Դինարա Ալիևա (ադրբ.՝ Dinarə Əliyeva, դեկտեմբերի 17, 1980(1980-12-17), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի օպերային երգչուհի (սոպրանո), Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2018)[1][2]։

Դինարա Ալիևա
Բնօրինակ անունադրբ.՝ Dinarə Əliyeva
Ծնվել էդեկտեմբերի 17, 1980(1980-12-17) (43 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Ադրբեջանի վաստակավոր արտիստ
Կայքdinaraalieva.com
 Dinara Aliyeva Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դինարա Ալիևան ծնվել է 1980 թվականին Բաքու քաղաքում[3]։ 1998 թվականին ավարտել է Բյուլբուլի անվան երաժշտական դպրոցը։ 2004 թվականին ավարտել է Բաքվի երաժշտական ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի կոչում։ Երաժշտական ակադեմիայում ստացել է հետբուհական կրթություն։ Դեռևս 1998 թվականին, Բուլբուլի անվան դպրոցում սովորելիս, Դ. Ալիևան մասնակցել է միջնակարգ հատուկ երաժշտական դպրոցների վոկալիստների VII հանրապետական մրցույթին և դարձել մրցույթի դափնեկիր։ 2002-2005 թվականներին եղել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական թատրոնի մենակատար։ 2005 թվականին Դ. Ալիևան մասնակցել է վոկալիստների III միջազգային մրցույթին և գրավել երրորդ տեղը։

Դինարա Ալիևան եղել է 2007 թվականին Մարիա Կալասի փառատոնի դափնեկիր, իսկ2009 թվականին՝ Ելենա Օբրազցովայի երգի միջազգային մրցույթի։ 2010 թվականին Ալիևան հաղթել է Պլասիդո Դոմինգո երգի մրցույթում։

2010 թվականի սեպտեմբերի 17-ին նրան շնորհվել է Ադրբեջանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում[4]։

2018 թվականի մայիսի 27-ին նրան շնորհվել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Official website
  2. «Դինարա Ալիևա». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Կենսագրություն
  4. «ԱՀ Նախագահի հրամանագիր ՝ Ադրբեջանի Հանրապետության մշակույթի գործիչներին պատվավոր կոչումներ շնորհելու մասին»
  5. «ԱՀ Նախագահի հրամանագիր ՝ Ադրբեջանի Հանրապետության մշակույթի գործիչներին պատվավոր կոչումներ շնորհելու մասին» president.az