Դիահերձման սենյակ համար չորս

«Դիահերձման սենյակ համար չորս» (անգլ.՝ Autopsy Room Four), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի պատմվածքը, որը գրվել և հրատարակվել է 1997 թվականին՝ Քինգի սահմանափակ քանակությամբ լույս տեսած «Վեց պատմություններ» շարքում։ Նույն տարվա վերջին հայտնվել է «Ռոբերտ Բլոկի խելագարները» անթոլոգիայում։ 2002 թվականին պատմվածքը տեղ է գտել «Ամեն ինչ հնարավոր է» հեղինակային ժողովածուում։

Դիահերձման սենյակ համար չորս
անգլ.՝ Autopsy Room Four
ՏեսակՏպագրված (Կազմ)
ԺանրՍարսափ պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՍթիվեն Քինգ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
Գրվել է1997
ՀաջորդՍև կոստյումով տղամարդը

Սյուժե խմբագրել

Պատմվածքը գրված է Հովարդ Քոթրելլի անունից, ով քառասունչորս տարեկան բորսային գործակատար է՝ Դերրի քաղաքից։ Մի անգամ նա արթնանում է դիահերձարանում՝ դիակների համար նախատեսված պարկում, լիովին անդամալույծ։ Սկզբում նրան թվում է, թե մեռած է, սակայն ինչ-որ կերպով կարողանում է զգալ՝ ինչ է տեղի ունենում։ Հետո նա վերջապես գալիս է այն մտքին, որ կեդնանի է, սակայն լիովին չի հիշում, թե ինչ է իր հետ տեղի ունեցել։ Նա աղոտ հիշում է միայն այն, որ խաղում էր գոլֆ, և իրեն խայթեց կամ ինչ որ մի միջատ, կամ էլ օձ։ Նա փորձում է իրեն դիահերձողին տալ որևէ ազդանշան, սակայն չի հաջողվում։ Ավագ հերթապահ բժիշկ Արնելը դիակն ուսումնասիրության է ներկայացնում պրակտիկանտ Փիթերին, ով չի նկատում նրա ոտքին առկա խայթածի հետքը։ Փիթերն արդեն պատրաստվում էր սկսել դիահերձումը, երբ բժիշկ Արլենին հետաքրքրեց Հովարդի ազդրի ներսի մասի հին սպին, որը նա ուներ դեռևս Վիետնամի պատերազմի ժամանակներից։ Երբ նա Հովարդի առնանդամը բռնած զննում էր սպին, դիահերձման սենյակ է վազքով ներս մտնում սանիտարը, ով բղավում էր որ բժիշկներից մեկին խայթել է օձը, որը թաքնվել էր գոլֆի մականների պայուսակում, ինչի արդյունքում նա կորցրել է իր շարժունակությունը։ Բոլորը սարսափով նայեցին, որ պատրաստվում էին հերձել կենդանի մարդուն․ Հովարդի մոտ սկսել էր էրեկցիա։

Վերջաբանում Հովարդը նկարագրում է, որ իրեն խայթել է «պերուական բումսլանգը», որին, մյուս օձերի հետ մեկտեղ, իր տան մեջ էր պահում բանկային մի գրասենյակի աշխատող, ով տարված էր վիպերոֆոլիայով (օձերի բազմացում և հավաքում), և վախեցել էր այդ պատմությունից եկու օր հետո։ Հովարդը հիշեցնում է նաև, որ որոշ ժամանակ հանդիպել է բժիշկ Արլենի հետ, սակայն նրանք ստիպված եղան բաժանվել։ Այն գրգռիչ իրադարձության պատճառով, որի շնորհիվ նրանք ծանոթացել էին, հանգեցրեց նրանց սեռական անհամատեղության։

Ստեղծման պատմություն խմբագրել

Պատմվածքի հեղինակային մեկնաբանություններում Քինգը հիշեցնում է, որ «Դիահերձման սենյակ համար չորս»-ի գաղափարն առաջացել էր «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» հեռուստասերիալի էպիզոդներից մեկից։ Այն պատմում էր ծանր վնասվածքներ ստացած մարդու մասին, ում համարելով մեռած, պատրաստվում էին հերձել։ Վերջինս արցունք թափելով հասկացրեց, որ կենդանի է։ Քինգը կարծեց, որ առանձնապես իրեն ավելի հարմար կլինի գրել հաղորդակցման պակաս հուզիչ եղանակ[1]։ Ընթերցողների հետ հանդիպումներից մեկում, Քինգն այն պատմվածքը բնորոշեց, որպես «բավականին լկտի» (անգլ.՝ pretty gross)[2]։ Գրողը նաև հիշեցրեց, որ «պերուական բումսլանգ» օձերի տեսակ գոյություն չունի։ Նա անվանումը մասնակիորեն վերցրել է Ագաթա Քրիստիի վեպերից մեկում եղած տեսակից (այնտեղ հիշատակվում է իրականում գոյություն ունեցող աֆրիկական բումսլանգը)[1]։

