Դիլիջանի քաղաքային մարզադաշտ
Դիլիջանի քաղաքային մարզադաշտ, Դիլիջան քաղաքի բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է։ Քաղաքի միակ մարզադաշտը, որն օգտագործվում է ֆուտբոլային հանդիպումների համար։ Մարզադաշտի «տանտերը» Դիլիջանում գործող «Իմպուլս» ֆուտբոլային ակումբն է։
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Տեղագրություն | Դիլիջան |
Երկիր | ![]() |
Սեփականատեր | Էրեբունի-Դիլիջան ՄԱ |
Տարողություն | 2000 |
Տնային թիմ | Էրեբունի-Դիլիջան ՄԱ |
![]() | |
![]() |
2009 թվականին «Իմպուլս»-ի՝ Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելուց հետո, մարզադաշտում սկսվեցին լայնածավալ աշխատանքներ։ Ակումբի ղեկավարության նպատակն էր համապատասխանեցնել մարզադաշտը եվրոպական չափանիշներին[1]։ Մարզադաշտում շինարարական գործընթացի ավարտը նախատեսված էր մինչև Հայաստանի առաջնության մեկնարկը։
2011 թվականի մրցաշրջանը «Իմպուլս»-ն անցկացրեց Իջևանի «Արնար» մարզադաշտում, քանի որ քաղաքային մարզադաշտը գտնվում էր վերակառուցման փուլում։ 2011 թվականի ապրիլի 7-ին «Իմպուլսի» նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարեց, որ 2012 թվականի մրցաշրջանում ակումբը հանդես կգա արդեն վերանորոգված մարզադաշտում, որի տարողունակությունը կկազմի 5000 հանդիսական[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Интервью Варужана Сукиасяна Archived 2011-10-01 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ «Стадион в Дилижане будет расширен до 5 000 мест»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-11-ին։ Վերցված է 2019-02-20