Դիեգո Բուոնանոտե

արգենտինացի ֆուտբոլիստ

Դիեգո Բուոնանոտե (իսպ.՝ Diego Buonanotte, ապրիլի 19, 1988(1988-04-19)[1][2][3][…], Teodelina, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, չիլիական «Ունիոն Լա-Կալերա» ակումբի կիսապաշտպան։

Դիեգո Բուոնանոտե
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1988(1988-04-19)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր Teodelina, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 157 սանտիմետր
Քաշ 56 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Դիեգո Բուոնանոտեն «Ռիվեր Փլեյթ» ակումբի սան է։ Դիեգոյի դեբյուտը հիմնական թիմում 17 տարեկան հասակում 2006 թվականի ապրիլի 9-ին «Ինստիտուցիոնալո» ակումբի դեմ խաղում, որն ավարտվեց «Ռիվեր Փլեյթի» հաղթանակով 3-1 հաշվով, դա միակ հանդիպումն էր երիտասարդ կիսապաշտպանի համար Արգենտինայի 2006 թվականի առաջնությունում։ Արգենտինայի առաջնությունում իր առաջին գնդակը Բուոնանոտեն խփել է 2007 թվականի սեպտեմբերի 30-ին «Ռոսարիո Սենտրալ» ակումբի դեմ խաղում, Դիեգոն խփել է խաղի 29-րդ րոպեին, որն ավարտվել է հօգուտ «Ռիվերայի»։

Յոթ օր անց Դիեգոն դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը «Բոկա Խունիորսի» նկատմամբ տարած հաղթանակի ժամանակ, Բուոնանոտեն հիանալի անցկացրեց հանդիպումը և նույնիսկ վաստակեց 11 մետրանոց, որն իրացրեց իր ակումբակից Արիել Օրտեգան։ Հանդիպումն ի վերջո ավարտվեց «Ռիվերայի» հաղթանակով՝ 2:0 հաշվով, իսկ Դիեգոյի նման հիանալի խաղը նրան թույլ տվեց երկար ժամանակ ամրապնդվել ակումբի հիմնական կազմում։

Արգենտինայի 2007 թվականի առաջնության բացվածքում Բուոնանոտեն անցկացրել է 8 հանդիպում և խփել 2 գնդակ։ 2008 թվականին Արգենտինայի առաջնության երկրորդ հատվածի Դիեգո Կլաուսուրայի չեմպիոն Բուոնանոտեն դարձավ նաև «Ռիվեր Փլեյթի» լավագույն ռմբարկուն՝ 17 խաղում խփելով 9 գնդակ։

Կարիերան հավաքականում խմբագրել

Բուոնանոտեն հանդես է եկել Արգենտինայի տարբեր տարիքային խմբերի մի քանի հավաքականներում։ 2008 թվականին Դիեգոն Արգենտինայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է Պեկինի Օլիմպիական խաղերի հաղթող։ 2008 թվականի օգոստոսի 13-ին Սերբիայի Օլիմպիական հավաքականի դեմ խաղում Դիեգոն առաջին անգամ դուրս եկավ հիմնական կազմում։ Բուոնանոտեն հիանալի անցկացրեց հանդիպումը և նույնիսկ տուգանայինից գոլ խփեց հանդիպման 86-րդ րոպեին, որն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով։

Կոչումներ և նվաճումներ խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Դիեգոյի հայրը՝ Մարիոն, 1970-ականներին ֆուտբոլիստ էր։ Բուոնանոտեն ունի նաև Իտալիայի քաղաքացիություն։

2009 թվականի դեկտեմբերի 26-ին Դիեգոն, լինելով իր Peugeot 307-ի ղեկին, կորցրել է կառավարումը և ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել։ Նրա երեք ընկերները մահացել են։ 2010 թվականի հունվարի սկզբին հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի առնվազն 7 ամիս։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Բուոնանոտե» հոդվածին։