Դիդակտիկական գրականություն

Դիդակտիկական գրականություն, գեղարվեստորեն ձևավորված ուսուցողական գրականություն, որտեղ արտացոլված են պատմական, բնագիտական, փիլիսոփայական, քաղաքական, կրոնական և այլ գաղափարներ ու գիտելիքներ։ Դիդակտիկական գրականությունը կարող է լինել և՛ արձակ, և՛ չափածո։ Ճանաչում է գտել դեռևս անտիկ գրականության մեջ (Հեսիոդոս, «Աշխատանք և օրեր», Օվիդիոս, «Ձևափոխություններ», Լուկրեցիոս, «Իրերի բնության մասին»)։ Նոր ժամանակներում հայտնի են Ն․ Բուալոյի «Քերթողական արվեստ», Միխայիլ Վալսիևիչ Լոմոնոսովի «Նամակ ապակու օգուտների մասին» և այլ աշխատություններ։ Հայ իրականության մեջ ուշագրավ են Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» (1815 թվական) և Էդուարդ Հյուրմյուզյանի «Վրուրի Որմզդանա բուրաստանք» (1851 թվական) գործերը։ Տասնիներորդ դարից սկսած «դիդակտիկական» հասկացությունը արվեստում մեկնաբանվում է բացասական իմաստով՝ դիտվելով իբրև դատողական, տենդենցիոզ երևույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 379