Դերսիմ, ներկայիս Թուրքիայի Թունջելիի մարզի տարածքի օսմանյան տիրապետության շրջանում (մինչև 1936 թ.) ընդունված անունը։ Պատմական Հայաստանի Ծոփաց աշխարհը։ Տարածվում է հին Դարանաղի գավառից հարավ և Քղիից (Խորձեան գավառ) արևմուտք։ Գտնվում է Հայկական Տավրոսի արևմտյան ճյուղի շրջանում։ Դերսիմի միջով է հոսում Մնձուր գետը։

Դերսիմը 1911 թ-ին
Մնձուր գետի ակունքները Օվաճըգ գավառակում

Հայկական բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ Դերսիմի հյուսիսում՝ պատմական Եկեղյաց գավառում էին գտնվում հայոց հեթանոսական կրոնի՝ Արամազդի, Անահիտի ու Միհրի մեհյանները։ Շրջանը քեմալական իշխանության օրոք վերանվանվեց Թունջելի։

Պատմական Դերսիմը բաժանված էր երկու մասի՝ Դաշտային և Լեռնային։ Դաշտային Դերսիմն ընդգրկում էր հայ, զազա և ղզլբաշ բնակչություն ունեցող Դերջանի ու Չարսանճագի գավառները, իսկ Լեռնային Դերսիմը` Խութաց Ձորն ու Տուժիկ Պապա լեռը ըստ Խորենացու` Առյուծ լեռը։

Դերսիմի բարձրավանդակը զբաղեցնում է 8-10 հազար կմ² տարածություն։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին մտել է Խարբերդի նահանգի կազմի մեջ՝ կազմելով առանձին գավառ։ Դերսիմի գավառը բաժանվել է Դերսիմ, Խոզաթ, Ղզլքիլիսա, Մեծկերտ, Չարսանջակ, Չմշկածագ և Օվաճըգ գավառակների։

Ըստ ավանդության Դերսիմ տեղանունը ծագում է հայ քահանա Տեր Սիմոն անունից, որը թուրքական ներխուժումների շրջանում իբր համոզել է հայ բնակչությանը հավատափոխ լինել՝ ընդունել ալևիություն և դրանով խուսափել կոտորվելուց։

Ներկայիս բնակչությունը հիմնական մասը ալևի զազաներն են։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 365