Դերեկ Միրս (անգլ.՝ Derek Mears; 1972 ապրիլի 29), ամերիկացի դերասան, կասկադյոր։ Առավել հայտնի է Ջեյսոն Վուրխիզի դերով «Ուրբաթ, 13» ֆիլմում և Հոուսի դերով «Կացին 3» ֆիլմում։

Դերեկ Միրս
DerekMearsApr10.jpg
Ծնվել էապրիլի 29, 1972 (48 տարեկան)
ԾննդավայրԲեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, կասկադյոր
Ակտիվ շրջան1995 — այժմ
IMDbID 0575216
Commons-logo.svg Դերեկ Միրս՝ Վիքիպահեստ

Կյանքը և կարեիրանԽմբագրել

Միրսը ծնվել է Բեյկերսֆիլդում, Կալիֆոռնիայում։ Նա 1990 թվականին ավարտել է Հայլենդ միջնակարգ դպրոցը Բեյկերսֆիլդում.[1]։

Միրսը ունեցել է աննշան դերեր «Շտապ օգնություն», «Դետեկտիվ Նեշ Բրիջես», «Սևազգեստ մարդիկ 2», «Վահան» «C.S.I.. Հանցագործության վայր՝ Նյու Յորք», «Իմ անունն է Էռլ», «C.S.I.. Հանցագործության վայր՝ Մայամի», «Բլուրներն աչքեր ունեն» և այլ ֆիլմերում ու սերիալներում։ Նա կասկադյորական դերեր է ունեցել «Կարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարտի» անեծքը», «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը», «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմերում և «Հրեշտակ» ու «Ոսկորներ» սերիալներում։

Միրսը գլխավոր դեր է խաղացել «Ուրբաթ 13» ֆիլմում։ Դիմահարդարման և հատուկ էֆեկտների գուրու Սքոթ Սթոդդարդը ստեղծեց Միրսի հերոսի նոր տեսքը։ Միրսը իր հասակի շնորհիվ (1.97 մ) դարձավ ամենաբարձրահասակ դերասաններից մեկը, ով կատարել է Ջեյսոնի դերը, բացի Քեն Քիրցինգերից, ով ուներ նույնքան հասակ, որքան Միրսը։ Միրսին նոմինացրեցին «MTV Movie Awards» մրցանակի «Լավագույն կինոչարագործ» կատեգորիայում Վուրխիզի դերի համար, սակայն հաղթեց Հիթ Լեդջերը «Մռայլ ասպետը» ֆիլմում Ջոկերի դերի համար։

Միրսը ստորագրել է պայմանագիր հաջորդ «Ուրբաթ 13»-ում և Platinum Dunes-ի մեկ այլ ֆիլմում նկարահանվելու համար[2]։ Եթե Միրսը կրկնի Ջեյսոնի դերը, ապա նա կդառնա երկրորդ մարդը, ով կերպարավորել է այդ հերոսին ավելի քան մեկ անգամ (առաջինը եղել է Քեյն Հոդդերը)[3][4]։

Միրսը հայտնվել է «Համայնք» ամերիկյան սիթքոմում, «Ռոմանտիկ էքսպրեսիոնիզմ» դրվագում։

ՖիլմագրությունԽմբագրել

Թվական Անվանում Բնագիր անվանում Դեր Ծանոթագրություններ
2004 Վահան The Shield Քրեյզիհաուս հեռուստասերիալ (մեկ դրվագ)
Շտապ օգնություն ER Ժոզեֆ հեռուստասերիալ (մեկ դրվագ)
2005 Մարդագայլեր Cursed մարդագայլ
Զատուրա. Տիեզերական արկածներ Zathura գլխավոր զորգոն
2006 Բլուրներն աչքեր ունեն The Hills Have Eyes Լերրի
Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը Pirates of the Caribbean: Dead Man's Chest Դեյվի Ջոնսի օգնական
2007 Փառքի սայրեր Blades of Glory Ջոշ կամեո
Բլուրներն աչքեր ունեն 2 The Hills Have Eyes 2 Քամելեոն
2008 Կիսապրոֆեսիոնալ Semi-Pro ինքն իր դերը
Չարի բնակիչ. Այլասերում Resident Evil: Degeneration Քյորթիս Միլլեր
2009 Ուրբաթ 13 Friday the 13th Ջեյսոն Վուրխիզ գլխավոր դեր
2010 Գիշատիչներ Predators «դասական» գիշատիչ գլխավոր դեր
2011 Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին Pirates of the Caribbean: On Stranger Tides զինագործ
Արենա Arena Բրուտուս Ջեքսոն
2013 Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը Hansel and Gretel: Witch Hunters Էդվարդ
Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովը Percy Jackson: Sea of Monsters Կիկլոպ
Կացին 3 Hatchet III Հոուս
2014 Նինջա - կրիաներ Teenage Mutant Ninja Turtles Նինջա

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել