Դինարգոմ
(Վերահղված է Դինարիգոմից)
Դինարգոմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 26 կմ հեռու։
Գյուղ | ||
---|---|---|
Դինարգոմ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Դընարգոմ, Դինագոմ, Դինարիգոմ, Դինարկոմ, Դինարկում, Դնարիգոմ, Տինարգոմ, Տինարիգոմ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԵղել է հին հայկական գյուղ։ XIX դարի սկզբից հայերի հետ միասին ապրել են նաև թուրքեր։
Գյուղի հայկական թաղը թուրքերի ձեռքով ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ հայերը բռնությամբ տեղահանվել են։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 69 տուն բնակիչ, որից 29 տունը՝ 269 բնակչով հայեր, իսկ 1912 թվականին՝ 102 տուն բնակիչ, որից կեսին ավելին հայեր էին։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԴինարգոմն ուներ Ս. Մինաս անունով հայկական եկեղեցի։ Եկեղեցում պահպանվում էին հին հայկական ձեռագրեր։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր փոքրիկ հայկական դպրոց, որը XIX դարի 50-ական և 1872-1873 թվականներին ուներ 30 աշակերտ (20 տղա և 10 աղջիկ)[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 116
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 394)։ |