Դիանա Ադամյան

հայ ջութակահար

Դիանա Հակոբի Ադամյան (մարտի 7, 2000(2000-03-07), Երևան, Հայաստան), հայ ջութակահար, Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր (2018), «Նոր անուններ» ծրագրի անդամ[2]։

Դիանա Ադամյան
Ծնվել էմարտի 7, 2000(2000-03-07) (24 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Մասնագիտությունջութակահարուհի
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքdianaadamyanviolin.com

Կենսագրություն խմբագրել

Դիանա Ադամյանը ծնվել է 2000 թվականին, մեծացել է երաժիշտների ընտանիքում։ Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Պետրոս Հայկազյանի դասարան), ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Էդուարդ Թադևոսյանի դասարանում[3]։ 2014 թվականին Պինկաս Ցուկերմանի հրավերով մասնակցել է Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի (NAC) ամառային դասընթացներին, իսկ 2015 թվականին «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Պինկաս Ցուկերմանի և Royal Philharmonic Orchestra-ի հետ Բախի Երկու ջութակի կոնցերտի կատարմամբ հանդես է եկել Լոնդոնի Cadogan Hall-ում։ 2016-ից 2017 թվականներին Դիանան պարբերաբար մասնակցել է Լեոնիդաս Կավակոսի վարպետության դասընթացներին[4]։ 2016 թվականից Լիխտենշտեյնի միջազգային երաժշտական ակադեմիայում նա մասնակցել է պրոֆեսոր Անա Չումաչենկոյի մեկշաբաթյա դասընթացներին։ Սովորում է Մյունխենի կոնսերվատորիայում (գերմ.՝ Hochschule für Musik und Theater München), Անա Չումաչենկոյի դասարանում։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

 
Դիանա Ադամյանը Կամերային երաժշտության ազգային կենտրոնում՝ մենահամերգից հետո, 2021
  • 2007 թվականին եղել է «Սպենդիարյանի անվան ազգային մրցույթի փառատոնի» դափնեկիր[3]։
  • 2010 թվականին Դիանա Ադամյանը մասնակցել է «Վերածնունդ» միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնին և ստացել 1-ին մրցանակը[5]։
  • 2012 թվականին Մոսկվայում մասնակցել է 13-րդ միջազգային «Շչելկունչիկ» հեռուստատեսային մրցույթին և արժանացել «Արծաթե Շչելկունչիկ» մրցանակի։
  • 2014 թվականին նա մասնակցել է Երևանում անցկացվող Հրաչյա Բոգդանյանի 100-ամյակին նվիրված միջազգային մրցույթ-փառատոնին և ստացել 1-ին մրցանակը։
  • 2015 թվականին Նովոսիբիրսկում Դիանան մասնակցել է Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին և ստացել 2-րդ մրցանակը։
  • 2018 թվականին մասնակցել է Յեհուդի Մենուհինի անվան պատանի ջութակահարների մրցույթին (Ժնև) և ստացել 1-ին մրցանակը։
  • 2018 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի։
  • 2020 թվականին Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դիանա Ադամյան
  2. «Դիանա Ադամյան». www.presidentprize.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  3. 3,0 3,1 «Diana Adamyan». www.musikakademie.li. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  4. «Ջութակահարուհի Դիանա Ադամյանը ելույթ կունենա «Երիտասարդ արտիստների համերգաշար»-ում». Ռադիո Հայ Ցանց (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  5. «Adamyan Diana». Menuhin (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  6. «Armenian National Music». anmmedia.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել