Դերենիկ Սաֆարյան

հայ այգեգործ-ագրոտեխնիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դերենիկ Լևոնի Սաֆարյան (հունիսի 30, 1923(1923-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 29, 2020(2020-03-29)[1]), հայ այգեգործ-ագրոտեխնիկ։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու 1963 թվականից։ Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ 2006 թվականից։ ՀԽՍՀ վաստակավոր ագրոնոմ (1980)[2]։

Դերենիկ Սաֆարյան
Ծնվել էհունիսի 30, 1923(1923-06-30)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 29, 2020(2020-03-29)[1] (96 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1950)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1963)
Մասնագիտությունայգեգործ
ԱշխատավայրՀՀ գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն

Կենսագրություն խմբագրել

Դերենիկ Սաֆարյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 30-ին, Երևանում։ 1950 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1951 թվականից աշխատել է Խաղողագիտության, գինեգործության և պտղաբուծության գիտական կենտրոնում։ 1981 թվականին աշխատել է խաղողի ագրոտեխնիկայի բաժնում՝ որպես բաժնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են խաղողի վազի ագրոկենսաբանությանը, օրգանագոյացման առանձնահատկությունների հետազոտմանը։ Մշակել է խաղողի վազի էտի ձևավորման, կանաչ հատումների սկզբունքներ, վեգետատիվ բազմացման արդյունավետ եղանակներ, ցրտահարված, կարկտահարված այգիների արագ վերականգնման միջոցառումներ։ Հեղինակ և համահեղինակ է խաղողի 10 սորտի (Ամրահի, Արտաշատի 4 և 6, Գյարմիանի, Կարմիր իծապտուկ և այլն), համահեղինակ՝ «1934-1959 թվականների խաղողագործության հայրենական գրականության մատենագիտության ցուցիչ» (ռուսերեն, 1968), «Օգնություն խաղողագործին» (1983) գրքերի[3]։

Պարգևներ խմբագրել

2005 թվականին պարգևատրվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեդալով։

Երկեր խմբագրել

  • Խաղողի մշակության առանձնահատկությունները գյուղացիական տնտեսություններում, 1998[4]։
  • Օգնություն խաղողագործին, Երևան, «Հայաստան», 1983։
  • Խաղողի յուրարմատ տնկանյութի աճեցումը (Հանձնարարականներ), 1983։
  • Խաղողագործի ուղեցույց։ Կազմ.՝ Ռ. Հ. Երգեսյան, Դ. Լ. Սաֆարյան, ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևան, «Հայաստան», 1974։
  • Библиографический указатель отечественной литературы по виноградарству: 1934-1959 гг., 1968.
  • Խաղողագործությունը Հայաստանում։ (Մատենագիտական ցանկ), կազմ.՝ Ե. Սարգսյան, խմբ.՝ Դ. Լ. Սաֆարյան, Ալ. Մյասնիկյանի անվան պետական գրադարան, Տեղեկատու- մատենագիտական բաժին, Երևան, Ա. Հ., 1966:
  • Տեղի ընտրությունը, հողի նախապատրաստումը և խաղողի այգու հիմնադրումը։ Երևան, 1959, 34 էջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Վախճանվել է Դերենիկ Սաֆարյանը
  2. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 438։
  4. Սաֆարյան, Դերենիկ Լևոնի; Առաքելյան, Արտավազդ Հովհաննեսի (1998). Խոջոյան, Ա (ed.). Խաղողի մշակության առանձնահատկությունները գյուղացիական տնտեսություններում. «Օգնություն ագարակատիրոջը» մատենաշար. Երևան: Ագրոպրես.(չաշխատող հղում)
  5. Սաֆարյան, Դերենիկ Լևոնի (1959). Տեղի ընտրությունը, հողի նախապատրաստումը և խաղողի այգու հիմնադրումը. Այգեգործի գրադարան. Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ. Երևան: ՀՍՍՌ գյուղմինիստր. գյուղատնտես. գիտ. գլխավոր վարչ. հրատ.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերենիկ Սաֆարյան» հոդվածին։