- ↑ Drake CT, Chavkin C, Milner TA (2007). "Opioid systems in the dentate gyrus". Prog. Brain Res. Progress in Brain Research 163: 245–63. doi:10.1016/S0079-6123(07)63015-5. ISBN 978-0-444-53015-8. PMID 17765723
- ↑ Goldstein A, Ghazarossian VE (October 1980). "Immunoreactive dynorphin in pituitary and brain". Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 77 (10): 6207–10. doi:10.1073/pnas.77.10.6207. PMC 350244. PMID 6108564.
- ↑ Lai J, Luo MC, Chen Q, Ma S, Gardell LR, Ossipov MH, Porreca F (December 2006). "Dynorphin A activates bradykinin receptors to maintain neuropathic pain". Nat. Neurosci. 9 (12): 1534–40. doi:10.1038/nn1804. PMID 17115041.
- ↑ Morley JE, Levine AS (September 1980). "Stress-induced eating is mediated through endogenous opiates". Science 209 (4462): 1259–61. doi:10.1126/science.6250222. PMID 6250222
- ↑ Krebs MO, Gauchy C, Desban M, Glowinski J, Kemel ML (April 1994). "Role of dynorphin and GABA in the inhibitory regulation of NMDA-induced dopamine release in striosome- and matrix-enriched areas of the rat striatum". J. Neurosci. 14 (4): 2435–43. PMID 7908960
- ↑ You ZB, Herrera-Marschitz M, Terenius L (September 1999). "Modulation of neurotransmitter release in the basal ganglia of the rat brain by dynorphin peptides". J. Pharmacol. Exp. Ther. 290 (3): 1307–15. PMID 10454508
- ↑ Sainsbury A, Lin S, McNamara K, Slack K, Enriquez R, Lee NJ, Boey D, Smythe GA, Schwarzer C, Baldock P, Karl T, Lin EJ, Couzens M, Herzog H (July 2007). "Dynorphin knockout reduces fat mass and increases weight loss during fasting in mice". Mol. Endocrinol. 21 (7): 1722–35. doi:10.1210/me.2006-0367. PMID 17456788
- ↑ Berman Y, Devi L, Carr KD (November 1994). "Effects of chronic food restriction on prodynorphin-derived peptides in rat brain regions". Brain Res. 664 (1–2): 49–53. doi:10.1016/0006-8993(94)91952-6. PMID 7895045
- ↑ Inui A, Okita M, Nakajima M, Inoue T, Sakatani N, Oya M, Morioka H, Okimura Y, Chihara K, Baba S (September 1991). "Neuropeptide regulation of feeding in dogs". Am. J. Physiol. 261 (3 Pt 2): R588–94. PMID 1716066