Դերիլ Յանմատ

նիդերլանդցի ֆուտբոլիստ

Դերիլ Յանմատ (նիդ.՝ Daryl Janmaat, հուլիսի 22, 1989(1989-07-22)[1][2], Leidschendam, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Ուոթֆորդ»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։

Դերիլ Յանմատ
նիդ.՝ Daryl Janmaat
Յանմատը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դերիլ Յանմատ
Ազգությունը նիդերլանդցի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1989(1989-07-22)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Լեյդսենդամ, Նիդերլանդներ
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուոթֆորդ
Համար 2
Պատանեկան կարիերա
1995-2007 Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Նիդերլանդներ Դեն Հաագ 25 (2)
2008-2012 Նիդերլանդներ Հերենվեն 84 (5)
2012-2014 Նիդերլանդներ Ֆեյենորդ 63 (5)
2014-2016 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 71 (3)
2016-ներկա Անգլիա Ուոթֆորդ 40 (5)
Ազգային հավաքական
2012-ներա Նիդերլանդներ Նիդերլանդներ 30 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 5, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

«Դեն Հաագ» խմբագրել

Իր պրոֆեսիոնալ կարիերան Դերիլը սկսել է Նիդերլանդների Առաջին Դիվիզիոնում հանդես եկող «Դեն Հաագ»-ի կազմում։ Թիմի կազմում հանդես է եկել 2007-2008 մրցաշրջանում։

«Հերենվեն» խմբագրել

2008 թվականին 19-ամյա Դերիլ Յանմատը պայմանագիր է կնքել Էրեդիվիզիում հանդես եկող «Հերենվեն»-ի հետ։ Թիմի կազմում իր դեբյուտը հոլանդացի ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Հերտա»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին, սակայն 3 րոպե անց հեռացվել է դաշտից։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով[3][4]։

Յանմատը գոլի հեղինակ է դարձել 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Վենտսպիլս»-ի դեմ խաղում։ հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ հոլանդական թիմի հաղթանակով։

2011 թվականի դեկտեմբերի 21-ին Յանմատը դարձել է թիմի 9-րդ գոլի հեղինակը «Օսս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 11-1 հաշվով[5]։

«Ֆեյենորդ» խմբագրել

2012 թվականի ամռանը Դերիլ Յանմատը տեղափոխվել է «Ֆեյենորդ», որի կազմում ֆուտբոլիսը հանդես էր եկել 1995-2007 թվականների ընթացքում։ 2013 թվականի մարտի 17-ին Յանմատը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Ուտրեխտ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[6]։

2013-2014 մրցաշրջանում Դերիլն իր առաջին գոլը խփել է 2014 թվականի փետրվարի 16-ին՝ «Բրեդա»-ի դեմ խաղում[7]։ Ապրիլի 13-ին նա դարձել է գոլի հեղինակ «ՊՍՎ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով[8][9]։

«Նյուքասլ Յունայթեդ» խմբագրել

2014 թվականի հուլիսի 17-ին Դերիլ Յանմատը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նյուքասլ Յունայթեդ»[10]։ Թիմի կազմում նա իր նորամուտի հանդիպումը անցկացրել է օգոստոսի 17-ին՝ մասնակցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում։ Դերիլը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, որն ավարտվել է 2-0 հաշվով[11]։

Յանմատն իր առաջին գոլը թիմի կազմում խփել է օգոստոսի 30-ին՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-3 հաշվով[12]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Դերիլը գոլի հեղինակ է դարձել Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նորթհեմփթոն Թաուն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Նյուքասլ»-ի հաղթանակով[13]։ Սեպտեմբերի 19-ին հոլանդացի ֆուտբոլիստը դարձել է հեղինակության գոլի հեղինակ «Ուոթֆորդ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով[14]։

Դերիլ Յանմատն անգլիական թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 71 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։

«Ուոթֆորդ» խմբագրել

2016 թվականի օգոստոսի 24-ին Դերիլ Յանմատը տեղափոխվել է «Ուոթֆորդ»։ Տրանսֆերը կազմել է 7.5 միլիոն ֆունտ ստերլինգ[15]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում Յանմատն իր դեբյուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Թուրքիայի ազգային հավաքականի դեմ խաղում[16]։ Դերիլն ընդգրկվել է ԱԱ 2014-ին մասնակցող Նիդերլանդների հավաքականի կազմի մեջ[17]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Նիդերլանդների գավաթակիր՝ 2008-2009

Միջազգային խմբագրել

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Heerenveen leave Hertha hurting». UEFA. 2009 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  4. «Hertha BSC 0–1 Heerenveen». Soccerway. 2009 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  5. «KNVB Beker Results: PSV eliminate Twente to join as Heerenveen score 11 to reach quarter-finals». Goal.com. 2011 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  6. «Highlights: Feyenoord 2–1 Utrecht». ESPNFC. 2013 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  7. «NAC Breda 1–1 Feyenoord» (Dutch). Voetbal Uitslagen. 2014 թ․ փետրվարի 16. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Newcastle target Janmaat scores great goal for Feyenoord». Daily Mail. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  9. «76' DOELPUNT DARYL JANMAAT, PSV – FEYENOORD, 0–2» (Dutch). Fox Sports Netherlands. 2014 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Marshall, Anthony (2014 թ․ հուլիսի 17). «Newcastle Secure Janmaat Signing». Newcastle United F.C. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  11. «Newcastle 0–2 Man City». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Newcastle United 3–3 Crystal Palace». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. «Newcastle United 4–1 Northampton Town». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Newcastle United 1–2 Watford». BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. «Janmaat joins the Hornets». watfordfc.com (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  16. «Martins Indi en Janmaat niet foutloos: 'Had beter gekund'» [Martins Indi and Janmaat not perfect: 'Could have played better']. Voetbal International. 2012 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  17. «Holland World Cup squad: Louis van Gaal wields the axe to select final 23 for Brazil». Mirror. 2014 թ․ մայիսի 31. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերիլ Յանմատ» հոդվածին։