Դիմիտրիոս Պապադոպուլոս
Դիմիտրիոս Պապադոպուլոս (հուն․՝ Δημήτρης Παπαδόπουλος; հոկտեմբերի 20, 1981[1], Gagarin, Jizzakh Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։ 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն Հունաստանի հավաքականի կազմում։
Քաղաքացիությունը | Հունաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 20, 1981[1] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Gagarin, Jizzakh Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն խմբագրել
Ակումբային կարիերա խմբագրել
Հունական «Ակրատիտոս» ակումբի սան։ 2001-2003 թվականներին հանդես է եկել անգլիական «Բերնլի» կազմում ֆուտբոլային լիգայի Չեմպիոնշիփում[3][4]։ 2003 թվականին տեղափոխվել է Հունաստանի ուժեղագույն ակումբներից մեկը՝ «Պանաթինաիկոս»։ Նրա կազմում 2004 թվականին դարձել Է Հունաստանի չեմպիոն և գավաթակիր։
2008 թվականի նոյեմբերի 18-ին Պապադոպուլոսը պայմանագիր կնքեց իտալական «Լեչչեի» հետ[5]։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2009 թվականի հունվարի 18-ին Իտալիայի առաջնության «Ջենոայի» դեմ խաղում, որն ավարտվել է «Լեչչեի» տնային պարտությամբ 0:2 հաշվով։
2009 թվականի ամռանը տեղափոխվել է Զագրեբի «Դինամո»։ Պապադոպուլոսը խորվաթների հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որով պետք է տարեկան 650 հազար եվրո ստանար։ 2009 թվականի դեկտեմբերին ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է թիմից[6]։
Կարիերան հավաքականում խմբագրել
2004 թվականին Դիմիտրիոսը հաղթել է Եվրոպայի առաջնությունը Հունաստանի հավաքականի կազմում
Անձնական կյանք խմբագրել
Դիմիտրիոսի նախնիները Հունաստանում սկսված քաղաքացիական պատերազմից հետո տեղափոխվել են ԽՍՀՄ և բնակություն հաստատել Ջիզակի շրջանում, որն այդ ժամանակ ղազախական ԽՍՀ-ի մաս էր կազմում, իսկ հետո դարձել Ուզբեկական ԽՍՀ-ի մաս, չնայած որոշ հարցազրույցներում Դիմիտրիոսը պնդում էր, որ ինքը ծնունդով Ղազախստանից է[7]։ Ընտանիքի հետ նա 7 տարեկանում վերադարձել է Հունաստան։ Դիմիտրիոսի ընտանիքը, բացի Հունաստանից, միջազգային մրցումներում աջակցում է Ռուսաստանի և Ղազախստանի թիմերին[8]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Եվրոպայի չեմպիոն 2004
- Հունաստանի չեմպիոն (1)։ 2003/04
- Հունաստանի գավաթակիր (1)։ 2003/04
- 2004 թվականի Հունաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ (հույների շրջանում)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 National-Football-Teams.com
- ↑ «Burnley sell Greek striker Papadopoulos». Yorkshire Post. 2003 թ․ հուլիսի 4.
- ↑ «Το πλήρες πακέτο φορ ψάχνει ο ΠΑΟ...Το "κάτι" που (αποδείχθηκε ότι) λείπει από τους Παπαδόπουλο, Μάντζιο, Σαλπιγγίδη». tovima.gr. 2007 թ․ ապրիլի 26.
- ↑ Trovato l’accordo con il calciatore Papadopoulos Արխիվացված 26 Ապրիլի 2009 թվականին.(իտալ.)
- ↑ «Динамо Загреб отпускает двоих игроков». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Чемпион Европы из Казахстана Արխիվացված է Փետրվար 16, 2016 Wayback Machine-ի միջոցով:(ռուս.)
- ↑ Нападающий сборной Греции Димитриос Пападопулос: Не помню русского мата Արխիվացված է Փետրվար 16, 2016 Wayback Machine-ի միջոցով:(ռուս.)
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրիոս Պապադոպուլոս» հոդվածին։ |