Դիմանկարների ազգային պատկերասրահ (Շվեդիա)

Շվեդիայի դիմանկարների ազգային պատկերասրահ (շվեդ.՝ Statens porträttsamling, անգլ.՝ National Portrait Gallery Sweden), գեղարվեստի պատկերասրահ Շվեդիայի Մարիեֆրեդ քաղաքում գտնվող Գրիպսհոլմ ամրոցում։ Պատկերասրահի հավաքածուն ներառում է հայտնի շվեդների դիմանկարներ, որոնք հավաքվել են երկար ժամանակ։ Համարվում է աշխարհի ամենահին դիմանկարի ազգային պատկերասրահը։

Դիմանկարների ազգային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և արվեստի ժողովածու
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտրենգնես
ՎայրԳրիպսհոլմ ամրոց
Մասն էՇվեդիայի ազգային թանգարան
Հիմնադրվել է1822
Կայքwww.kungahuset.se
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Դիմանկարների պատկերասրահի սկիզբը դրել է Գուստավ I Վազա թագավորը, ով սկսեց տարբեր նկարներ հավաքել նորակառույց ամրոցում։ 1548 թվականին ամրոցում կար 98 նկար, որից 23-ը՝ դիմանկար։ 1755 թվականին հավաքածուն, ըստ ամրոցի կառավարիչ Կարլ Ֆրեդրիկ Յունգմանի կազմած հավաքածուի, մեծացավ՝ հասնելով մինչև 275 դիմանկարի։ Դիմանկարների ժողովածուն պաշտոնական ճանաչում է ստացել 1822 թվականին, երբ թագավոր Կառլ XIV Յուհանը հանձնարարեց պալատական դրանիկ Ադոլֆ Լյուդվիգ Շտիրնելդին մշակել շվեդական դիմանկարների պատկերասրահի հավաքածուի սկզբունքները։ 1860-ական թվականներից ի վեր Շվեդիայի ազգային թանգարանը պատասխանատու է հավաքածուի համար[1]։ 2017 թվականին Ազգային դիմանկարների պատկերասրահի հավաքածուն աճեց՝ հասնելով մինչև 4600 ստեղծագործության[2]։

Gripsholmsföreningen ասոցիացիան նպաստում է Ազգային դիմանկարների հավաքածուի զարգացմանը՝ պարբերաբար վճարելով հայտնի շվեդների որոշ դիմանկարների համար[3]։

Հայտնի դիմանկարներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statens porträttsamling
  2. Statens Porträtt- och slottssamlingar
  3. «Gripsholmsföreningen». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «Einar Nerman». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «Fritiof Schüldt». Store norske leksikon. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Lasse Johnson». Lexikonett amanda. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «Sven Ljungberg». Ljungbergmuseet. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Birgit Broms». Nationalmuseum. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմանկարների ազգային պատկերասրահ (Շվեդիա)» հոդվածին։