Վեց պատմություններ
«Վեց պատմություններ» (անգլ.՝ Six Stories), ամերկացի գրող Սթիվեն Քինգի պատմվածքների ժողովածու, որը հրատարակվել է 1997 թվականին Philtrum Press հրատարակչության կողմից սահմանափակ տիրաժով (1100 օրինակ, որից 900-ը ստորագրված էին հեղինակի կողմից, իսկ 200-ը ստորագրված և համարակալված)[2]։
Հեղինակ | Սթիվեն Քինգ[1] |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սարսափ |
Կազմված է | Lunch at the Gotham Café?, L. T.'s Theory of Pets?, Luckey Quarter?, Դիահերձման սենյակ համար չորս, Սև կոստյումով տղամարդը և Blind Willie? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Philtrum Press? |
Հրատարակման տարեթիվ | 1997[1] |
Պատմվածքներ
խմբագրել- Նախաճաշ «Գոթեմ սրճարանում» (Lunch at the Gotham Café) (1995)
- Ընտանի կենդանիների տեսություն։ պոստուլատ Լ. Տ. (L.T.'s Theory of Pets) (1997)
- Հաջողակ քսանհինգ կոպեկանոց դրամը (Luckey Quarter) (1997)
- Դիահերձման սենյակ համար չորս (Autopsy Room Four) (1997)
- Կույր Ուիլլի (Blind Willie) (1997)
- Սև կոստյումով տղամարդը (The Man in the Black Suit) (1994)
2002 թվականին հինգ պատմությունները ներառվել են «Ամեն ինչ հնարավոր է ժողովածուի մեջ ( նրանցից որոշները աննշան փոփոխություններով)։ «Կույր Ուիլլի» պատմվածքը զգալի փոփոխվել էր և 1999 թվականին ներառվել «Սրտերն Ատլանտիդայում» ժողովածուի մեջ[3]։
Philtrum Press հրատարակչություն
խմբագրել1982 թվականի Սթիվեն Քինգը հիմնում է իր սեփական Philtrum Press հրատարակչությունը՝ իր «Բույս» նամակավեպի առաջին մասը հրատարակելու համար, որն Ամանորին Քինգի ընտանիքը որպես շնորհավորական բացիկ նվիրել էր ընկերներին և հարազատներին։ Հաջորդ Ամանորին Քինգը հրատարակում է «Բույս»-ի երկրորդ մասը Philtrum Press-ի միջոցով։ 1984 թվականին, հերթական վեպի մասի փոխարեն, հրատարակվում է Քինգի «Վիշապի աչքեր» վեպը՝ սահմանափակ տիրաժով 1000 օրինակով, որոնք ստորագրված էին հեղինակի կողմից (արդյունքում հանրամատչելի հրատարակումը թողարկվում է միայն 1987 թվականին)։ «Բույս» վեպի երրորդ մասը հրատարակվում է մյուս տարի։ 1987 թվականին Philtrum Press- հրատարակում է Դոն Ռոբերթսոնի «Իդեալական իրական մարդը» (անգլ.՝ The Ideal Genuine Man), որն ուներ 15-էջանոց Քինգի նախաբան։ Հրատարակչությունը, 10 տարվա դադարից հետո, 1997 թվականին հրատարակում է «Վեց պատմությունները» $80 արժեքով՝ գումարած առաքման արժեքը։ Երկու տարի անց, Philtrum Press-ն հրատարակում է «Նոր լեյտենանտի զրույցը» (անգլ.՝ The New Lieutenant's Rap), «Սրտերն Ատլանտիդայում» գրքի սևագիր հատվածը՝ իր այսօրվա դրությամբ վերջին հրատարակումը, չհաշված պատմվածքի էլեկտրոնային տարբերակը և մինչ այժմ չավարտած «Բույսը»[4][5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ StephenKing.com — Six Stories
- ↑ Stanley Wiater, Christopher Golden, Hank Wagner The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King. — St. Martin's Griffin, 2006. — ISBN 0312324901
- ↑ Haunted heart: the life and times of … — Google Books
- ↑ Kev’s Stephen King House of Six Stories
- ↑ PW: Stephen King’s Wild e-Ride: Review
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժողովածուն horrorking.com կայքում Արխիվացված 2012-03-26 Wayback Machine
- Stanley Wiater, Christopher Golden, Hank Wagner The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King. — St. Martin's Griffin, 2006. — ISBN 0312324901