Դիդիե Կադիո
Դիդիե Բորիս Կադիո (ֆր.՝ Didier Boris Kadio, ապրիլի 5, 1990[1][2], Man, Montagnes District, Կոտ դ'Իվուար), կոտդիվուարցի ֆուտբոլիստ, ղազախական «Ժետիսու» ակումբի կենտրոնական պաշտպան։
Դիդիե Կադիո ֆր.՝ Didier Boris Kadio | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Կոտ դ'Իվուար | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 5, 1990[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Man, Montagnes District, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
խմբագրելԴիդիեն ծնվել է Կոտ դ'Իվուարում (պետություն Արևմտյան Աֆրիկայում)։ Հինգ տարի մարզվել է ֆրանսալեզու երեք միլիոնանոց Աբիջան քաղաքի «ԱՍԵԿ Միմոսաս» ֆուտբոլային դպրոցում։ «ԱՍԵԿ Միմոզաս» թիմը, որն ուժեղագույնն է երկրում, դարձել է նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը։
2012 թվականի մարտին ֆուտբոլային գործակալ Դավիթ Աբրահամյանի օգնությամբ երեք տարվա պայմանագիր է կնքել Գյումրիի ամենատիտղոսակիր հայկական «Շիրակ» ակումբի հետ։ Եվ անմիջապես ապրիլի 29-ին թիմի հետ հաղթել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2011-12 եզրափակչում Դիլիջանի «Իմպուլսի» դեմ 1։ 0 հաշվով։ Երկու մրցաշրջան անցկացրել է Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում՝ դառնալով «Շիրակի» կազմում անցկացրած ամենաշատ խաղերն ունեցող լեգեոները։ 2012/13 մրցաշրջանում մասնակցել է առաջնության 40 հանդիպման (գավաթային խաղերով՝ 52), խփել է 2 գոլ և ակումբի հետ դարձել Հայաստանի 2013 թվականի չեմպիոն։ Նաև սեպտեմբերի 24-ին «Շիրակի» հետ հաղթել է Հայաստանի ֆուտբոլի 2013 թվականի Սուպերգավաթը Երևանի «Փյունիկի» հետ 2։ 0 հաշվով։ Հաջորդ՝ 2013-14 մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման (գումարած 5-ը՝ գավաթների համար), խփել է երկու գոլ և ակումբի հետ նվաճել արծաթե մեդալներ։
2014 թվականի ապրիլին վարձակալությամբ է հանձնվել Տալդի Կուրգանի «Ժետիսու» ղազախական ակումբին[3]։ Ղազախստանի 2014 թվականի առաջնությունում ակումբը զբաղեցրել է համեստ՝ 7-րդ տեղը, կոտդիվուարցին անցկացրել է 24 խաղ և դեկտեմբերին վերադարձել Հայաստան։ Իսկ 2015 թվականի հունվարին նրա պայմանագիրը «Շիրակի» հետ փոխադարձ համաձայնությամբ խզվել է[4]։
2015 թվականի ապրիլի 1-ից Դիդիեն՝ որպես ազատ գործակալ, մեկ տարվա պայմանագիր է կնքել Պրիմորսկի Յակոբստադի «Յարո» ֆիննական ակումբի հետ[5], մասնակցել է 31 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ, բայց թիմը զբաղեցրել է վերջին 12-րդ տեղը և հոկտեմբերին Վեյկկաուսլիգայից թռել առաջին դիվիզիոն։
2016 թվականի հունվարին Դիդիեն վերադարձել է «Ժետիսու»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[6]։
Միջազգային կարիերա
խմբագրելԴիդիե Բորիս Կադիոն հանդես է եկել մինչև 17, մինչև 20 տարեկանների հավաքականներում և երկրի օլիմպիական հավաքականում։
Ձեռքբերումներ
խմբագրել- Հայաստանի Չեմպիոն․ 2012-13
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր․ 2013-14
- Հայաստանի գավաթակիր․ 2011-12
- Հայաստանի Գավաթի եզրափակչի մասնակից․ 2012-13
- Հայաստանի Սուպերգավաթակիր․ 2013
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Дидье Борис Кадио: «Ничего не должно влиять на качество выполняемой мной работы»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Ширак расторг контракт с Дидье Борисом». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Кадио стал игроком финского «Яро»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ ««Жетысу» подписал Дидье Бориса Кадио». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.