Դինարգոմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 26 կմ հեռու։

Գյուղ
Դինարգոմ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԴընարգոմ, Դինագոմ, Դինարիգոմ, Դինարկոմ, Դինարկում, Դնարիգոմ, Տինարգոմ, Տինարիգոմ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Դինարգոմ (Աշխարհ)##
Դինարգոմ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Եղել է հին հայկական գյուղ։ XIX դարի սկզբից հայերի հետ միասին ապրել են նաև թուրքեր։

Գյուղի հայկական թաղը թուրքերի ձեռքով ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ հայերը բռնությամբ տեղահանվել են։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 69 տուն բնակիչ, որից 29 տունը՝ 269 բնակչով հայեր, իսկ 1912 թվականին՝ 102 տուն բնակիչ, որից կեսին ավելին հայեր էին։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դինարգոմն ուներ Ս. Մինաս անունով հայկական եկեղեցի։ Եկեղեցում պահպանվում էին հին հայկական ձեռագրեր։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր փոքրիկ հայկական դպրոց, որը XIX դարի 50-ական և 1872-1873 թվականներին ուներ 30 աշակերտ (20 տղա և 10 աղջիկ)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 116

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 394