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1997 թվականին լույս տեսած «Վեց պատմություն» ժողովածուում, նույն թվականին էլ՝ «Ռոբերտ Բլոկի խելագարները» անթոլոգիայում։ 2002 թվականին, այն տեղ գտավ «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուի պատմվածքների շարքում[3]։ 2002 թվականին դուրս եկավ «Ամեն ինչ հնարավոր է․ 5 մռայլ հեքիաթներ» աուդիոգիրքը, որի կազմում մտան «Ամեն ինչ հնարավոր է» շարքի հինգ պատմվածքներ, ներառյալ «Սեկցիոն սենյակ համար չորս»-ը[4]։

Քննադատական կարծիքներ խմբագրել

Ռուս պատմագետ և լրագրող Վադիմ Էրլիխմանն իր «Մութ կողմի թագավորը։ Սթիվեն Քինգն Ամերիկայում և Ռուսաստանում» գրքում անվանում է «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուի լավագույն պատմվածքներից մեկը, նշելով, որ այն ունի «լավ, նույնիսկ զվարճալի վերջաբան»[5]. Սթիվեն Սպինեզին իր «Հնարավոր Սթիվեն Քինգ» գրքում այն անվանում է Սթիվեն Քինգի ամեասարսափելիներից մեկը և թողնում իր վարկանշային աղյուսակի 50-րդ հորիզոնականում[2]։ Պատմածքը 1998 թվականին անվանակարգվել է Բրեմ Սթոքերի մրցանակաբաշխությունում[6]։ «Мир фантастики» (Ֆանտաստիկայի աշխարհ) ամսագրում «Սենյակ 6» ֆիլմի կարծիքի մեջ նշված էր, որ սյուժետային քայլերը կրկնում են Սթիվեն Քինգի մի քանի ստեղծագործություններում եղածներից, այդ թվում նաև «Դիահերձման սենյակ համար չորս»-ից, այն դեպքում, երբ Քինգի անունը ֆիլմում նշված չէ[7]։

Էկրանավորում խմբագրել

  • 2003 թվականին դուրս եկավ Սթիվեն Զաքմանի համանուն կարճամետրաժ հեռուստաֆիլմը։ Գլխավոր դերում էր Սթիվեն Ֆըրսթը, իսկ Առլենի դերում՝ Տորի Հիգգինսոնը[8]։
  • 2006 թվականին պատմվածքն էկրանավորվեց «Գիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ» ութ սերիանով հեռուստասերիալի յոթերորդ էպիզոդում[9]. Ստեղծագործության սյուժեն մի քիչ փոփոխված էր, շղթայում հայտնվել էր Հովարդի սիրեցյալը՝ Անջելան, իսկ բնօրինակում հիշատակված Արնլեի միջև եղած սիրախաղերը ներկայացված էր որպես մի ամբողջ սիրային շղթայի տեսքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Քինգ Ս։ Ամեն ինչ հնարավոր է — М.: АСТ, 2005. — 668 с. — ISBN 5-17-028390-3
  2. 2,0 2,1 Ստեֆեն Ջ. Սփիգնեսի. Հնարավոր Սթիվեն Քինգը։ Ընտիր վեպերի, պատմվածքների և աշխարհի ամենահայտնի գրողի այլ ստեղծագործությունների վարկանիշներըՍեկցիոն դահլիճ համար չորս(չաշխատող հղում)
  3. «Սեկցիոն դահլիճ համար չորս» պատմվածքի մասին Արխիվացված 2011-04-20 Wayback Machine horrorking.com կայքում (անգլ.)
  4. «Ամեն ինչ հնարավոր է․ 5 մռայլ հեքիաթներ» աուդիոգրքի մասին Սթիվեն Քինգի պաշտոնական կայքում (անգլ.)
  5. Էռլիխման Վ․ Վ․։ «Մութ կողմի թագավորը։ Սթիվեն Քինգն Ամերիկայում և Ռուսաստանում» — Амфора, 2006 — ISBN 5-367-00145-9
  6. 1998 Բրեմ Սթոքերի մրցանակաբաշխության հաղնողներն ու անվանակարգվածները Արխիվացված 2013-04-29 Wayback Machine մրցանակաբաշխության պաշտոնական կայքում(անգլ.)
  7. Ա․ Չեկուլաև «Senjak 6» Արխիվացված 2013-09-27 Wayback Machine. — «Мир фантастики», № 43; март 2007
  8. О фильме Autopsy Room Four (2003) «ՍթիվենՔինգ․ռու կայքում — Սթիվեն Քինգի արվեստը»
  9. Сериал Nightmares and Dreamscapes Արխիվացված 2011-06-13 Wayback Machine TNT հեռուստաալիքի պայքում (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել