Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դիանա Մարկոսյան (1989[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ վավերագրական ֆոտոլրագրող, գրող և ռեժիսոր[3], «Պուլիցերյան մրցանակի» նոմինանտ։

Դիանա Մարկոսյան
Ծնվել է1989[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕրեգոնի համալսարան և Կոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա
Մասնագիտությունգրող, լուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող
 Diana Markosian Վիքիպահեստում

Առավել հայտնի է դարձել իր «Բացահայտելով հորս» և «1915» ֆոտոպատմություններով, որոնցից առաջինը պատմում է ֆոտոլրագրողի և իր հոր հարաբերությունները, իսկ երկրորդը՝ Հայոց ցեղասպանության մասին։

Կենսագրություն

խմբագրել

Դիանա Մարկոսյանը ծնվել է Մոսկվայում։ 1996 թվականին մոր և եղբոր հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա, մինչդեռ հայրը մնացել է Ռուսաստանում[4][5][6]։ Մինչև 23 տարեկան դառնալը, Դիանան որևէ կապ չի ունեցել հոր հետ։ Հոր հետ 15 տարի չշփվելուց հետո՝ նրանք հանդիպել են Հայաստանում[7]։

2008 թվականին գերազանցությամբ ավարտել է Օրեգոնի համալսարանը՝ ստանալով պատմության և միջազգային ուսումնասիրությունների ոլորտում արվեստների բակալավրի աստիճան, իսկ արդեն 2010 թվականին՝ 20 տարեկան հասակում Կոլումբիայի համալսարանի լրագրության դպրոցում ստացել է մագիստրոսի աստիճան[8]։

Ադրբեջան մուտքի արգելք

խմբագրել

2011 թվականին «Bloomberg News»-ը Դիանա Մարկոսյանին, որպես ֆոտոլրագրող, գործուղել էր Ադրբեջան, սակայն Հեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանում հրաժարվել են Մարկոսյանին տալ Ադրբեջան մուտքի վիզա՝ պատճառաբանելով, որ Մարկոսյանն ունի հայկական ծագում, իսկ Ադրբեջանն այդ պատերազմում է Հայաստանի դեմ։ Ավելի ուշ, ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ չնայած Մարկոսյանը Հայաստանի քաղաքացի չէ, ադրբեջանական իշխանությունները չեն կարող ապահովել նրա անվտանգությունը, քանի որ ֆոտոլրագրողն ունի հայկական ազգանուն[9][10]։

Ֆոտոլրագրություն

խմբագրել

Մարկոսյանն իր կարիերան սկսել է 20 տարեկանում։ Որպես ֆոտոլրագրող և խմբագիր աշխատանքային գործունեություն է ծավալել աշխարհի տարբեր կետերում։ Աշխարհի տարբեր երկրներում նա կատարել է «National Geographic Magazine»-ի, «The New Yorker»-ի և «The New York Times»-ի հանձնարարականները։ 2015 թվականին «National Geographic Magazine» պարբերականի առաջին հանձնարարությունը եղել է բացահայտել Մարիամ Աստվածածնի ուժն ու ժառանգությունը։ Նրա ֆոտոպատմությունները հրապարակվել են «The Financial Times», «World Policy Journal», «The New York Times», «Foreign Policy», «The Times», «Human Rights Watch», «Amnesty International» պարբերականներում և կազմակերպությունների կայք էջերում[11][12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Photographers’ Identities Catalog
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artists + Artworks
  3. «Citing ethnicity, Azerbaijan bars photojournalist». Committee to Protect Journalists. 2011 թ․ հուլիսի 7. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  4. «Diana Markosian». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  5. Kerri MacDonald (2011 թ․ հունվարի 26). «Stay One Minute Longer to Get the Picture». Lens. The New York Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  6. "Diana Markosian: Chernobyl's Desolate Zone" Արխիվացված 18 Հունիս 2013 Wayback Machine, Private Archives. Retrieved 3 March 2013.
  7. https://lens.blogs.nytimes.com/2013/06/15/a-daughters-search-for-an-absent-father/
  8. «Diana Markosian». Pulitzer Center (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Citing ethnicity, Azerbaijan bars photojournalist». Committee to Protect Journalists. 2011 թ․ հուլիսի 7. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  10. «Bloomberg Photojournalist Deported from Baku». Asbarez.com. 2011 թ․ հունիսի 28. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  11. «Spotlight on Diana Markosian». The Image, Deconstructed. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  12. «Diana Markosian». Diana Markosian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Մարկոսյան» հոդվածին։