Դիեսիոչո դե Խուլիո
Դիեսիոչո դե Խուլիո կամ 18 դե Խուլիո (իսպաներեն՝ Dieciocho de Julio կամ 18 de Julio, իսպաներենից թարգմանած՝ նշանակում է «Հուլիսի 18»), փոքր քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Ռոչա դեպարտամենտում։ Մոտակա համեմատաբար խոշոր բնակավայրից՝ Չույ քաղաքից գտնվում է 9 կիլոմետր հեռավորության վրա (դեպի արևմուտք ուղղությամբ)։ Քաղաքի արևելյան ծայրամասում տեղակայված է Սան Միգել բերդը, որը կառուցել են պորտուգալացիները 1737 թվականին։
Բնակավայր | ||
---|---|---|
Դիեսիոչո դե Խուլիո | ||
Երկիր | Ուրուգվայ | |
ԲԾՄ | 13 մետր | |
Բնակչություն | 977 մարդ | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Փոստային դասիչ | 27101 | |
| ||
Պատմություն
խմբագրել«Սան Միգել» անվանումը կրող բնակավայրը 1909 թվականի հունիսի 12-ին ստացել է Pueblo-ի (գյուղի) կարգավիճակ և վերանվանվել «Դիեսիոչո դե Խուլիո»[1]։ 1961 թվականի հունիսի 20-ին բնակավայրի կարգավիճակը բարձրացվել է, հասցվել Villa-ի (փոքր քաղաքի) աստիճանի[2]։
Բնակչություն
խմբագրել2011 թվականի մարդահամարի տվյալներով Դիեսիոչո դե Խուլիոն ունեցել է 977 բնակիչ[3]։
Տարին | Բնակչությունը |
---|---|
1963 | 749 |
1975 | 743 |
1985 | 872 |
1996 | 1,139 |
2004 | 1,191 |
2011 | 977 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Statistics of urban localities (1963–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «LEY N° 12.876». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1961. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Censos 2011 Rocha (needs flash plugin)». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեսիոչո դե Խուլիո» հոդվածին։ |