Դիամագնետիկներ
Դիամագնետիկներ, արտաքին մագնիսական դաշտին հակառակ մագնիսացող ատոմներ։ Ներքին մագնիսական դաշտի առկայության դեպքում դիամագնետիկները մագնիսացված են։ Արտաքին մագնիսական դաշտի ազդեցության դեպքում, յուրաքանչյուր դիամագնետիկ ձեռք է բերում մագնիսական ընկալունակություն I (ծավալի ամեն մի միավորը M մագնիսացում), դաշտին ընդառաջ և ուղիղ համեմատական մագնիսական B ինդուկցիային։ Դիամագնետիկների ընկալունակության գործակիցը = M/H միշտ բացասական է։

Այլ կերպ ասած՝ մագնիսական թափանցելիությունը , և քիչ է կախված մագնիսական դաշտի լարվածությունից և ջերմաստիճանից։
Պատմություն խմբագրել
1877 թվականին Ջ. Բերգմանն առաջին անգամ նկատեց, որ բիսմութն ու ծարիրը (սուրմա) վանվում են մագնիսի կողմից, չնայած, որ «դիամագնիսություն» հասկացությունը ներդրվել էր արդեն Մայքլ Ֆարադեյի կողմից 1848 թվականին։
Դիամագնիս նյութեր խմբագրել
Նյութ | Մագնիսական ընկալունակություն[1], ·106 |
---|---|
Ազոտ, N2 | −3,0 |
Ջրածին, Н2 | −4,0 |
Գերմանիում, Ge | −12,7 |
Կրեմնի, Si | −3,1 |
Ջուր (հեղուկ), Н2O | −13,0 |
Կերակրի աղ, NaCI | −30,3 |
Ացետոն, С3Н6О | −33,8 |
Գլիցերին, С3Н8О3 | −57,1 |
Նավթալին, С10Н8 | −91,8 |
Բիսմուտ, Bi, металл | −284,0 |
Պիռոլիտ գրաֆիտ, П, С | −85 |
Պիռոլիտ գրաֆիտ, ⊥, С | −950 |
Մարդը մագնիսական դաշտում դրսևորում է դիամագնիսական հատկություններ։
Դիամագնիսական լևիտացիա խմբագրել
Դիամագնիսական լևիտացիան նույն բնությունն ունի, ինչ որ Մայսների էֆեկտը (նյութից մագնիսական դաշտի լիկատար դուրսմղում)։ Լևիտացիան դիտվում է ավելի ուժեղ դաշտերի դեպքում և չի պահանջում նախնական հովացում։ Որոշ փորձեր հասանելի են սիրողներին, օրինակ, քիչհողային մագնիսը (մոտ 1 Տլ) կարող է կախված մնալ բիսմուտի 2 թիթեղների միջև[2][3][4]։ 11 Տլ ինդուկցիայով դաշտում կարելի է պահել մագնիսի կտոր առանց նրան կպնելու[5]։
Տես նաև խմբագրել
- Պարամագնիսներ
- Ֆեռոմագնիսներ
- Արոմագնիսներ[6]
- Մագնիսական թափանցելիություն
- Մագնիսական ընկալունակություն
- Հակաֆեռոմագնիսներ
- Ֆեռոմագնիսներ
- Սպերոմագնիսներ
- Ասպերոմագնիսներ
- Հելիմագնիսներ
- Սպինային ապակիներ
- Միկտոմագնիսներ
- Սպերիմագնիսներ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ См. некоторые значения в таблице статьи БСЭ
- ↑ «Опыты по магнитной левитации (финский язык)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «avi-видео запись «левитации» магнита между двух блоков висмута»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «MPEG-1 видео запись левитации магнита между двух блоков висмута»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Diamagnetically stabilized magnet levitation»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-03-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Толстой Н. А., Спартаков А. А. Новый вид магнетизма — аромагнетизм // Письма в ЖЭТФ, т. 52, вып. 3, с. 796—799»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-14-ին։ Վերցված է 2018-10-30