Տրանզի կամ դիակային հուշարձան, քանդակագործական տապանաքարերի տեսակ, որոնք պատրաստված են մասամբ քայքայված դիակի տեսքով։ Նման տապանաքարեր ստեղծվել են Եվրոպայում ուշ միջնադարում և Վերածննդի դարաշրջանում[2]։ Տրանզիները ենթադրվում է, որ նախատեսված էին դիտողներին հիշեցնելու մահկանացու կյանքի անցողիկության ու ունայնության, ինչպես նաև քրիստոնեական հետագա կյանքի հավերժության ու ցանկալիության մասին։ Ձևաչափը կտրուկ հակասում է այն շիրմաքարերին, որտեղ մահացածը պատկերվում էր միշտ պառկած են, հագնված, բաց աչքերով և ձեռքերը սեղմած և աղոթելու համար բարձրացված[3][4]։

Գիյոմ դե Հարսինյիի շիրմաքարը, Լաոնի արվեստի և հնագիտության թանգարան, Ֆրանսիա[1]

Առաջին անգամ նման տապանաքարեր հայտնվել են Հյուսիսային Եվրոպայի որոշ շրջաններում 14-րդ դարի վերջին[5]։ Դրանք պատկերում էին պատանի մեջ ամբողջությամբ փաթաթված կերպարանք, մաշկի մնացորդներով ծածկված կմախք, դուրս ցցված ընդերքով քայքայված դիակ կամ դոդոշներով ու օձերով ծածկված դիակ[6]։

15-16-րդ դարերում տրանզիները լայն տարածում են ստացել Հյուսիսային Եվրոպայում։ Անգլիայում նրանք պատկերում էին չորացած մարմիններ, մինչդեռ Ավստրիայում և Գերմանիայում գերակշռում էին օձերով և դոդոշներով ծածկված ֆիգուրները, իսկ Ֆրանսիայում, Բուրգունդիայում և Շոտլանդիայում՝ պատանով փաթաթված ֆիգուրներ։ Ֆրանսիայում քանդակագործները հաճախ արձաններ էին ստեղծում որդերի կողմից կերած մարմինների տեսքով։ 16-րդ դարում Ֆրանսիայում հայտնվել է մեկ այլ տեսակ, որը մերկ դիակներ էր պատկերում մահից մի քանի ժամ անց[7]։

Որոշ դեպքերում դրանք կարող են փորագրված լինել մեծ խորաքանդակի ստորին մասում, որը ներկայացնում է ինչ-որ կրոնական տեսարան։ Գերմանիայում զինանշանի ներքևի մասում պատկերում էին տրանզիի փոքր կերպարանք։ Երբեմն տապանաքարի վրա փորագրում էին իրական չափսի կերպարանք։ Տրանզին կարելի էր լրացնել վերևում գտնվող աղոթող մարդու փոքրիկ կերպարանքով, որն

անձնավորում էր հանգուցյալի հոգին։ Տարածված էին նաև համալիր քանդակված տապանաքարերը, որոնցում տրանզիի կերպարը զուգորդվում էր կենդանի մարդու քանդակված կերպարի հետ։ Երկու

Սըր Էդմոնդ Գոլդինգի տապանաքարը Դրոգեդայում, Իռլանդիա

արձաններն էլ պատրաստվում էին լրիվ չափերով, իսկ Անգլիայում դրանք դրվում էին պառկած դիրքում՝ մեկը մյուսի վերևում, իսկ Ֆրանսիայում կենդանի մարդու ֆիգուրն արվել է ծնկած վիճակում։ Երկու դեպքում էլ տրանզիները գտնվում էին երկրորդ կերպարից ներքև։

Տրանզիի իմաստն ու նպատակը դեռ բավարար բացատրություն չի ստացել։ Որոշ վաղ հեղինակներ կարծում էին, որ դրանք բառացիորեն ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունենում մահացածի մարմնի հետ մահից հետո։ Ժամանակակից շատ հետազոտողներ համաձայն են, որ ֆիգուրները պետք է կատարեին memento mori ֆունկցիան (կենդանիներին հիշեցնելու մահվան անխուսափելիության մասին)[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cadaver Monument of Guillaume de Harcigny (D. 1393). Church Monument Society, 2010. Retrieved 25 June 2023
  2. hen, Kathleen (1973). Metamorphosis of a Death Symbol: The Transi Tomb in the Late Middle Ages and the Renaissance. Berkeley: University of California Press.
  3. Cohen (1974), p. 9
  4. Covi (1975), p. 385
  5. Heimerman (2021), p. 3.
  6. Bass (2017), p. 163.
  7. «Monument of the month – Church Monuments Society». churchmonumentssociety.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 30-ին.
  8. Cohen (1974), էջ. 179.
  9. Jean Wilson, "Go for Baroque: The Bruce Mausoleum at Maulden, Bedfordshire", Church Monuments, 22 (2007), 66–95.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Barker, Jessica. Revisiting The Monument: Fifty Years since Panofsky’s Tomb Sculpture. London: Courtauld Institute of Art, 2016. 978-1-9074-850-6-0
  • Bass, Marisa Anne. "The transi tomb and the genius of sixteenth century Netherlandish funerary sculpture". Netherlands Yearbook for the History of Art, volume 67, 2017.
  • Heimerman, Emily. "A Portrait of Death: Analyzing the Transi Tomb of Guillaume de Harcigny (1300-1393 A.D.)". Coalition of Master’s Scholars on Material Culture, April 2, 2021
  • Panofsky, Erwin. Tomb Sculpture: Four Lectures on its Changing Aspects from Ancient Egypt to Bernini. London: Harry Abrams, 1964. 978-0-8109-3870-0
  • Roe, Helen M. "Cadaver Effigial Monuments in Ireland". Journal of the Royal Society of Antiquaries of Ireland, volume 99, No. 1, 1969. p. 4.
  • Welch, Christina. "For Prayers and Pedagogy: Contextualising English Carved Cadaver Monuments of the Late-Medieval Social and Religious Elite". Fieldwork in Religion, Equinox Publishing, 2012