Դիմանկար (մուլտֆիլմ, 1965)
«Դիմանկար», Ռոման Կաչանովի նկարված մուլտիպլիկացիան[1]՝ ըստ Սերգեյ Միխալկովի համանուն հեքիաթի, որը թողարկվել է 1965 թվականին՝ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Սերգեյ Միխալկով |
Հնչյունավորում | Ալեքսանդր Գրավե, Անատոլի Պապանով և Անատոլի Կուբացկի |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1965 |
Ներկայացնում է Կաչանովի նկարահանված առաջին մուլտֆիլմը։
Թեմա
խմբագրելԱվանակը որպես տնօրեն աշխատում է «Գլխավոր դեմք» հաստատությունում։ Կնոջ երեսունամյակին նա ուզում էր նվիրել իր դիմանկարը։ Ավանակը գնաց նկարիչ-դիմանկարիչ Նապաստակի մոտ։ Հենց այդ պահին գլխավոր ղեկավար Վագրը անցնում էր այդտեղով՝ ձեռքին իր դիմանկարը, որը մեծ տպավորություն է թողնում Ավանակի վրա։ Նկարիչ Նապաստակը կատարում է Ավանակի պատվերը, բայց իր դիմանկարում Ավանակը տեսնում է ոչ թե պաշտոնյայի, այլ՝ սովորական Իշուկի։ Դիմանկարը նրան դուր չեկավ, և Ավանակը խնդրեց նկարել իրեն Վագրի տեսքով։ Նկարիչը նկարեց Ավանակին բծանախշերով և ժանիքներով։ Այժմ Ավանակը գոհ է և հպարտանում է դիմանկարով։ Նա իրեն վագրի տեղ է դնում և հպարտանում է ճանապարհին հանդիպած անցորդների մոտ։ Սակայն, Արջը բացեիբաց հայտարարում է կեղծիքի մասին, ինչին վրդովված Ավանակը պատասխանում է վիրավորական բառերով։ Այդ ժամանակ բարկացած Արջը դիմանկարը «հագցնում» է Ավանակի ականջներին, և շրջանակի վրա նորից երևում է Ավանակի գլուխը։
Մոնտաժողների խումբը
խմբագրել- Մոնտաժ - Ի. Գերասիմովա
- Ասիստենտներ - Բ. Կորոնեև, Տ.Դոմբրովսկայա
- Խմբագիր - Պյոտր Ֆրոլով
- Ղեկավար - Գ. Կրուգլիկով
Հնչյունավորողներ
խմբագրելԱլեքսանդր Գրավե - Նապաստակ,
Անատոլի Պապանով - Ավանակ,
Անատոլի Կուբացկի - Վագր
Արտաքին հղումներ
խմբագրել- «Դիմանկար» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել