Արիել Օրտեգա

արգենտինացի ֆուտբոլիստ

Արիել Առնալդո Օրտեգա (իսպ.՝ Ariel Arnaldo Ortega, մարտի 4, 1974(1974-03-04)[1][2][3], Libertador General San Martín, Խուխույ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել որպես հարձակվող, կիսապաշտպան։ Խաղացել է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականում։

Արիել Օրտեգա
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1974(1974-03-04)[1][2][3] (50 տարեկան)
Ծննդավայր Libertador General San Martín, Խուխույ, Արգենտինա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Եղել է «Ռիվեր Փլեյթ» ակումբի սան։ Մի շարք եվրոպական ակումբներում («Պարմա», «Վալենսիա»,«Սամպդորիա») երկար տարիներ խաղալուց հետո Օրտեգան 2004 թվականին վերադարձել է Արգենտինա։ Սկզբում հանդես է եկել «Նյուելլս Օլդ Բոյսի» կազմում, իսկ 2006 թվականին ընդգրկվել է «Ռիվերի» կազմում։ 2008 թվականին Կլաուսուրայի գավաթի խաղարկության ընթացքում Օրտեգան խնդիրներ է ունեցել թիմի նոր ղեկավարի՝ Դիեգո Սիմեոնեի հետ։ Դրա հիմնական պատճառը ռեժիմի խախտումն էր՝ Օրտեգան հակում ուներ ալկոհոլի նկատմամբ։ Նույն թվականի մրցաշրջանի կեսից Օրտեգան հեռացվեց թիմից, սակայն ճանաչվեց չեմպիոն։ 2008 թվականի Ապերտուրայի մրցաշրջանում գործող չեմպիոն «Ռիվերը» զբաղեցրել է վերջին՝ 20-րդ տեղը։ Օրտեգան մեկ տարվա պայմանագիր է կնքել Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ինդեպենդենտե Ռիվադավիա» ակումբի հետ[4]։ Նա զուգահեռաբար բուժվել է ալկոհոլային կախվածությունից Չիլիի հիվանդանոցներից մեկում։ Թիմի ընտրությունը պայմանավորված էր աշխարհագրական տեղակայությամբ՝ Չիլիի մոտ գտնվող Մենդոսա նահանգի հետ։

2009 թվականին կեսերին Օրտեգան վերադարձել «Ռիվեր»։ Նրան կանչել է Դիեգո Մարադոնան Գանայի ֆուտբոլի հավաքականի դեմ ընկերական խաղի համար սեպտեմբերի 30-ին, սակայն նա չի մասնակցել խաղին, քանի որ վնասվածք էր ստացել «Ռիվերի» կազմում, որը նախորդել էր հավաքականի խաղին։

2011 թվականի հունվարի 13-ին Օրտեգան վաձակալության իրավունքով տեղափոխվել է «Օլդ Բոյզ»[5].

2011 թվականի օգոստոսի 10-ին վարձակալության իրավունքով նա տեղափոխվել է Երրորդ արգենտինական դիվիզիոնի Մետրոպոլիտանի պրիմիեր «Դեֆենսորես դե Բելգրանո» ակումբ[6][7][8]։

2012 թվականի օգոստոսի 9-ին Օրտեգան հայտարարել է իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին[9]։

Նվաճումներ խմբագրել

Ռիվեր Փլեյթ

  • Արգենտինայի չեմպիոն։ Ապերտուրա 1991 (Արգենտինա), Ապերտուրա 1993 (Արգենտինա), Ապերտուրա 1995 (Արգենտինա)|, Կլաուսուրա 2002 (Արգենտինա), Կլաուսուրա 2008 (Արգենտինա)
  • Լիբերտադորեսի գավաթի գավաթակիր, (1996)

Պարմա

  • Իտալիայի սուպերգավաթի գավաթակիր (1992)

Նյուլեյզ Օլդ Բոյզ

  • Արգենտինայի չեմպիոն Ապերտուրա 2004 (Արգենտինա)

Արգենտինայի հավաքական

  • Պանամերիկյան խաղերի հաղթող (1995)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Ortega ya es jugador de Independiente Rivadavia» (իսպաներեն). lanacion.com. 6.08.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Ortega ya es del Albo» (իսպաներեն). ALLBOYSdeprimera.com.ar. 13.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  6. «¡Bienvenido a casa, Burrito querido!» (իսպաներեն). Sitio oficial del Club Atlético Defensores de Belgrano. 10.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Ortega jugará en Defensores de Belgrano» (իսպաներեն). TyC Sports. 10.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «El Burro que es Dragón» (իսպաներեն). Solo Ascenso. 10.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  9. [1]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիել Օրտեգա» հոդվածին։