Գանս Դիթեր Բոկ (գերմ.՝ Hans Dieter Bock, մարտի 3, 1939(1939-03-03)[1], Դեսսաու, Landkreis Dessau-Köthen, Free State of Anhalt, Նացիստական Գերմանիա - մայիսի 12, 2010(2010-05-12)[2][1], Համբուրգ, Գերմանիա), գերմանացի իրավաբան, ձեռնարկատեր, արվեստի ստեղծագործությունների հավաքորդ։ Ամենահարուստ գերմանացիներից մեկը՝ 500 մլն ֆունտ կարողությամբ[3]։

Դիթեր Բոկ
Ծնվել էմարտի 3, 1939(1939-03-03)[1]
ԾննդավայրԴեսսաու, Landkreis Dessau-Köthen, Free State of Anhalt, Նացիստական Գերմանիա
Մահացել էմայիսի 12, 2010(2010-05-12)[2][1] (71 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՄարբուրգի համալսարան
Մասնագիտությունtax advisor
ԱնդամությունCorps Hasso-Nassovia?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է միջազգային Agfa-Gevaert ընկերության տնօրենի ընտանիքում։ 1953 թվականին նրա ընտանիքը Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունից փախել է Մյունխեն։ Սովորել է Մարբուրգի համալսարանում և ստացել իրավաբանի որակավորում։ 1973 թվականին Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում հիմնադրել է հարկային խորհրդատվական ընկերություն։

Ավելի ուշ սկսել է զբաղվել անշարժ գույքով։ 1970-ական թվականների վերջերին իր հիմնական Advanta ընկերության միջոցով ընդլայնել է իր գործունեությունը Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ում, որը նաև տիրապետել է Kempinski հյուրանոցային ցանցի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթներին և գերմանական առաջատար շինարարական Philipp Holzman ընկերության բաժնեմասին։ 1990-ական թվականներին զբաղվել է անշարժ գույքի և բաժնետոմսերի շահարկումներով՝ շնորհիվ իր Lonrho բաժնետոմսերի ընկերության, որը գործել է նաև աֆրիկյան մի շարք երկրներում։

Վերջին տասնամյակների ընթացքում Բոկը կենտրոնացել է հյուրընկալության ոլորտի վրա։ Եղել է «Աշխարհի առաջատար հյուրանոցների» (the Leading Hotels of the World) անդամ՝ հարավաֆրիկյան Մորոկա Սվելոուզ ֆուտբոլային թիմի սեփականատեր։ Հովանավորել է Ֆանկֆուրտի ժամանակակից արվեստի թանգարանը։ Ձեռք է բերել որոշ արվեստի գործեր և նվիրել թանգարանին։ 2009 թվականին Գերմանիայի 500 ամենահարուստ բնակիչների ցուցակում զբաղեցրել է 15-րդ տեղը։

Մահացել է 2010 թվականին այն բանից հետո, երբ Համբուրգի իր Atlantic Kempinski հյուրանոցներից մեկում խեղդվել է սթեյքից[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 http://www.reuters.com/article/idUSTRE64Q3RZ20100527
  3. По данным Sunday Times Rich List на май 2014 года
  4. Hotelier erstickt an Abendessen
  5. Пятизвездочный отель Atlantic Kempinski использовался для съёмок знаменитого фильма о Джеймсе Бонде «Tomorrow Never Dies», в котором снялся Пирс Броснан в 1997 году

Արտաքին հղումներ խմբագրել